EX30: Հզոր էլեկտրական բնութագրեր փոքր չափերի մեջ:
Էլեկտրական վազք
(Մինչև)
Հաստատուն հոսանքով արագ լիցքավորման մոտավոր ժամանակը
(10-80%)
Էներգիայի սպառում
(100 կմ հաշվարկով)
Արագացում
(0-100 կմ/ժ)
Ոճային սաունդբարը ձայնային համակարգի բարձր արդյունավետության հիմնաքարն է:
EX30-ը կարող է ինքն իրեն կայանել՝ ղեկավարելով, արագանալով և արգելակելով Ձեր փոխարեն:
Լուսավորության և ձայնային հինգ թեմաները փոխանցում են Սկանդինավիայի ոգին:
Պահեստավորման գործնական լուծումները և բազմաֆունկցիոնալ բեռնախցիկը ավելացնում են հարմարավետության զգազումը:
Սրահներ
Volvo EX30-ի համար մենք ստեղծել ենք բնությամբ ոգեշնչված չորս սրահ: Դրանք համատեղում են գեղեցիկ գունային լուծումներով պաստառները և վերականգնվող ու վերամշակվող նյութերից պատրաստված դեկորները:
Թարմացնող զովություն, որի մասին մենք երազում ենք արևոտ օրերին: Փնտրեք մեղմ գույներով յուրահատուկ նախշեր:
Պաստառ
Դեկորե վահանակներ
Դիզայնի ոգեշնչում
Օդելույզի դեկոր
Ավտոմեքենայի վարում
Ավելի պարզ և հարմարեցվող կառավարման տարրերը վարորդին օգնում են ավտոմեքենայի վարումը դարձնել ավելի դյուրին և ինտուիտիվ:
Մրցանակներ
Ամբողջովին էլեկտրական Volvo EX30 քաղաքային ամենագնացի լիակատար հինգ աստղանի վարկանիշը վերջին Euro NCAP անվտանգության փորձարկումների ընթացքում:
Վայելեք վարորդին աջակցող Driver Assistance տեխնոլոգիան և անվտանգության նորարարությունները, որոնք նախատեսված են Ձեր և ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Volvo EX30 համալրված է անվտանգության առաջադեմ գործառույթով, որը վարորդներին և ուղևորներին օգնում է խուսափել դուռը բացելիս բախվել հետևից մոտեցող հեծանվորդներին:
Նյութեր
Volvo EX30 մոդելում վերականգնվող և վերամշակվող նյութերն օգտագործվում են նորովի և նախագծված են ածխածնային ամենափոքր հետքն ապահովելու համար:*
Դիզայնի նկատմամբ մինիմալիստական մոտեցումը և նյութերի արդյունավետ օգտագործումը օգնել է մեզ նվազեցնել կամ բացառել թափոնների գոյացումը:
Volvo EX30 մոդելում օգտագործվող ալյումինի մոտ 25%, ինչպես նաև պողպատի և պլաստիկի 17% վերամշակված է:
Դեկորներից 30% օգտագործում է վերամշակված պլաստիկ:
Դիզայնի նկատմամբ մինիմալիստական մոտեցումը և նյութերի արդյունավետ օգտագործումը օգնել է մեզ նվազեցնել կամ բացառել թափոնների գոյացումը:
Volvo EX30 մոդելում օգտագործվող ալյումինի մոտ 25%, ինչպես նաև պողպատի և պլաստիկի 17% վերամշակված է:
Դեկորներից 30% օգտագործում է վերամշակված պլաստիկ:
* Հիմնված է շահագործման ողջ ցիկլի ընթացքում CO₂ գազի արտանետման ծավալների վրա՝ EU27 էներգետիկ բալանսի օգտագործմամբ 200 000 կմ վազքի և գլոբալ մակարդակով հասանելի արտադրանքի հաշվարկով:
Բնութագրեր
Բնութագրեր
5
1837 մմ
1549 մմ
4233 մմ
մինչեւ 904 լիտր
1600 կգ
2318 կգ
69 կՎտԺ
Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից EX30 մոդելի համար կատարված գնահատումների և հաշվարկների շնորհիվ, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները, կախված վարման ոճից և այլ արտաքին գործոններից, կարող են տարբերվել:Դրանք կարող են փոփոխվել ավտոմեքենայի սերտիֆիկացումից հետո։
Որոշ շուկաներում պատվերները, կանխիկով և բաժանորդագրությամբ, կարող են տեղադրվել առցանց: Խնդրում ենք հաշվի առնել, որ սա մոտավոր գին է: Նախքան ավտոմեքենայի առաքումն այն կարող է ենթարկվել փոփոխության մեր վերահսկողությունից դուրս գտնվող գործոնների պատճառով, օրինակ՝ հարկերի, վճարների, տոկոսադրույքների ավելացումը: Դուք կտեղեկացվեք բոլոր փոփոխությունների մասին և կկարողանաք չեղարկել պատվերը նախքան առաքումը:
Այո:
Volvo EX30-ի մոտավոր վազքը մեկ լիցքավորմամբ կազմում է մինչև 480 կմ: Վազքը կախված է տարբեր գործոններից, օրինակ՝ վարման ոճից, արտաքին ջերմաստիճանից, եղանակային ու ճանապարհային պայմաններից: Կան նաև այլ գործոններ, որոնք ներառում են էլեկտրաէներգիայի քանակը, որն օգտագործվում է ավտոմեքենայի գործառույթների, օրինակ՝ տաքացման և հովացման համար: Օգնեք ավելացնել վազքը լիցքավորման ընթացքում մարտկոցը նախապատրաստելու և ուղևորության մեկնարկի պահին ջերմաստիճանն օպտիմալի հասցնելու միջոցով:
Էլեկտրականության արժեքը տատանվում է, սակայն ավտոմեքենայի լիցքավորման արժեքը կարող է լինել ավելի մատչելի, քան բենզինային կամ դիզելային վառելիքով լիցքավորելը: Շահագործման ցածր արժեքն այն պատճառներից մեկն է, որի համար մարդիկ նախընտրում են անցնել ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաների:
Արագ լիցքավորումը հասանելի է հաստատուն հոսանքի արագ լիցքավորման կայաններում: Google Maps-ի օգնությամբ կարող եք Ձեր նախընտրած երթուղու երկայնքով փնտրել և գտնել լիցքավորման կայաններ: Կարող եք լիցքավորել նաև տանը՝ օգտագործելով Volvo Cars-ի պատին ամրացվող լիցքավորման սարքը:
Լիցքավորումն ավելի արագ կատարելու համար խորհուրդ ենք տալիս ավտոմեքենայի մարտկոցը լիցքավորել մինչև 80%: Դա օգնում է նվազեցնել լիցքավորման տևողությունը, քանի որ վերջին 20% լիցքավորումը տևում է ավելի երկար: Ավտոմեքենայի մարտկոցը նախապատրաստելու միջոցով Դուք կարող եք ապահովել ավելի արագ և արդյունավետ լիցքավորում նախքան արագ լիցքավորման կայան ժամանելը:
Նման մոտեցումը նշանակում է, որ մարտկոցի 10%-80% լիցքավորումը 175 կՎտ հաստատուն հոսանքով աշխատող արագ լիցքավորման կայանում կարող է տևել ընդամենը 26,5 րոպե:
Ձեր նպատակակետին կամ լիցքավորման հաջորդ կայանին հասնելու համար օգտագործեք կենտրոնական էկրանի կառավարման տարրերը՝ ապահովելով 100% լիցքավորում:
Լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից և այլն:
Չնայած EX30-ի փոքր չափերի, այն նույնքան ապահով է, որքան Volvo-ի ցանկացած այլ քաղաքային ամենագնացը: Մենք կիրառել ենք պաշտպանության և անվտանգության ոլորտի մեր ամենաառաջադեմ ստանդարտները և ավելացրել ենք նոր գործառույթներ: Իմացեք ավելին անվտանգության գծով մեր ժառանգության մասին:
Այո:
Այո:*
* Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է առնվազը չորս տարվա բաժանորդագրությամբ: Ժամկետի ավարտից հետո, եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
SUV հապավումը բացվում է որպես Sports Utility Vehicle (քաղաքային ամենագնաց): Այս մոդելները համալրված են 5 կամ 7 նստատեղերով, բազմաֆունկցիոնալ են, ունեն թափքի ուղղահայաց դիզայն: Ստանդարտ ընտանեկան ավտոմեքենաների հետ համեմատ ունեն նստատեղերի ավելի բարձր դիրք, լիաքարշ ռեժիմ: Մոդելները հասանելի են տարբեր չափերով: Ավելի փոքր չափի քաղաքային ամենագնացները համարվում են կոմպակտ:
Volvo EX30-ի փոքր չափը նշանակում է, որ այն կարող է դիտարկվել որպես կոմպակտ քաղաքային ամենագնաց: Այն բազմաֆունկցիոնալ է՝ համալրված 5 նստատեղով և ընդարձակ բեռնախցիկով:
Ցուցադրված և նկարագրված տեխնոլոգիաները և գործառույթները, դիզայնը և հնարավորությունները կարող են տարբերվել: Հնարավոր է, որ գործառույթները հասանելի չլինեն բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինեն բոլոր շուկաների կամ մոդելների համար:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: