Ձեր կյանքը ներդաշնակ է Ձեր էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորման հետ

Տանը, աշխատավայրում, մարզասրահում կամ Ձեր սիրելի սուպերմարկետում։ Պատրաստվե՛ք հեղափոխել Ձեր վարելու և ավտոմեքենա ունենալու ճանապարհը: Էլեկտրական լիցքավորման տեխնոլոգիայի զգալի առաջընթացի շնորհիվ բենզինով աշխատող ավտոմեքենաներից էլեկտրական ավտոմեքենաների անցումը երբեք ավելի հեշտ չի եղել:

Ստեղծե՛ք էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորման ռեժիմ

Հեշտ է ստեղծել լիցքավորման ռեժիմներ, որոնք արտացոլում են Ձեր ապրելակերպն ու պայմանները՝ անկախ նրանից, թե ինչպես եք ապրում։ Մարդկանց մեծամասնությունն ավտոմեքենան լիցքավորում է գիշերը՝ ոչ պիկ ժամերին՝ օգտվելու էլեկտրաէներգիայի ցածր սակագներից և ամեն առավոտ արթնանում են լիովին լիցքավորված մարտկոցով: Իսկ Volvo Cars հավելվածի շնորհիվ Ձեր մոտակայքում հեշտությամբ կարող եք գտնել լիցքավորման կայաններ, եթե Ձեզ անհրաժեշտ է օրվա մեջ լիցքավորել մարտկոցը։

Որքա՞ն է տևում էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորումը:

Ամբողջովին էլեկտրական կամ վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի լիցքավորման ժամանակը կախված տարբեր գործոններից կարող է տարբեր լինել, ինչպիսիք են դրսի ջերմաստիճանը, օգտագործվող լիցքավորման եղանակը և ավտոմեքենայի մարտկոցի չափը: Համոզվե՛ք, որ օպտիմալացրել եք Ձեր էլեկտրական Volvo ավտոմեքենայի արդյունավետությունը մարտկոցի նախակարգավորման միջոցով: Այս ֆունկցիան լիցքավորումից առաջ մարտկոցը հասցնում է կատարյալ ջերմաստիճանի՝ նվազեցնելով լիցքավորման ժամանակը:

Արագ լիցքավորում

Հաստատուն հոսանքով լիցքավորում որոշ հանրային լիցքավորման կայաններում

Ամբողջովին էլեկտրական

27-28

րոպե

10-80% լիցքավորման համար անհրաժեշտ տիպային ժամանակը (150 կՎտ)

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա

տվյալներ չկան

Կենցաղային միակցիչ

Փոփոխական հոսանքով լիցքավորում հանրային լիցքավորման կայաններից շատերում և տանը պատին ամրակապվող լիցքավորիչի միջոցով:

Կանոնավոր լիցքավորում

6 - 8

ժ

20-90% լիցքավորման համար անհրաժեշտ տիպային ժամանակը (11 – 22 կՎտ)

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա

3 - 4

ժ

5-100% լիցքավորման համար անհրաժեշտ տիպային ժամանակը (11 – 22 կՎտ)

Արագ լիցքավորում

Հաստատուն հոսանքով լիցքավորում որոշ հանրային լիցքավորման կայաններում

Ամբողջովին էլեկտրական

27-28

րոպե

10-80% լիցքավորման համար անհրաժեշտ տիպային ժամանակը (150 կՎտ)

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա

տվյալներ չկան

Կենցաղային միակցիչ

Փոփոխական հոսանքով լիցքավորում հանրային լիցքավորման կայաններից շատերում և տանը պատին ամրակապվող լիցքավորիչի միջոցով:

Կանոնավոր լիցքավորում

6 - 8

ժ

20-90% լիցքավորման համար անհրաժեշտ տիպային ժամանակը (11 – 22 կՎտ)

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա

3 - 4

ժ

5-100% լիցքավորման համար անհրաժեշտ տիպային ժամանակը (11 – 22 կՎտ)

Լիցքավորման տևողությունը տարբերվում է և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից:

Պատի լիցքավորիչին միացաց C40-ի կողային պատկեր հետևի կողմից
Ամբողջովին էլեկտրական Volvo ավտոմեքենայի լիցքավորումը

Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցի լիցքն առավելագույնս օգտագործելու նպատակով խորհուրդ է տրվում ամենօրյա ուղևորությունների համար մարտկոցը փոփոխական հոսանքով լիցքավորել դրա տարողունակության մինչև 90% չափով, ինչպես նաև թույլ չտալ, որ լիցքի մակարդակն իջնի 20%-ից ցածր:

Լիցքավորման կայանին միացված Volvo-ի մասնակի նկար։
Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի լիցքավորում

Մարտկոցը տարողունակության 100%-ի չափով պարբերաբար լիցքավորելը վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների էլեկտրական վազքը հնարավորինս երկարացնելու լավագույն տարբերակն է: Վառելիքի շարժիչի առկայության դեպքում Դուք կարող եք թույլ տալ, որ լիցքը նվազի առանց անհանգստանալու:

Առանց դժվարությունների լիցքավորում ճանապարհին։

Լիցքավորման մալուխին միացված կայանված սպիտակ Volvo-ի նկար։

Ճանապարհի՞ն եք։ Օգտվեք էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորման կայանից:

Էլեկտրական Volvo ավտոմեքենա վարելիս Ձեզ համար հասանելի կլինեն բազմաթիվ հանրային լիցքավորման կայաններ: Սա նշանակում է, որ կարող եք վայելել Ձեր էլեկտրական ավտոմեքենան՝ առանց լիցքավորման մասին անհանգստանալու։ Volvo Cars հավելվածն օգտագործելիս Դուք կարող եք ստանալ հիշեցումներ լիցքավորման մասին ու ուղղորդում դեպի մոտակա լիցքավորման կայան։ Այս լիցքավորման կայանները հնարավորություն են տալիս ճանապարհին հեշտ ու արագ լիցքավորել Ձեր ավտոմեքենայի մարտկոցը. կատարյալ տարբերակ են ավտոմեքենայով ճամփորդությունների կամ այն օրերի համար, երբ Ձեզ անհրաժեշտ է ավելի շատ էներգիա, քան կարող է ապահովել մեկ ամբողջական լիցքավորումը։

Նկար, որը ցույց է տալիս լիցքավորման կայանին միացված  EX90-ը։

EX90-ի լիցքավորումը։

EX90-ը համատեղելի է Plug & Charge տեխնոլոգիայի հետ: Այն Ձեզ տալիս է ավտոմեքենան ցանկացած հանրային լիցքավորման կայանում լիցքավորելու առավելություն: Ձեզ պարզապես անհրաժեշտ է միացնել EX90-ի լիցքավորման մալուխը լիցքավորման կայանին ու լիցքավորումն ավտոմատ կսկսվի։ Բացի այդ, այս տեխնոլոգիան հոգ է տանում վճարումների մասին՝ Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ ծառայության համար առանձին վճարելու մասին:

Պատրա՞ստ եք էլեկտրիֆիկացնել Ձեր ուղևորությունը:

Ահա, թե ինչ է Ձեզ հարկավոր իմանալ վստահաբար անցում կատարելու դեպի էլեկտրական մոդելները և ճիշտ Volvo էլեկտրական ավտոմեքենա գտնելու համար:

Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներ

Մեր ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներն առաջարկում են զրոյական արտանետումներով շահագործում՝ միևնույն ժամանակ չզիջելով հեռավորություն անցնելու և հզորության հարցերում:

Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներ
Անշարժ կանգնած մոխրագույն կանաչ ամբողջովին էլեկտրական Volvo XC40 Recharge

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներ

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները համատեղում են էլեկտրական և ներքին այրման շարժիչները՝ ապահովելով անհոգ երթևեկությունը:

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներ
Անշարժ կանգնած արծաթագույն մետալիկ վերալիցքավորվող հիբրիդային Volvo XC60 Recharge մեքենա

Ի՞նչ եք ցանկանում իմանալ էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորման մասին։

Ի՞նչ տեսակի մարտկոց է օգտագործվում վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներում:

Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներում օգտագործվում է լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք նման են ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներում օգտագործվող մարտկոցներին, սակայն ավելի փոքր են:

Որքա՞ն է վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի վազքը ամբողջովին էլեկտրական ռեժիմում շահագործելու դեպքում:

Մոդելից կախված՝ Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան ամբողջովին էլեկտրական ռեժիմում շահագործելու դեպքում կարող է ապահովել օրական վազքի ծավալի մեծ մասը զրոյական արտանետումներով: Աշխատատեղում կամ այլ վայրերում լիցքավորման հնարավորություններն օգտագործելու դեպքում Դուք կարող եք Ձեր կարճատև ուղևորություններից շատերը դարձնել ամբողջովին էլեկտրական:

Ի՞նչ տեսակի լիցքավորման մալուխներ կարող եմ օգտագործել վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան լիցքավորելու համար:

Մենք վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների հետ մատակարարում ենք լիցքավորման մալուխ, որը կարող է օգտագործվել մարտկոցը կենցաղային էլեկտրասնուցման աղբյուրին դանդաղ լիցքավորման նպատակով միացնելու համար: Ավտոմեքենան կարող է միացվել նաև փոփոխական հոսանքով լիցքավորման կետերում և լիցքավորման կայաններում առկա լիցքավորման մալուխներին: Կարող եք առանձին ձեռք բերել լիցքավորման մալուխ փոփոխական հոսանքով լիցքավորման կետերում դրանց բացակայության դեպքում օգտագործելու համար: