Volvo EX90 Յոթ նստատեղով համալրված ամբողջովին էլեկտրական Volvo EX90 քաղաքային ամենագնաց. Volvo-ի ստանդարտ անվտանգության ամենաբարձր մակարդակը:

600 կմ

Էլեկտրական վազք

(Մինչև)

Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից EX90 մոդելի համար կատարված գնահատումների և հաշվարկների միջոցով, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Կախված վարման ոճից և այլ արտաքին գործոններից՝ վազքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները տարբերվում են: Դրանք կարող են փոփոխվել ավտոմեքենայի սերտիֆիկացումից հետո։

30 min

Հաստատուն հոսանքով արագ լիցքավորման մոտավոր ժամանակը (10%- 80%)

10-ից մինչև 80% լիցքավորման տիպիկ ժամանակը 250 կՎտ DC արագ լիցքավորման միջոցով (CCS2):

Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից EX90 մոդելի համար կատարված գնահատումների և հաշվարկների միջոցով, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է տարբեր գործոններից՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:

380 kW

Power

Ցուցանիշները նախնական են և ստացվել են Volvo Cars-ի կողմից EX90 մոդելի համար կատարված գնահատումների և հաշվարկների միջոցով, ուստի այդ արդյունքները երաշխավորված չեն: Դրանք կարող են փոփոխվել ավտոմեքենայի սերտիֆիկացումից հետո։

4.9 s

Արագացում

(0-100 կմ/ժ)

EX90 մեկ հայացքով

7 նստատեղ

Մեր նոր EX90 ամենագնացը համալրված է յոթ հարմարավետ լիարժեք նստատեղերով:

100% էլեկտրական քաղաքային ամենագնաց

Լիաքարշ ռեժիմը և մեկ ոտնակով քարշակի ռեժիմը յուրաքանչյուր երթևեկություն կդարձնեն գրավիչ և լիցքաթափող:

Բարձրորակ ձայն

Bowers & Wilkins ձայնային համակարգով համալրված EX90-ն առաջարկում է արտասովոր 3D շրջապատող ձայն:

Անվտանգության նոր գործառույթներ

Lidar-ի և սրահում ուղևորի առկայության հայտնաբերման սենսորի շնորհիվ EX90-ը հասնում է Volvo-ի անվտանգության ամենաբարձր մակարդակին:

Ավտոմեքենայի վարում

Կապակցվածության նոր փորձառություն։

Ձեր EX90-ում տեղադրված անհատականացվող, բարձր հստակությամբ էկրանների հավաքածուն օգնում է մեքենավարումը դարձնել հեշտ և ինտուիտիվ:

Կենտրոնական սենսորային էկրանի խոշոր պլանով պատկեր վարորդի նստատեղից, որը ցուցադրում է սարքավորումներով հագեցած Volvo EX90-ի տեսքը վերևից։

Այս պատկերները ցույց են տալիս վարորդի էկրանը և կենտրոնական էկրանը լուսային ռեժիմում: Վաղ արտադրության մեքենաներում վարորդի և կենտրոնական էկրանի համար հասանելի կլինի միայն մութ ռեժիմը, իսկ թեթև ռեժիմը հասանելի կլինի ավելի ուշ թարմացումների միջոցով:

Նորարարություններ

Անվտանգ տարածքի տեխնոլոգիա

Lidar տեխնոլոգիայով համալրված ներքին և արտաքին գերժամանակակից սենսորների հավաքածուն ապահովում է ստանդարտ անվտանգության մեր ամենաբարձր մակարդակը:

Բացահայտեք գործառույթները

Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին Volvo EX90-ի մասին:

Կարո՞ղ եմ պատվիրել Volvo EX90-ն առցանց:

Դեռ ոչ: Խնդրում ենք բաժանորդագրվել վերջին նորություններին և մենք Ձեզ կտեղեկացնենք Volvo EX90-ի առցանց պատվիրելու հասանելիության մասին:

Արդյո՞ք EX90-ը հասանելի է միայն որպես ամբողջովին էլեկտրական ավտոմեքենա:

Այո:

Որքա՞ն ժամանակ կարող եմ վարել ամբողջությամբ էլեկտրական EX90-ը, մինչև մարտկոցը լիցքավորեմ:

Վազքը կախված է տարբեր գործոններից, օրինակ՝ վարման ոճից, եղանակային և ճանապարհային պայմաններից:Այլ գործոնները, որոնք ազդում են վազքի վրա, ներառում են էլեկտրաէներգիայի քանակը, որն օգտագործվում է ավտոմեքենայի գործառույթների, օրինակ՝ տաքացման և հովացման համար: Վազքն ավելացնելու եղանակներից մեկը լիցքավորման ընթացքում Ձեր ավտոմեքենայի նախապես հովացման կամ տաքացման գործառույթների կիրառումն է, որպեսզի երթևեկությունը սկսելիս սրահում արդեն լինի հարմարավետ ջերմաստիճան:

Որքա՞ն արժե Volvo EX90 ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորումը:

Էլեկտրաէներգիայի արժեքը կախված է տեղական պայմաններից, սակայն այդ արժեքը կարող է լինել ավելի ցածր բենզինի կամ դիզելային վառելիքի համեմատ: Վառելիքի ավելի ցածր արժեքը էլեկտրական ավտոմեքենաներ վարելու բազմաթիվ պատճառներից մեկն է: Արժեքն ավելի ցածրացնելու համար կարող եք ձեր EX90-ը նախապես կարգավորել այնպես, որ էլեկտրաէներգիայի արժեքը գանձվի այն ժամանակ, երբ սակագները ցածր են՝ հաճախ գիշերը:

Ո՞րն է իմ Volvo EX90 ամբողջովին էլեկտրական մեքենայի լիցքավորման ամենաարագ եղանակը երկարատև երթևեկության համար:

Լիցքավորման ամենաարագ եղանակը ճանապարհին գտնվող հաստատուն հոսանքով արագ լիցքավորման կայանն է: Հնարավորինս արագ լիցքավորում ապահովելու համար խորհուրդ ենք տալիս սահմանափակել ավտոմեքենայի լիցքավորումը՝ մարտկոցը լիցքավորելով մինչև 80%: Դա օգնում է նվազեցնել լիցքավորման տևողությունը, քանի որ վերջին 20%-ի լիցքավորումը տևում է ավելի երկար: Այսպես, մարտկոցի լիցքավորումը 10%- 80% 250 կՎտ հաստատուն հոսանքով աշխատող արագ լիցքավորիչով կարող է տևել ընդամենը 30 րոպե:

* Սակայն, նպատակակետին կամ լիցքավորման հաջորդ կայան հասնելու համար, կարող եք լիցքավորել մարտկոցը մինչև 100%՝ ավտոմեքենայի կենտրոնական էկրանին կատարելով համապատասխան կարգավորումները:

* Լիցքավորման տևողությունը տարբերվում է և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից:

Volvo EX90-ը կաշի ընդհանրապես չի՞ պարունակում:

Այո: Կաշվի փոխարեն մենք մշակել ենք մեր սեփական Nordico նյութը, որը բաղկացած է վերամշակված պոլիէթիլենային տերեֆտալատի (PET) շշերից, շվեդական և ֆիննական անտառներից ստացված բիոհատկանիշներով նյութերից և գինու խցանների վերամշակումից ստացված գործվածքներից: Nordico-ն ունի 70%-ով ավելի ցածր կարբոնային հետք համեմատած ներկայիս կաշվե սրահների:Բոլոր նոր ամբողջովին էլեկտրական Volvo ավտոմեքենաները մինչև 2030 թվականը կլինեն կաշվից ամբողջությամբ զերծ:

Որտե՞ղ կարող եմ լիցքավորել իմ Volvo EX90 ավտոմեքենան:

Այն երկրներում, որտեղ Google Maps-ը ներառում է լիցքավորման կայանները կարող եք օգտվել քարտեզից կամ Volvo Cars հավելվածից:

Volvo EX90-ը Apple CarPlay ունի՞:

Այո:

Volvo EX90-ը ունի՞ Google-ի ներկառուցված ծառայություններ:

Այո։*

* Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Ժամկետի ավարտից հետո, եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:

Ինչպե՞ս կարող եմ համոզվել, որ ավտոմեքենայի մարտկոցն արտադրվել է էկոլոգիապես մաքուր և սոցիալապես պատասխանատու եղանակով:

Volvo Cars-ը ձգտում է ապահովել կատարյալ հետագծելիություն: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները լինեն վստահ, որ իրենց Volvo ավտոմեքենայի մարտկոցի հումքը մատակարարվում է պատասխանատու աղբյուրներից: Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս զգալիորեն բարելավել կոբալտի մատակարարման շղթայի հետագծելիությունը: Բլոկչեյնը, մայնինգ կայքերում իրականացվող ստուգումների, GPS հետագծումի, մուտքի և ելքի սկանավորումի, վստահելի մատակարարների, դեմքի ճանաչման, ինքնության ստուգումների և ժամանակի հետագծման հետ մեկ տեղ ապահովում են նյութերի հետագծելիությունը՝ հանքավայրից մինչև ավտոգործարան:

Մենք սերտորեն համագործակցում ենք մեր մատակարարների հետ՝ մեր ապրանքների և ծառայությունների կայուն զարգացումն ապահովելու համար: Մենք ձգտում ենք ապահովել հանքանյութերի և մետաղների մատակարարների պատասխանատու ընտրությունը և ամբողջությամբ համապատասխանում ենք կոնֆլիկտային և բարձր ռիսկայնությամբ տարածքներից հանքանյութերի մատակարարման շղթաների պատասխանատու ընտրության վերաբերյալ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ուղեցույցին:

Մատակարարներին գնահատելիս և ընտրելիս մեր համար ամենակարևոր գործոն է հանդիսանում կայունության ցուցանիշը: Մենք վերահսկում ենք գործող մատակարարների գործունեությունը և ապահովում երրորդ կողմի՝ աուդիտների անցկացումը: Մենք մեր մարտկոցների մատակարարներից պահանջում ենք արտադրության ընթացքում նվազեցնել կարբոնային արտանետումները, ներառյալ վերականգնվող էներգիայի օգտագործումը: Մեր բոլոր մատակարարները պետք է ընդունեն Volvo Cars-ի վարվելակերպի կանոնագիրքը բիզնես գործընկերների համար, որը ներառում է մարդու իրավունքների և աշխատանքային օրենսգրքի գնահատումը:

Volvo EX90-ը ապահո՞վ մեքենա է:

Անվտանգությունը մեր ԴՆԹ-ում է: Անվտանգության մեր տեսլականը նախատեսում է բացառել ճանապարհային բախումները: Այն անվտանգության շարունակական բարելավման մեր խոստումների վկայությունն է: Շնորհիվ լիդարի և արհեստական բանականությանը, ինչը որպես ստանդարտ ներառված է EX90-ում, արտաքին և ներքին սենսորների հզոր փաթեթի EX90-ը կհասնի անվտանգության ամենաբարձր մակարդակին: Եթե ցանկանում եք ավելին իմանալ մեր անվտանգության ժառանգության մասին, այցելեք https://www.volvocars.com/hy-am/v/safety/heritage

Volvo EX90 ամբողջովին էլեկտրական քաղաքային ամենագնացի առջևի հատված։

Գրանցվեք Volvo EX90-ի վերջին նորություններին տեղեկանալու համար։

Ապագա տեխնոլոգիաները և գործառույթները նկարագրված են, իսկ հնարավորությունները կարող են տարբերվել: Հնարավոր է, որ գործառույթները հասանելի չլինեն բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինեն բոլոր շուկաների կամ մոդելների համար:

Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: