Հետաքրքիր տեղեկատվություն գործառույթների մասին

Բացահայտեք անվտանգության, հարմարավետության և կապակցելիության գործառույթները, որոնք Volvo EX30 համար ապահովում են մեծ հնարավորություններ կոմպակտ չափերում:

Համակցված կենտրոնական էկրան

12,3" սարքավորումների թվային համակարգը դա համակցված կենտրոնական էկրան է: Այն իր մեջ համատեղում է վարորդի համար նախատեսված տեղեկությունները և նախընտրած կառավարման տարրերը:

Կառավարման զգայուն տարրեր

Սենսորային էկրանը չափազանց զգայուն է և նախատեսված է նվազագույն արտացոլանքով բարձր որակի HD պատկեր ապահովելու համար: Սենսորները և ինֆրակարմիր ժապավենը թույլ են տալիս հասկանալ հրամանները մեկ ակնթարթում:

Անհատականացրեք Ձեր մեքենավարումը:

Ավելի հեշտ կառավարման համար մենք Volvo EX30 մոդելում ստեղծել ենք վարորդին հարմարեցվող ինտերֆեյս:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի պատկեր՝ իր խելացի դյուրանցումներով և կարգավորումներով:Խելացի դյուրանցումներ և կարգավորումներ

Առավել հաճախ օգտագործվող կառավարման տարրերը փնտրեք կենտրոնական էկրանի ներքևի հատվածում: Դրանք սովորական դյուրանցումներ չեն: Կառավարման տարրերը հայտնվում են միայն, երբ գործառույթը հասանելի է: Ցանկանո՞ւմ եք բացել բեռնախցիկի դուռը: Անհրաժեշտ է սպասել, մինչև մեքենայի արագությունը բավականաչափ կիջնի, որպեսզի հնարավոր լինի օգտագործել այդ գործառույթը: Կենտրոնական էկրանին ցուցադրվող վիջեթները նույնպես խելացի են: Ստացեք նավիգացիայի տարրերի, Ձեր հեռախոսի և մեդիա ֆայլերի հասանելիություն՝ առանց մատը սահեցնելու անհրաժեշտության: Պարզապես հպեք բոլոր գործառույթներից օգտվելու համար: Սկզբնական տեսքը թույլ է տալիս հեշտությամբ հարմարեցնել Ձեր մեքենավարումը, նույնիսկ նախքան ճամփորդելը: Ընտրեք շրջակա միջավայրի թեմա տրամադրությունը սահմանելու, տարբեր կառավարման տարրեր ակտիվացնելու և Pilot Assist գործառույթը միացնելու համար:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի պատկեր՝ հանդարտ ռեժիմում:Վարորդի էկրանը

Վարորդի համար նախատեսված տեղեկությունները կարող են ցուցադրվել Ձեզ հարմար եղանակով: Հանդարտ տեսքը թաքցնում է բոլոր տվյալները, բացի վարորդի համար նախատեսված կարևոր տեղեկություններից: Շրջանային տեսքը ներկայացնում է նույն տեղեկությունները՝ գումարած վարորդին աջակցող ակտիվ գործառույթները և իրական ժամանակում մոտակայքում գտնվող տրանսպորտային միջոցների տեսքը:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի խոշոր պլանով պատկեր՝ ներկառուցված Google Maps հավելվածով:Google-ով ներկառուցված ինտուիտիվ կառավարում

Google-ի ներկառուցված հավելվածների և ծառայությունների շնորհիվ Դուք կարող եք միանալ թվային աշխարհին՝ առանց հեռախոսը ավտոմեքենային միացնելու: Google Play-ից ներբեռնեք Ձեր նախընտրելի հավելվածները և շնորհիվ Google Assistant-ի օգտագործեք դրանք ձեռնազատ ռեժիմում: Երաժշտությունը, աուդիոգրքերը հասանելի կլինեն՝ պարզապես ասելով «Hey Google»: Google Assistant-ը կարող է օգտագործվել նաև ավտոմեքենայի որոշ գործառույթներ վերահսկելու, զանգեր կատարելու, տեքստային հաղորդագրություններ ուղարկելու և հեռախոսի միջոցով նմանատիպ այլ որոնումներ կատարելու համար: Google Maps-ի օգնությամբ ճամփորդեք ավելի վստահ: Սահմանեք Ձեր նպատակակետը և կենտրոնական էկրանին դիտեք այնտեղ հասնելու մանրամասն ցուցումները: Ձեզ հասանելի կլինի մարտկոցի լիցքի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև՝ ընտրված երթուղու երկայնքով տեղակայված լիցքավորման կայանների քանակը և կոնկրետ տեղակայման վայրերեը: Ձեր փորձառությունը ժամանակի ընթացքում կդառնա ավելի սահուն, երբ Google-ը ավելի ընտելանա Ձեր նախասիրություններին:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի պատկեր՝ իր խելացի դյուրանցումներով և կարգավորումներով:
EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի պատկեր՝ հանդարտ ռեժիմում:
EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի խոշոր պլանով պատկեր՝ ներկառուցված Google Maps հավելվածով:
Խելացի դյուրանցումներ և կարգավորումներ

Առավել հաճախ օգտագործվող կառավարման տարրերը փնտրեք կենտրոնական էկրանի ներքևի հատվածում: Դրանք սովորական դյուրանցումներ չեն: Կառավարման տարրերը հայտնվում են միայն, երբ գործառույթը հասանելի է: Ցանկանո՞ւմ եք բացել բեռնախցիկի դուռը: Անհրաժեշտ է սպասել, մինչև մեքենայի արագությունը բավականաչափ կիջնի, որպեսզի հնարավոր լինի օգտագործել այդ գործառույթը: Կենտրոնական էկրանին ցուցադրվող վիջեթները նույնպես խելացի են: Ստացեք նավիգացիայի տարրերի, Ձեր հեռախոսի և մեդիա ֆայլերի հասանելիություն՝ առանց մատը սահեցնելու անհրաժեշտության: Պարզապես հպեք բոլոր գործառույթներից օգտվելու համար: Սկզբնական տեսքը թույլ է տալիս հեշտությամբ հարմարեցնել Ձեր մեքենավարումը, նույնիսկ նախքան ճամփորդելը: Ընտրեք շրջակա միջավայրի թեմա տրամադրությունը սահմանելու, տարբեր կառավարման տարրեր ակտիվացնելու և Pilot Assist գործառույթը միացնելու համար:

Սահուն ընտելացում

EX30-ի սեփականատիրոջ փորձառությունը սկսվում և ավարտվում է հավելվածով: Օգտագործեք այն Ձեր ավտոմեքենան անհատականացնելու համար՝ նույնիսկ նախքան դրա ժամանումը:

Հեռակառավարում

Օգտագործեք հավելվածը հեռակա կարգով կլիմայի կարգավորումները կատարելու, լիցքավորումը կառավարելու, ծրագրաշարը թարմացնելու, Ձեր երթուղին սահմանելու և այլ գործողություններ կատարելու համար:

Volvo EX30 հավելված:

Սմարթֆոնի պատկեր, որն ապահովում է հարմարավետ ծառայությունների և գործառույթների հասանելիությունը:

Օգտագործեք Ձեր Volvo EX30-ի բոլոր գործառույթները և ֆունկցիոնալ հնարավորությունները հավելվածի միջոցով:

Հարմարություններ

Volvo EX30-ի քառակուսի սպորտային ղեկանիվը պատկերող նկար:Սպորտային ղեկանիվ

Ղեկանիվի քառակուսի դիզայնը նրան հաղորդում է սպորտային տեսք: Այն համալրված է ոճային փոխարկիչներով՝ որպես վարորդի կառավարման տարրեր: Դուք կարող եք հարմարեցնել դրանք որոշակի գործառույթներին արագ հասանելիություն ստանալու համար: Երբ ջերմաստիճանն իջնում է, տաքացրեք ղեկանիվը: Օգտագործեք կենտրոնական էկրանը կամ թույլ տվեք, որ մեքենան դա անի ավտոմատ կերպով: 7°C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում ղեկանիվը կարող է տաքացվել Ձեր Volvo EX30 հավելվածում կարգավորված աշխատանքային պարամետրերի նախնական սահմանման ծրագրի շրջանակներում:

Volvo EX30-ի ընդարձակ և բազմաֆունկցիոնալ բեռնախցիկը և պահոցը պատկերող նկար:Բազմաֆունկցիոնալ բեռնախցիկ

Volvo EX30-ի բազմաֆունկցիոնալ բեռնախցիկի տարողությունը 318լ է: Այն ունի հարթ հատակ, որը լրացուցիչ հարմարավետության համար կարող եք իջեցնել: Անհրաժե՞շտ է տեղափոխել ավելի շատ ուղեբեռ: Կա թաքնված բաժանմունք, որտեղ կարող եք պահեստավորել Ձեր ուղեբեռի մի մասը, իսկ բեռնախցիկի տարողունակությունն ավելացնելու համար կարող եք ծալել նստատեղերի թիկնակներից մի քանիսը կամ բոլորը: Կենտրոնական բազմաֆունկցիոնալ պահոցն ապահովում է տարածք բոլոր իրերի համար: Կեռիկները, բռնիչները, ցանցերը, արկղերը և գրպանները ապահովում են բոլոր հարմարությունները սրահում և բեռնախցիկում: Volvo ավտոմեքենաները նախագծված են կյանքի համար, իսկ կյանքում իրերը մեծ տեղ են զբաղեցնում:

Volvo EX30-ի բարակ և էրգոնոմիկ նստատեղերը պատկերող նկար:Բարակ, էրգոնոմիկ նստատեղեր

Մենք նստատեղերը նախագծում ենք այնպիսի մոտեցմամբ, ինչը թույլ է տալիս առավելագույնի հասցնել ողնաշարի աջակցումը, այսինքն՝ նվազեցնել ճնշումը, ուսերի լարումը, ողնաշարի և կրծքավանդակի ծռվելու հետևանքով սապատի առաջացումը: Գտեք նստելու Ձեր իդեալական դիրքը՝ օգտագործելով ավտոմատ կարգավորումները: Այս ամենը չի ենթադրում, որ առջևի նստատեղերը շատ ընդարձակ են: Դրանց բարակ պրոֆիլը համապատասխանում է դիզայնի նկատմամբ մեր մինիմալիստական մոտեցումներին և թույլ է տալիս ընդարձակել հետևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածքը: Ցանկանո՞ւմ եք, որ Ձեր նստատեղը մի փոքր ավելի տաք լինի: Օգտագործեք կենտրոնական էկրանը, կամ թույլ տվեք, որ մեքենան դա անի ավտոմատ կերպով, երբ ջերմաստիճանն իջնում է 7°C-ից ցածր: Դա աշխատանքային պարամետրերի նախնական սահմանման ծրագրի մի մասն է, որը Դուք կարգավորում եք Volvo EX30 հավելվածում:

Volvo EX30-ի քառակուսի սպորտային ղեկանիվը պատկերող նկար:
Volvo EX30-ի ընդարձակ և բազմաֆունկցիոնալ բեռնախցիկը և պահոցը պատկերող նկար:
Volvo EX30-ի բարակ և էրգոնոմիկ նստատեղերը պատկերող նկար:
Սպորտային ղեկանիվ

Ղեկանիվի քառակուսի դիզայնը նրան հաղորդում է սպորտային տեսք: Այն համալրված է ոճային փոխարկիչներով՝ որպես վարորդի կառավարման տարրեր: Դուք կարող եք հարմարեցնել դրանք որոշակի գործառույթներին արագ հասանելիություն ստանալու համար: Երբ ջերմաստիճանն իջնում է, տաքացրեք ղեկանիվը: Օգտագործեք կենտրոնական էկրանը կամ թույլ տվեք, որ մեքենան դա անի ավտոմատ կերպով: 7°C-ից ցածր ջերմաստիճանային պայմաններում ղեկանիվը կարող է տաքացվել Ձեր Volvo EX30 հավելվածում կարգավորված աշխատանքային պարամետրերի նախնական սահմանման ծրագրի շրջանակներում:

Հեռախոսի անլար լիցքավորման հնարավորություն

Լիցքավորեք Ձեր հեռախոսը առջևի շարքի ուղևորների համար նախատեսված իրերի պահպանման հատուկ բաժանմունքում:

Բեռնախցիկում տեղադրված սնուցման վարդակ

Փոքր էլեկտրական սարքերը միացրեք բեռնախցիկում գտնվող 12Վ լարմամբ հոսանքի վարդակին: Այն աշխատում է նույնիսկ երբ ավտոմեքենայի շարժիչը անջատված է:

4 USB-C ports

Սարքերը կլինեն լիցքավորված սրահում գտնվող 4 USB-C տեսակի պորտերի օգնությամբ, որոնցից երկուսը տեղադրված են առջևի շարքի նստատեղերի հատվածում, իսկ մյուս երկուսը՝ երկրորդ շարքի նստատեղերի հատվածում:

Վարորդին աջակցող համակարգ

Park Pilot Assist

EX30-ը կարող է ինքն իրեն կառավարել, արգելակել ինքնուրույն կայանելու համար: Այն կարող է նույնիսկ կատարել զուգահեռ կայանում: Պարզապես եղեք զգոն և հետևեք, թե ինչ է տեղի ունենում Ձեր շուրջը անսպասելի իրադարձությունների դեպքում ավտոմեքենայի ղեկավարումը Ձեր ձեռքը վերցնելու համար: Մեքենան կարող է նաև գտնել հարմար կայանատեղիներ: Մինչև 22 կմ/ժ արագության դեպքում այն կարող է գտնել հարմար կայանատեղի և ցուցադրել կենտրոնական էկրանին: Պարզապես ընտրեք տեղը, և ավտոմեքենան ինքն իրեն կկառավարի:

360° տեսախցիկ

Ավտոմեքենայի չորս կողմերում տեղակայված տեսախցիկներն ապահովում են բարձր հստակությամբ 360° ընդհանրական տեսք: Երբ Դուք երթևեկեք հետընթաց ուղղությամբ կամ ցածր արագությամբ մոտենաք որևէ խոչընդոտի, պատկերն ավտոմատ կերպով կցուցադրվի կենտրոնական էկրանին : Էկրանին ցանկացած պահի կողք կողքի հասանելի են 360° և 180° անկյան տակ պատկերները: Այլևս կարիք չկա փոխարկել դրանց միջև: Պարզապես անջատեք մնացած տեսախցիկները, երբ ցանկանում եք տեսնել միայն առջևի, հետևի կամ կողքի պատկերները: Նայեք Ձեր ավտոմեքենային և դրան շրջապատող աշխարհին 3D հայացքով:

Նախազգուշացում բաց դռան մասին

Ավտոմեքենայի հետևից մոտեցող հեծանիվները և էլեկտրական սկուտերները հայտնաբերելու համար EX30-ն օգտագործում է հետևի ռադարները: Հնչեցնում է նախազգուշացման ազդանշան, եթե ուղևորներից մեկը այդ ընթացքում պատրաստվում է բացել դուռը: Նախազգուշացման ազդանշանն ունի երկու մակարդակ: Նախ Դուք կլսեք նախազգուշացման ազդանշանը, որը կարտահայտվի կենտրոնական էկրանին, ինչին զուգահեռ կակտիվանա BLIS համակարգը: Եթե բախման վտանգը դառնա վերահաս, ազդանշանի ինտենսիվությունը կավելանա և BLIS համակարգը կսկսի ինտենսիվ աշխատել:

Pilot Assist

Pilot Assist-ն օգնում է բազմաթիվ իրավիճակներում, ինչը մեծ նշանակություն ունի: Պատրա՞ստ եք փոխել երթևեկության գոտին: Թույլ տվեք ավտոմեքենային կատարել որոշ գործողություններ: Երթևեկության գոտին փոխելու համար անհրաժեշտ է բավականաչափ ժամանակ և տարածք: Այդ ընթացքում Դուք չպետք է ձեռքից բաց թողնեք ղեկանիվը։ Այս նոր գործառույթը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը երթևեկության գոտիները փոխելիս և երթևեկությունը դարձնել հաճելի։ Դա տեղի է ունենում Ձեր և մյուս ավտոմեքենաների կողային հատվածների միջև տարածության վերահսկման շնորհիվ։ Եթե երկու կողմերից երթևեկում են բեռնատար ավտոմեքենաներ, մեքենան տեղափոխվում է դրանցից հավասարահեռ կետ: Pilot Assist-ը կարգավորում է տրանսպորտային միջոցի արագությունը՝ պահպանելով Ձեր և առջևի ավտոմեքենայի միջև հեռավորությունը: Այն շատ օգտակար է տրանսպորտային միջոցների ընդհատական հոսքի դեպքում: Եթե առջևից ընթացող ավտոմեքենան կանգնի, Ձեր ավտոմեքենան կարգելակի և կանգ կառնի: Իսկ եթե առջևից ընթացող ավտոմեքենան կանգ առնի միայն կարճ ժամանակով, Ձեր մեքենան ավտոմատ կերպով կվերսկսի երթևեկությունը։ Սրանք միայն որոշ օրինակներ են, թե ինչպես է Pilot Assist-ը վարորդին ցուցաբերում ընդլայնված աջակցություն: Դուք պետք է միշտ լինեք ուշադիր և զգոն: Pilot Assist-ը կարող է կառավարել ավտոմեքենա, եթե հայտնաբերի, որ վարորդը չի արձագանքում նախազգուշացման ազդանշաններին: Վարորդի կողմից արձագանքի ի սպառ բացակայության դեպքում ավտոմեքենան կարող է ամբողջությամբ կանգ առնել:

Բախումներից խուսափելու համակարգեր

EX30-ն օգնում է Ձեզ խուսափել կամ մեղմել այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների և հեծանվորդների հետ բախումը ցանկացած պահի՝ գիշեր և ցերեկ: Բախման ռիսկ հայտնաբերելու դեպքում այն կարող է ուղարկել ձայնային և տեսողական ազդանշաններ: Եթե բախումը վերահաս է, կամ եթե Դուք խաչմերուկում պատրաստվում եք հատել հանդիպակաց ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցի ճանապարհը, անվտանգության աջակցման տեխնոլոգիան օգնում է ավտոմատ արգելակել՝ բախման վտանգ հայտնաբերելու դեպքում: Որոշ իրավիճակներում բախումից խուսափելու կամ այն մեղմելու համար համակարգը կարող է նույնիսկ շեղել ղեկը:

Վարորդին նախազգուշացնող համակարգ

Ձեր ավտոմեքենան կարող է հայտնաբերել անուշադիր և քնկոտ վարորդներին: Ղեկային համակարգի վրա տեղակայված ինֆրակարմիր սենսորը հետևում է վարորդի աչքերի և գլխի շարժումներին: Այն հետևում է, թե որքան արագ կամ դանդաղ և որքան հաճախ է վարորդը թարթում դրանք: Առջևի տեսախցիկը հետևում է ճանապարհին, որպեսզի հայտնաբերի անկանոն և վտանգավոր երթևեկող ավտոմեքենաներին: Մեկ այլ սենսոր վերահսկում է ղեկանիվը: Այս տվյալները միասին վերլուծելուց և անուշադիր կամ քնկոտ վարորդ հայտնաբերելուց հետո ավտոմեքենան կարող է վարորդին ուղարկել հաղորդագրություններ՝ հորդորելով կենտրոնանալ մեքենան վարելու կամ արգելակելու վրա:

Park Pilot Assist

EX30-ը կարող է ինքն իրեն կառավարել, արգելակել ինքնուրույն կայանելու համար: Այն կարող է նույնիսկ կատարել զուգահեռ կայանում: Պարզապես եղեք զգոն և հետևեք, թե ինչ է տեղի ունենում Ձեր շուրջը անսպասելի իրադարձությունների դեպքում ավտոմեքենայի ղեկավարումը Ձեր ձեռքը վերցնելու համար: Մեքենան կարող է նաև գտնել հարմար կայանատեղիներ: Մինչև 22 կմ/ժ արագության դեպքում այն կարող է գտնել հարմար կայանատեղի և ցուցադրել կենտրոնական էկրանին: Պարզապես ընտրեք տեղը, և ավտոմեքենան ինքն իրեն կկառավարի:

Ավելի արդյունավետ և արագ լիցքավորում:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի պատկեր՝ իր լիցքավորման հիշեցումներով և լիցքավորման կետերով:Հիշեցումներ լիցքավորման մասին: Լիցքավորման կայանի որոնում:

Լիցքավորման մակարդակի 20%-ի առկայության դեպքում ավտոմատ կերպով գործարկվում է լիցքավորման մասին հիշեցում: Այդ հիշեցման հետ մեկտեղ Ձեր ավտոմեքենան առաջարկում է Google Maps-ի վրա թվարկել մոտակայքում գտնվող հանրային լիցքավորման կայանները: Ընտրեք լիցքավորման կայանը և քայլ առ քայլ վայելեք նավիգացիան, ինչպես նաև ստացեք տեղեկություններ ժամանման մոտավոր ժամանակի և ժամանման պահին մարտկոցի լիցքի մակարդակի վերաբերյալ:

Մարտկոցի նախապատրաստում արագ լիցքավորման համար

Ընտրեք դեպի լիցքավորման կայան Ձեր երթուղին և ավտոմեքենան, լիցքավորման համար նախապես տաքացնելու կամ հովացնելու միջոցով, կնախապատրաստի մարտկոցը: Դրանից է կախված, թե ժամանելուց հետո որքա՞ն արագ և արդյունավետ կլիցքավորվի մարտկոցը:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի պատկեր, որը ցույց է տալիս արագ լիցքավորում:Լիցքավորեք 10%-ից մինչև 80% 26,5 րոպեում

Արագ լիցքավորման հանրային կայաններում կարող եք 26,5 րոպեում լիցքավորեք Ձեր Volvo EX30՝ ունենալով մինչև 80% լիցքավորման մակարդակ: Volvo Cars-ի` պատին ամրացվող լիցքավորման սարքը թույլ է տալիս կատարել արագ լիցքավորում նաև տան պայմաններում: Սովորական կենցաղային էլեկտրական վարդակի համեմատ այն կարող է լիցքավորել Ձեր EX30-ը մինչև հինգ անգամ ավելի արագ: Դուք կարող եք պլանավորել լիցքավորումը, սկսել և դադարեցնել, վերահսկել ընթացքը Ձեր սմարթֆոնի օգնությամբ:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի պատկեր՝ իր լիցքավորման հիշեցումներով և լիցքավորման կետերով:
EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի պատկեր, որը ցույց է տալիս արագ լիցքավորում:
Հիշեցումներ լիցքավորման մասին: Լիցքավորման կայանի որոնում:

Լիցքավորման մակարդակի 20%-ի առկայության դեպքում ավտոմատ կերպով գործարկվում է լիցքավորման մասին հիշեցում: Այդ հիշեցման հետ մեկտեղ Ձեր ավտոմեքենան առաջարկում է Google Maps-ի վրա թվարկել մոտակայքում գտնվող հանրային լիցքավորման կայանները: Ընտրեք լիցքավորման կայանը և քայլ առ քայլ վայելեք նավիգացիան, ինչպես նաև ստացեք տեղեկություններ ժամանման մոտավոր ժամանակի և ժամանման պահին մարտկոցի լիցքի մակարդակի վերաբերյալ:

Օժանդակվում է առաջադեմ տեխնոլոգիաներով:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի և դրա անլար թարմացումների պատկեր:Ծրագրաշարի հեշտ թարմացումներ

Անլար (Over-the-air, OTA) թարմացումները Ձեր ավտոմեքենան ծրագրաշարի վերջին տարբերակով ապահովելու դյուրին եղանակներն են: Տեխնիկական սպասարկման կենտրոն այցելելու անհրաժեշտություն չկա: Հաճախորդների աջակցման ծառայություններից օգտվելու կարիք չկա: Volvo EX30 հավելվածի օգտագործումը թույլ է տալիս պլանավորել OTA թարմացումները Ձեզ համար հարմար պահին: Այնուհետև դրանք ամպային ծառայությունների միջոցով տեղադրվում են անմիջապես Ձեր ավտոմեքենայում: OTA թարմացումները անհրաժեշտության դեպքում հեշտացնում են Ձեր ավտոմեքենայում ծրագրաշարի վրա հիմնված նոր լրացուցիչ գործառույթների ավելացումը:

Volvo EX30 մեքենայում իրական ժամանակի միացում ապահովող 5G ցանցի պատկերանշանի պատկեր:Կապակցում 5G ցանցի հետ իրական ժամանակում

Volvo EX30 ունի 5G արագագործ բջջային ցանցերին կապակցվելու հնարավորություն: Կապակցման այդ արագությունը թույլ է տալիս իրական ժամանակում ստեղծել հաղորդակցություն ցանցի և ավտոմեքենայի միջև: Այն կարող է նաև Ձեր EX30 միացնել երթևեկության արտաքին էկոհամակարգին: Օրինակ՝ Ձեր մեքենան կարող է իր գտնվելու վայրի և արագության մասին տեղեկատվությունը տրամադրել Google-ին, որպեսզի Google Maps-ը կարողանա գծել խցանումները շրջանցող երթուղի և Ձեզ հասցնել նպատակակետին ավելի կարճ ժամանակում: Այն վայրերում, որտեղ 5G ցանցը հասանելի չէ, մեքենան կօգտագործի այլ հասանելի բջջային ցանցեր:

Volvo EX30-ի տեղեկատվական-զվարճանքային համակարգի համար օգտագործվող Snapdragon® Cockpit Platforms հարթակի պատկերանշանի պատկեր:Snapdragon® Cockpit Platforms

Մեր հաջորդ սերնդի տեղեկատվական-զվարճանքային համակարգն օժանդակվում է մեր ներքին ինժեներ-փորձագետների և Qualcomm Technologies, Inc.-ի Snapdragon Cockpit Platforms-ի կողմից մշակված ծրագրաշարով: Այս ժամանակակից ռեսուրսները երաշխավորում են, որ առանցքային գործառույթները (անվտանգությունից և տեղեկատվական-զվարճանքային համակարգից մինչև մարտկոցի կառավարում և էկրաններ) արագ են, զգայուն և ճշգրիտ:

EX30-ի բարձր հստակությամբ 12,3-դյույմանոց պլանշետային սենսորային կենտրոնական էկրանի և դրա անլար թարմացումների պատկեր:
Volvo EX30 մեքենայում իրական ժամանակի միացում ապահովող 5G ցանցի պատկերանշանի պատկեր:
Volvo EX30-ի տեղեկատվական-զվարճանքային համակարգի համար օգտագործվող Snapdragon® Cockpit Platforms հարթակի պատկերանշանի պատկեր:
Ծրագրաշարի հեշտ թարմացումներ

Անլար (Over-the-air, OTA) թարմացումները Ձեր ավտոմեքենան ծրագրաշարի վերջին տարբերակով ապահովելու դյուրին եղանակներն են: Տեխնիկական սպասարկման կենտրոն այցելելու անհրաժեշտություն չկա: Հաճախորդների աջակցման ծառայություններից օգտվելու կարիք չկա: Volvo EX30 հավելվածի օգտագործումը թույլ է տալիս պլանավորել OTA թարմացումները Ձեզ համար հարմար պահին: Այնուհետև դրանք ամպային ծառայությունների միջոցով տեղադրվում են անմիջապես Ձեր ավտոմեքենայում: OTA թարմացումները անհրաժեշտության դեպքում հեշտացնում են Ձեր ավտոմեքենայում ծրագրաշարի վրա հիմնված նոր լրացուցիչ գործառույթների ավելացումը:

Նկարագրված տեխնոլոգիաները և գործառույթները, վերջնական դիզայնը և հնարավորությունները կարող են տարբերվել: Հնարավոր է, որ գործառույթները հասանելի չլինեն բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինեն բոլոր շուկաների մոդելների համար:

Snapdragon և Qualcomm բրենդային ապրանքները հանդիսանում են Qualcomm Technologies, Inc. ընկերության և/կամ դրա դուստր ձեռնարկությունների արտադրանքը:

Google, Google Play և Google Maps հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: