Volvo էլեկտրական ավտոմեքենաներ
Այն ամենը, ինչ դուք կարևորում եք ավտոմեքենան վարելիս՝ զրոյական արտանետումներ:
Ամբողջովին էլեկտրական նախագծում։ Պատրաստվեք ապագայի վարելուն:
Էլեկտրական ավտոմեքենաների բարելավված վարում
Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի մշակենք ավտոմեքենաներ, որոնք նպաստում են էլեկտրականացմանը։ Նախկինում եղածը պարզապես հարմարեցնելու փոխարեն մենք նախագծում և կառուցում ենք էլեկտրական ավտոմեքենաներ, որոնք վարելիս տալիս են կյանքը վայելելու նոր հնարավորություն:
Եզակի էլեկտրական էքստերիեր
Volvo էլեկտրական ավտոմեքենաների արտաքին տեսքը ներկայացվում է սկանդինավյան դիզայնի ոճային լուծումներով: Արտաքին տեսքը համարձակ է և ժամանակակից՝ նրբագեղ գունային համադրություններով, ծածկերով և աերոդինամիկորեն օպտիմիզացված անիվներով, ինչպես նաև կողային հայելիներով:
Վերականգնվող և վերամշակված նյութեր
Մեր էլեկտրական ավտոմեքենաների ինտերիերի պաստառներն ու դեկորները կիրառում են վերականգնվող և վերամշակված նյութերը նոր' էլեգանտ ձևով։ Վերափոխվելով պրեմիում դասի նյութերի' դրանք հարստացնում են մեր շքեղ սրահի մինիմալիստական ինտերիերի ճարտարապետությունը:
Մեր հաջորդ սերնդի ուժային ագրեգատները և արագ լիցքավորիչները նախագծված են, որպեսզի մեկ լիցքավորման դեպքում ապահովեն ավելի շատ էլեկտրական վազք և յուրաքանչյուր լիցքավորում ավելի արդյունավետ դարձնեն:
Ստացեք ավտոմատ լիցքավորման հիշեցումներ ճանապարհին, երբ Ձեր մարտկոցը դառնա 20%։ Կարող եք նաև հիշեցումներ ստանալ, երբ Volvo Cars հավելվածի միջոցով չեք միանում լիցքավորման պահպանված կայաններին:
Ընտրեք լիցքավորման կայանը, և Ձեր ավտոմեքենան արագ լիցքավորման համար նախապես տաքացնելու կամ հովացնելու միջոցով կսկսի նախապատրաստել մարտկոցը: Ձեզ որևէ բան անհրաժեշտ չէ անել։ Մարտկոցի նախապատրաստումը ավտոմատ է, երբ Ձեր ավտոմեքենան լիցքավորվում է 20 տոկոսով կամ ավելի:
Նախատեսված է էլեկտրական ավտոմեքենաներն ավելի ինքնավստահ վարելու համար:
Հեշտությամբ ինտեգրեք լիցքավորումը Ձեր առօրյա կյանք ամբողջովին էլեկտրական Volvo ավտոմեքենայի օգնությամբ:
Նորարարական մարտկոցներ։
Մարտկոցի առաջադեմ անվտանգություն
Անվտանգության մեր հանձնառությունը վերաբերում է էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցներին: Ահա թե ինչու մենք մշակում և արտադրում ենք մարտկոցների փաթեթներ և համակարգեր, որոնք օգտագործվում են ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների շարքում: Օգտագործելով մարտկոցների կառավարման համակարգերը, մենք նաև վերահսկում և կարգավորում ենք, թե ինչպես են մարտկոցները աշխատում նորմալ շահագործման ընթացքում:
Մարտկոցի արտադրումն ու վերամշակումը
Մարտկոցները ածխածնի առումով ամենաինտենսիվ բաղադրիչն են: Կառավարելով արտադրական ողջ շղթան և կատարելով վերամշակում՝ մենք օգնում ենք ապահովել, որ մարտկոցների արտադրությունը հնարավորինս շրջանաձև լինի և այնպես ենք անում, որ մարտկոցները ոչ պիտանի դառնալուց հետո չհայտնվեն աղբավայրում։
Մարտկոցի 8 տարվա երաշխիք
Նոր Volvo էլեկտրական ավտոմեքենաներն ունեն մարտկոցի երկարաձգված երաշխիք, որը վավեր է 8 տարի կամ 160,000 կմ (որն առաջինը լինի): Երաշխիքային ժամանակահատվածում մենք երաշխավորում ենք սարքին վիճակի 70 տոկոսը, ինչը վկայում է մարտկոցի էներգիայի պահպանման հզորության մասին: Դա նշանակում է կատարողականի երաշխավորված բարձր մակարդակ:
Անվտանգության առաջադեմ գործառույթներ
Վարեք հանգիստ՝ իմանալով, որ Ձեր էլեկտրական ավտոմեքենան հագեցած է առաջադեմ նորարարություններով, որոնք նախատեսված են Ձեզ և Ձեր սիրելիներին ճանապարհին անվտանգ պահելու համար:
Լիցքավորեք Ձեր ավտոմեքենան՝ նախապես իմանալով լիցքավորման կայանների գտնվելու վայրերը
Volvo Cars հավելվածի օգնությամբ ավելի քիչ անհանգստացեք լիցքավորման մասին։ Պարզ էկրաններն ու կառավարումներն օգնում են Ձեզ գտնել հանրային լիցքավորիչներ, ստուգել լիցքավորման կարգավիճակը, պլանավորել լիցքավորումը և այլն: Իմացեք հավելվածի այն ֆունկցիաների մասին, որոնք ավելի շատ ժամանակ են խնայում։
Ի՞նչ եք ցանկանում իմանալ ամբողջովին էլեկտրական Volvo ավտոմեքենաների մասին։
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաներն աշխատում։
Էլեկտրական ավտոմեքենաները գործում են մարտկոցի միջոցով՝ կուտակելով էլեկտրական էներգիան, որը սնուցում է էլեկտրական շարժիչը: Այս շարժիչը փոխակերպում է էներգիան ավտոմեքենայի անիվները շարժելու համար: Էլեկտրական ավտոմեքենաները էներգիա արտադրելու համար չեն հիմնվում վառելիքի այրմանը: Փոխարենը, դրանք էներգիա են հավաքում և կուտակում լիցքավորման և վերականգնողական արգելակման միջոցով:
Ինչպե՞ս կարող եմ էլեկտրական ավտոմեքենան լիցքավորել տանը
Մենք առաջարկում ենք պատին ամրակապվող Volvo Cars լիցքավորիչ։ Այն ապահովում է ավելի արագ ու արդյունավետ լիցքավորում, քան կենցաղային վարդակը։
Պատին ամրակապվող լիցքավորիչներն ունեն իրենց մալուխի ամրակը և լիցքավորման 5 մետրանոց մալուխը 2-րդ տեսակի վարդակով (IEC 62196), ինչն այն դարձնում է համատեղելի բոլոր ամբողջովին էլեկտրական Volvo ավտոմեքենաների հետ։
Տեղադրեք պատին ամրակապվող Ձեր լիցքավորիչը դրսում կամ ներսում։ Այն ջրակայուն է, և կարող եք գնել պատվանդան, որպեսզի լիցքավորիչը տեղադրեք վրան:
Լիցքավորման կարգավիճակը, լիցքավորման ժամանակացույցը և ավելին տեսնելու համար միացեք պատի լիցքավորիչին Wi-Fi-ով՝ սմարթֆոնի, համակարգչի կամ պլանշետի միջոցով:
Պատի լիցքավորիչի դիմացի մասում գտնվող դինամիկ LED լուսավորությունն օգտագործում է տարբեր գույներ՝ օգնելու Ձեզ վայրկենապես ստուգել Ձեր լիցքավորման կարգավիճակը։
Որքա՞ն է տևում լիցքավորումը տանը:
Լիցքավորման ժամանակը կախված է մի քանի գործոններից, ներառյալ լիցքավորման սարքավորումը, որը Դուք օգտագործում եք, մարտկոցի սկզբնական լիցքավորման մակարդակը և այն մակարդակը, որը ցանկանում եք ստանալ:
Խորհուրդ ենք տալիս մարտկոցի լիցքավորման մակարդակը պահել 20%-ից բարձր և լիցքավորել մինչև 90%: Սա կարող է օգնել նվազեցնել լիցքավորման ժամանակը (0-10%-ը և 90-100%-ը ամենաերկարն են տևում) և պահպանել մարտկոցի առողջությունը:
Վայելեք արագ ու գերազանց լիցքավորում տանը՝ օգտագործելով պատին ամրացվող Volvo Cars-ի լիցքավորման սարքը։ Տեղադրեք սարքը ներսում կամ դրսում և լիցքավորումը պլանավորելու համար օգտագործեք Volvo Cars հավելվածը, երբ էներգիայի սակագներն ավելի ցածր են:
Որքա՞ն արժե ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորումը տանը:
Էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման ծախսերը տարբեր են՝ կախված Ձեր բնակության վայրից և լիցքավորման ժամանակից: Այնուամենայնիվ, ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենա վարելը կարող է զգալի խնայողություն ապահովել, քանի որ էլեկտրական լիցքավորումը սովորաբար ավելի քիչ արժե, քան բենզինն ու դիզելը:
Կրճատեք ընթացիկ ծախսերը՝ պլանավորելով լիցքավորում տանը, երբ հոսանքի սակագներն ամենացածրն են:
Որոշ շուկաներում Volvo-ի վարորդները կարող են օգտվել հանրային լիցքավորման կայանների բացառիկ զեղչերից: Իմանալ ավելին Volvo մեքենայի լիցքավորման մասին։
Արդյո՞ք կան հանրային լիցքավորման զեղչեր Volvo-ի վարորդների համար։
Շատ շուկաներում Volvo-ի վարորդներն օգտվում են գործընկեր ցանցերում հանրային լիցքավորման զեղչերից: Իմանալ ավելին զեղչով հանրային լիցքավորման մասին։
Արդյո՞ք Volvo Cars-ն ունի իր սեփական լիցքավորման կայանները։
Volvo ավտոմեքենաների որոշ մանրածախ վաճառողներ այժմ ունեն արագ լիցքավորման կայաններ: Վայելեք լիցքավորման զեղչված գներ, երբ ընտրում եք Volvo-ի լիցքավորման կայանը:
Ինչպե՞ս է ավտոմեքենան օգնում ինձ գտնել մոտակա լիցքավորման կայանը:
Օգտագործեք կենտրոնական վահանակը կամ Volvo Cars հավելվածը Google Քարտեզներում մոտակա լիցքավորման կայանները որոնելու համար: Ֆիլտրեք ըստ հասանելիության, լիցքավորիչի արագության, լիցքավորման ցանցի և գնի: Երբ Դուք ընտրեք նպատակակետ, Դուք կստանաք քայլ առ քայլ նավիգացիոն ուղղորդումներ:
Ավտոմեքենաների որոշ մոդելներում Դուք կտեսնեք լիցքավորման ակնկալվող մակարդակը, և Ձեր ավտոմեքենայի մարտկոցն ինքնաբերաբար նախապես կկարգավորվի: Սա ապահովում է մարտկոցի օպտիմալ ջերմաստիճանը արդյունավետ լիցքավորման համար:
Հասանելի է այնտեղ, որտեղ հասանելի են Google ծառայությունները։
Ո՞ր Volvo էլեկտրական ավտոմեքենայի մաքուր էլեկտրական վազքն է ավելի շատ։
[ EX90]-ը՝ (https://www.volvocars.com/hy-am/cars/ex30-electric/) 7 նստատեղով համալրված ամբողջովին էլեկտրական ամենագնացը ունի ամենաերկար էլեկտրական վազքը՝ մինչև 600 կմ։*
*Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից Volvo EX90 մոդելի համար կատարված գնահատումների և հաշվարկների միջոցով, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Կախված վարման ոճից և այլ արտաքին գործոններից՝ վազքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները տարբերվում են: Լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է տարբեր գործոններից՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:
Կա՞ երաշխիք Volvo-ի ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների համար:
Երբ Դուք գնում եք նոր ամբողջությամբ էլեկտրական Volvo ավտոմեքենա, Ձեր մարտկոցն ունենում է ութ տարվա կամ 160,000 կմ վազքի երաշխիք, որն առաջինը տեղի ունենա, որի դեպքում ավտոմեքենան և մարտկոցը սպասարկվում և շահագործվում են Volvo Cars-ի առաջարկությունների համաձայն:
Հնարավո՞ր է մարտկոցը փոխել:
Մարտկոցը կամ մարտկոցի մոդուլը կարելի է փոխել այնպես, ինչպես ավտոմեքենայի ցանկացած այլ տեխնիկական մաս:
Ինչպե՞ս է մարտկոցը բախման ժամանակ ազդում անվտանգության վրա:
Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներին մարտկոցն ավելացնում է մոտ 500 կգ հավելյալ քաշ։ Սա փոխում է այն, թե ինչպես բախումը կազդի ավտոմեքենայի ուղևորների և ներգրավված այլ տրանսպորտային միջոցների վրա: Բախումից հետո վնասակար արտահոսքից խուսափելու համար մարտկոցը ունի առանձին պաշտպանության կարիք: Օգտագործելով անվտանգության մի շարք նորարարական լուծումներ՝ Volvo Cars-ի ինժեներները նախագծել են ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներ, որոնք կարող են դիմակայել այս բոլոր մարտահրավերներին:
Որքա՞ն սպասարկում և տեխսպասարկում է անհրաժեշտ ամբողջովին էլեկտրական Volvo-ի համար:
Ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների էլեկտրական շարժիչներն այլևս չեն կարող բացվել։ Դրանք չունեն ընթացքային մասեր և դրանց մեջ անհրաժեշտ չէ հեղուկ լցնել։ Այսպիսով, դրանք չունեն սպասարկման կարիք։ Սա նշանակում է, որ համեմատած ներքին այրման շարժիչով ավտոմեքենայի հետ՝ լիովին էլեկտրական Volvo ավտոմեքենաները շատ ավելի քիչ սպասարկման կարիք ունեն:
Ամբողջովին էլեկտրական Volvo Ավտոմեքենայի կյանքի ցիկլի ածխածնի հետքը ավելի քի՞չ է, քան ներքին այրման շարժիչով հավասարազոր ավտոմեքենայինը:
Միջինում կյանքի ընթացքում ամբողջովին էլեկտրական ավտոմեքենայի (BEV) ածխածնի հետքը ավելի քիչ է, քան ավանդական ներքին այրման շարժիչով ավտոմեքենայինը (ICE): Հեռավորությունը, որը պետք է վարել, որպեսզի BEV-ը դառնա ավելի քիչ ինտենսիվ ածխածնի առումով, քան ICE ավտոմեքենան, կախված է նրանից, թե ինչպես է արտադրվում մեքենան սնուցող էլեկտրաէներգիան:
Եթե Ձեր BEV-ը լիցքավորեք վերականգնվող էներգիայով, ապա այդ կետին հասնելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի վարել ավելի քիչ՝ համեմատած այն դեպքի, երբ օգտագործում եք հանածո վառելիքից ստացված էլեկտրաէներգիան: Ձեզ խորհուրդ ենք տալիս սնուցել Ձեր էլեկտրական ավտոմեքենան վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայով:
Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների ածխածնի հետքի մասով մենք հավատարիմ ենք ամբողջական թափանցիկությանը: Ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաներից որոշների համար հասանելի է Կյանքի ցիկլի վերլուծություն (LCA)։ Դիտեք այն ամբողջովին էլեկտրական Volvo ավտոմեքենայի նկարագիրը, որը Ձեզ հետաքրքրում է՝ ավելին իմանալու համար։
Ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ ավտոմեքենայի մարտկոցն արտադրվել է էկոլոգիապես մաքուր և սոցիալապես պատասխանատու եղանակով:
Volvo Cars-ը մեծ ուշադրություն է դարձնում մարտկոցների հումքի մատակարարման շղթային, որպեսզի ապահովի պատասխանատու սորսինգ։ 2019թ.-ին մենք գործարկեցինք բլոկչեյնը մեր մարտկոցներում օգտագործվող կոբալտի հետագծելիությունը հանքից մինչև ավտոմեքենա ապահովելու համար։ Այդ ժամանակից ի վեր շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նիկելի, լիթիումի և ածխածնի արտանետումների հետագծումը։
Մենք ունենք նաև աուդիտի ծրագիր, որը ներառում է մարտկոցների մատակարարման շղթայի մատակարարներին: Աուդիտն անց է կացվում ըստ ՏՀԶԿ-ի՝ հակամարտություններից տուժած և բարձր ռիսկային տարածքներից օգտակար հանածոների մատակարարման շղթաների պատշաճ ուսումնասիրության ուղեցույցի և պատասխանատու հանքարդյունաբերության համար կրիտիկական պահանջների կամ հանքերի համար համարժեք սխեմաների IRMA ստանդարտի համաձայն։
Մատակարարներին գնահատելիս և ընտրելիս մեզ համար կարևոր գործոն է հանդիսանում կայունության ցուցանիշը: Մենք շարունակաբար վերահսկում ենք մեր մատակարարների աշխատանքը և աշխատում նրանց հետ՝ բարելավելու մեր արտադրանքի և ծառայությունների կայունությունը:
Կարդացեք ավելին [Volvo Car Group Code of Conduct for Business Partners]-ում՝ (https://investors.volvocars.com/~/media/Files/V/Volvo-Cars-IR-V2/codeofconduct_for_business_partners_en_2022_Digital_A4.pdf) և [Volvo Car Group Annual and Sustainability Report]-ում (https://vp272.alertir.com/afw/files/press/volvocar/202303076447-1.pdf?) (էջ 172 - 17)։
Այլընտրանքային երթուղի
Ընտրեք լիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա, որպեսզի այն լինի էլեկտրական, իսկ այրման շարժիչը՝ պահեստային, երբ դրա կարիքը ունեք: