Ներկառուցված Google-ից մինչև անվտանգություն, հարմարավետություն և աուդիո դիզայն: Խորասուզվեք ամբողջովին էլեկտրական C40 Recharge-ում։
C40 Recharge-ում ինտեգրված Google Maps-ի շնորհիվ՝ ճանապարհային երթևեկության մասին իրական ժամանակում տվյալների փոխանցումը և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթը օգնում են Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:
Ձեր C40 Recharge-ում ձեռնազատ օգնություն ստանալու համար Google-ին տվեք ձայնային հրամաններ: Հեշտությամբ ստացեք ուղղություններ, զվարճացեք և կապի մեջ մնացեք ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ՝ պարզապես ասելով «Hey Google»։
Եղեք կապակցված Ձեր թվային աշխարհին: Ձեր C40 Recharge-ի Google Play-ը թույլ է տալիս օգտվել այն հավելվածներից և ծառայություններից, որոնք կարող են յուրաքանչյուր ճանապարհորդություն դարձնել ավելի հաճելի և հարմարավետ:
C40 Recharge-ն ավտոմատ կերպով ստանում է օդային թարմացումներ՝ ապահովելով, որ դուք վայելեք կատարելագործված և միշտ արդիական ավտոմեքենան:
Մենք մնում ենք արդիական և շարունակաբար ներկայացնում ենք նոր և օգտակար հավելվածներ՝ ձգտելով բարելավել Volvo-ի Ձեր փորձառությունը, դարձնել Ձեր ճանապարհորդությունն ավելի հարմարավետ, ավելի զվարճալի, ավելի հաճելի և առանց դժվարությունների:
C40 Recharge-ում ինտեգրված Google Maps-ի շնորհիվ՝ ճանապարհային երթևեկության մասին իրական ժամանակում տվյալների փոխանցումը և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթը օգնում են Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:
Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Ներառելով բոլոր տվյալները՝ մեր Թվային ծառայությունների փաթեթն ապահովում է հարմարավետ ներդաշնակություն Ձեզ, Ձեր C40 Recharge-ի և Ձեր թվային աշխատանքի համար։
Օգտակար, անհատականացված և սահուն մեքենավարման համար անմիջապես Ձեր ավտոմեքենայում Google Play-ից կարող եք ներբեռնել Ձեր նախընտրելի հավելվածները, օրինակ՝ Google Assistant-ը, Google Maps-ը և այլն։
Ստացեք ավելին Ձեր Volvo-ից: Մեր Թվային ծառայությունների փաթեթը ներառում է հեռակառավարվող ծառայություններ Volvo Cars app հավելվածի միջոցով:
C40 Recharge-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
C40 Recharge-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Օդի զտման առաջատար համակարգը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 80% ներթափանցումը սրահ: Դրա շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը՝ անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից: Դուք կարող եք նույնիսկ հետևել ավտոմեքենայից դուրս առկա փոշու մասնիկների և ծաղկափոշու մակարդակին:
Վարորդին աջակցող մեր կատարելագործված տեխնոլոգիան առավել հանգիստ մեքենավարման հնարավորություն է տալիս։ Այն կարող է օգնել Ձեզ պահել անվտանգ հեռավորություն առջևից ընթացող ավտոմեքենաներից՝ հարմարեցնելով ավտոմեքենայի արագությունը և այն պահելով երթևեկության գոտու կենտրոնական հատվածում՝ նրբորեն կառավարելով ղեկանիվը: Այն նաև օգտակար է տրանսպորտային միջոցների ընդհատումներով հոսքի դեպքում և նույնիսկ կարող է զգուշացնել, եթե կանգառից հետո երթևեկությունն առաջ է ընթանում առանց Ձեզ:
Բաժանորդագրվեք Թվային ծառայությունների փաթեթին և ստացեք լիակատար հասանելիություն Volvo Cars հավելվածի բոլոր հեռակառավարվող ծառայություններին, այդ թվում՝ կողպումը և ապակողպումը, ջեռուցումը կամ հովացումը, ինչպես նաև լիցքավորման մակարդակի վերահսկումը։*
Thor’s Hammer դիզայնի պիքսելային լույսերը նախագծված են օգնելու օպտիմալացնել Ձեր տեսողությունը՝ առանց շլացնելու ճանապարհի մյուս օգտվողներին:Նրանք դա անում են յուրաքանչյուր լուսարձակի 84 պիքսել LED-ների օգտագործման միջոցով, որոնք հարմարվում են Ձեր C40 Recharge-ի առջևից ընթացող երթևեկությանը և շարունակում են արդյունավետորեն լուսավորել առջևի ճանապարհը:
Օդի զտման առաջատար համակարգը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 80% ներթափանցումը սրահ: Դրա շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը՝ անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից: Դուք կարող եք նույնիսկ հետևել ավտոմեքենայից դուրս առկա փոշու մասնիկների և ծաղկափոշու մակարդակին:
* Volvo Cars հավելվածի հեռահար ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Պրեմիում դասի ընտրովի այս աուդիո համակարգը ապահովում է ձայնի կատարելագործված վերարտադրումը, որը կարող եք զգալ Ձեր շուրջը: Այն Ձեզ խորասուզում է, զգացմունքներ հաղորդում և թույլ տալիս վայելել յուրաքանչյուր պահը՝ անկախ ժանրից:
Համակարգը համալրված է 600Վտ հզորությամբ թվային ուժեղացուցիչով և տրամադրվում է 13 բարձր ճշգրտության բարձրախոսներով՝ ներառյալ օդափոխվող սաբվուֆերը: Ձեզ սպասում է տպավորիչ, խորասուզող ձայնային համակարգ՝ hամապատասխանեցված Ձեր Volvo-ի սրահի ակուստիկային:
Ձայնի մշակման բացառիկ ծրագրակազմը՝ Dirac® Unison Tuning, օպտիմալացնում է յուրաքանչյուր առանձին բարձրախոսի, ինչպես նաև բարձրախոսների ընդհանուր համակարգի արձագանքը՝ ապահովելով դրանց կատարյալ և ներդաշնակ աշխատանքը:
360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկները և մեքենայի մոտակայքում գտնվող առարկաների մասին իրազեկությունը բարձրացնող կողային սենսորների համակարգը կօգնենի Ձեզ ավտոմեքենան կայանել ավելի վստահ՝ նույնիսկ սահմանափակ տեսադաշտով տարածքներում:
Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգը ավտոմատ արգելակման գործառույթով աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելիս: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:*
Կույր գոտիների վերահսկողության համակարգը (blind spot information system, BLIS) ակտիվ աջակցություն է ցուցաբերում գոտիները փոխելիս։ Հարակից երթևեկության գոտիներով երթևեկող ավտոմեքենաների հետ բախման վտանգի առկայության դեպքում BLIS-ը կարող է թեթևակի շտկել ղեկանիվի կառավարումը՝ ապահովելով Ձեր, Ձեր ավտոմեքենայի և մտերիմների անվտանգությունը։
Ձեր Volvo ավտոմեքենան ղեկանիվի միջոցով ուղարկում է թեթևակի թրթռոցներ, որոնք Ձեզ օգնում են վերադառնալ երթևեկության գոտու կենտրոնական հատված՝ դրանից պատահաբար շեղվելու դեպքում:
Անվտանգության աջակցման խելացի տեխնոլոգիան օգնում է Ձեզ նկատել այլ ավտոմեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին և խուսափել դրանց հետ բախումից գիշեր թե ցերեկ: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:**
Թափքի կառուցվածքը և մարտկոցի անվտանգության եզակի շրջանակը նախագծված են բախման ժամանակ ոչ միայն սրահի ուղևորներին, այլ նաև այլ տրանսպորտային միջոցների ուղևորներին:
360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկները և մեքենայի մոտակայքում գտնվող առարկաների մասին իրազեկությունը բարձրացնող կողային սենսորների համակարգը կօգնենի Ձեզ ավտոմեքենան կայանել ավելի վստահ՝ նույնիսկ սահմանափակ տեսադաշտով տարածքներում:
* Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
** Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
Ամբողջովին էլեկտրական
Խելացի: Ճկուն: Արտահայտիչ: Դիմավորեք մեր ամբողջովին էլեկտրական կոմպակտ քաղաքային ամենագնացը՝ հասանելի Ձեր ցանկացած տարբերակի համար:
Վերալիցքավորվող հիբրիդային
Խելացի դիզայն ամեն քայլափոխի։ Ծանոթացեք Google-ով ներկառուցված վերալիցքավորվող հիբրիդային միջին չափի ամենագնացին:
Ամբողջովին էլեկտրական
Խելացի: Ճկուն: Արտահայտիչ: Դիմավորեք մեր ամբողջովին էլեկտրական կոմպակտ քաղաքային ամենագնացը՝ հասանելի Ձեր ցանկացած տարբերակի համար:
Վերալիցքավորվող հիբրիդային
Խելացի դիզայն ամեն քայլափոխի։ Ծանոթացեք Google-ով ներկառուցված վերալիցքավորվող հիբրիդային միջին չափի ամենագնացին:
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: