Ուսումնասիրեք 7 նստատեղով համալրված ամբողջովին էլեկտրական քաղաքային ամենագնացի՝ EX90-ի, մարդակենտրոն տեխնոլոգիան, որն ազդարարում է անվտանգության նոր դարաշրջան:
Վերահսկեք ձեր ճանապարհորդությունը 14,5 դյույմանոց կենտրոնական էկրանով: Այն ունի ինտուիտիվ, զգայուն ինտերֆեյս: Հեշտ է գտնել ձեր նախընտրած հավելվածները և կարևոր գործառույթները:
Դիտեք վարման հիմնական տվյալները 9-դյույմանոց էկրանին: Այն տեղադրված է ղեկասյունի վրա, ուստի միշտ տեսանելի է: Ընտրեք «Շրջակայք»-ի ռեժիմը երթևեկությունը դիտելու, «Քարտեզ»ի ռեժիմը նավիգացիոն ուղղորդման, կամ «Հանգստ»-ի ռեժիմը նվազագույն տեղեկատվության համար:
Ձեր EX90-ը հագեցած է բարձր հստակության երկու էկրաններով, որոնք հստակ ընթեռնելի են նույնիսկ արևի լույսի տակ:
Այս պատկերները ցույց են տալիս վարորդի էկրանը և կենտրոնական էկրանը լուսային ռեժիմում: Վաղ արտադրության մեքենաներում վարորդի և կենտրոնական էկրանի համար հասանելի կլինի միայն մութ ռեժիմը, սակայն թարմացումներից հետո լույսի ռեժիմը կարող է ավելացվել:

Եղեք կենտրոնացված ճանապարհի վրա 13,2 դյույմանոց բարձր տարլուծմամբ պրոյեկտորի օգնությամբ: Վարման կարևոր տեղեկությունները ցուցադվում են դիմապակու վրա: Կարիք չկա լարել աչքերը՝ շարունակաբար հայացքը գցելով ճանապարհի և էկրանների միջև: Վարելիս դիմապակու պրոյեկտորի պայծառությունն ավտոմատ կերպով հարմարվում է արտաքին լույսի պայմաններին՝ թե ցերեկ, թե գիշեր: Անհատականացրեք դիրքը և պայծառությունը՝ ըստ ձեր նախասիրությունների:
Ղեկին Ձեզ զգացեք ավելի հանգիստ կենտրոնական էկրանի միջոցով, որն արձագանքում է ավտոմեքենայի ներսում և դրսում կատարվող իրադարձություններին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկությունները, երբ դրանց կարիքն ունեք: Երբ նստում եք ձեր ամենագնացը, բացվում է ողջույնի էկրանը՝ թույլ տալով կարգավորել առաջիկա երթուղին: Ակտիվացրեք ձեր նախընտրած հսկիչները, օրինակ՝ մեկ ոտնակով շարժիչը կամ վարման լիաքարշ ռեժիմը, և կարգավորեք պայծառությունը: Կարող եք նաև մուտք գործել ձեր հեռախոս, նավիգացիայի տարրեր և մեդիա ֆայլեր՝ առանց մատը սահեցնելու անհրաժեշտության: Պարզապես հպեք բոլոր գործառույթներից օգտվելու համար: Մեծ էկրանը ցուցադրում է քարտեզները և տեսախցիկի ռեժիմները, որոնք կարող եք հեշտությամբ դիտել մեկ հայացքով: Խելացի սարքավորումներն շարժման ընթացքում օգնում են ձեզ կառավարել ավտոմեքենայի գործառույթները: Սա ներառում է համատեքստային վահանակ, որն առաջարկում է գործառույթներ՝ կախված ձեր վարման վարքից:Օրինակ՝ ցածր արագությամբ վարելիս հայտնվում է կայանման տեսախցիկի պատկերակը, որ միգուցե ցանկանաք ակտիվացնել Park Pilot Assist-ը:
Միացեք ձեր թվային աշխարհին կենտրոնական էկրանի միջոցով: Google-ի հավելվածներն ու ծառայությունները ինտեգրված են EX90-ում, ուստի կարող եք օգտագործել տեղեկատվական-ժամանցային համակարգը, ինչպես կանեիք ձեր սմարթֆոնում: Խոսեք Google Assistant-ի հետ՝ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու, ավտոմեքենայի կլիման վերահսկելու, ձեր տան համատեղելի խելացի սարքերին միանալու և այլ գործողությունների համար: Պարզապես ասեք «Hey Google» սկսելու համար: Շարժման ընթացքում լսեք ձեր սիրած երաժշտությունը, ձայնահոլովակները և աուդիոգրքերը կամ դիտեք վերջին սերիալները, ֆիլմերը և ընթերցեք գրքերը՝ մինչ սպասում եք երեխաներին վերցնելու համար:* Ձեր երթուղային հավելվածները հասանելի են EX90-ում՝ Google Play-ում: Ճամփորդեք դեպի ձեր նպատակակետը Google Maps-ով՝ կառավարելով ձայնով կամ կենտրոնական էկրանի միջոցով: Իրական ժամանակով երթևեկության մասին տեղեկատվությունը թույլ է տալիս փոխել երթուղին առավել արդյունավետ ճանապարհորդություն ապահովելու համար: Այն նաև օգնում է ձեզ վերահսկել լիցքավորումը՝ գնահատելով մարտկոցի մակարդակը և տեղեկատվություն տրամադրելով ճանապարհին առկա լիցքավորման կայանների մասին:
Եղեք կենտրոնացված ճանապարհի վրա 13,2 դյույմանոց բարձր տարլուծմամբ պրոյեկտորի օգնությամբ: Վարման կարևոր տեղեկությունները ցուցադվում են դիմապակու վրա: Կարիք չկա լարել աչքերը՝ շարունակաբար հայացքը գցելով ճանապարհի և էկրանների միջև: Վարելիս դիմապակու պրոյեկտորի պայծառությունն ավտոմատ կերպով հարմարվում է արտաքին լույսի պայմաններին՝ թե ցերեկ, թե գիշեր: Անհատականացրեք դիրքը և պայծառությունը՝ ըստ ձեր նախասիրությունների:
*Տեսանյութի վերարտադրումը հասանելի կլինի միայն այն ժամանակ, երբ ավտոմեքենան լիովին կանգնած է:
Վերահսկեք և ստուգեք ձեր ավտոմեքենան հեռվից: Դիտեք լիցքավորման կարգավիճակը և պլանավորեք լիցքավորումը, կողպեք կամ ապակողպեք դռները և նույնիսկ տեղորոշեք ձեր Volvo-ն կամ լիցքավորման կայանները քարտեզի վրա:
Սահմանեք ձեր հաջորդ ճանապարհորդության ժամը, և ավտոմեքենան, ձեր նախասիրությունների համաձայն, կարող է նախապես տաքացնել կամ հովացնել սրահը:
Volvo Cars հավելվածը հնարավորություն է տալիս հեշտությամբ կառավարել ձեր EX90-ը նույնիսկ նախքան ավտոմեքենա նստելը:
Հեռակառավարման գործառույթները կարող են հասանելի չլինել, երբ ավտոմեքենան երկար ժամանակ կայանված է եղել:
Հեռակառավարման գործառույթները կարող են հասանելի չլինել, երբ ավտոմեքենան երկար ժամանակ կայանված է եղել:
Նոր դարաշրջանի սկիզբը՝ Safe Space Technology:
EX90-ը կարող է օգնել ձեզ հայտնաբերել հետիոտներին նույնիսկ կատարյալ մթության մեջ: Տանիքում տեղադրված Լidar տեխնոլոգիան՝ տեսախցիկների և ռադարների հետ միասին, օգնում է հայտնաբերել երթևեկության այլ անձանց՝ մինչև 250 մետր հեռավորությունից:
Ձեր ավտոմեքենան կարող է հայտնաբերել և զգուշացնել ձեզ հավանական բախումների մասին, որպեսզի կարողանաք ապահով կերպով խուսափել դրանցից: Եթե դուք չարձագանքեք, այն կարող է նախապատրաստել արգելակները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար, կամ օգնել ձեզ շրջանցել վտանգը:
Ձեր ավտոմեքենան կարող է օգնել ձեզ չշեղվել ճանապարհից՝ հետևելով երթևեկության շարքի գծանշումներին և ճանապարհի եզրագծերին: Եթե առանց թարթիչը միացնելու փոխեք երթևեկության գծերը կամ շեղվեք ճանապարհից, այն կարող է ազդանշաններ տալ և նրբորեն ճշտել ղեկի կառավարումը։
Մեծացրեք ձեր անվտանգության զգացումը Lidar-ի միջոցով: Այն աշխատում է տեսախցիկների, ռադարների և ուլտրաձայնային սենսորների հետ համատեղ ձեր շուրջը կատարվող մանրամասների պատկերը տալու համար:
Ապագա տեխնոլոգիաները և գործառույթները նկարագրված են, իսկ հնարավորությունները կարող են տարբերվել: Հնարավոր է, որ գործառույթները հասանելի չլինեն բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինեն բոլոր շուկաների կամ մոդելների համար:
Վաղ արտադրության ավտոմեքենաներում տեղադրված lidar-ը սկզբնապես կգործի տվյալների հավաքագրման ռեժիմում, և ժամանակի ընթացքում lidar-ի տեխնոլոգիական հնարավորությունները կընդլայնվեն՝ ներառելով լրացուցիչ սցենարներ, որպես մեր Safe Space Technology մաս, ներառյալ մթության մեջ մինչև 250մ հեռավորությամբ օբյեկտները հայտնաբերելու հնարավորությունը:

Ձեր EX90-ի սենսորները և հպազգայուն ղեկը հետևում են ձեր աչքերի և գլխի շարժումներին, վարելու ոճին: Եթե որևէ պատճառով ձեր ուշադրությունը կենտրոնացած չէ ավտոմեքենա վարելուն, սենսորները կարող են միջամտել ձեր անվտանգությունն ապահովելու համար: Կախված իրավիճակից՝ դա արվում է մի քանի տարբեր մակարդակներում: Օրինակ, եթե սենսորները հայտնաբերեն, որ դուք քնկոտ եք, ավտոմեքենան կուղարկի հաղորդագրություն՝ առաջարկելով դադարեցնել վարումը: Իրավիճակի լրջության հետ մեկտեղ նախազգուշացնող ազդանշաններն ուժեղանում են։ Եթե դուք չպատասխանեք, այն կարող է ապահով կերպով կանգնեցնել ավտոմեքենան երթևեկության գոտում և միացնել վտանգի լույսերը: Այն կարող է նաև օգտագործել այդ տեղեկատվությունը ճանապարհին հնարավոր բախումներ հայտնաբերելիս և միջամտել ավելի վաղ փուլում:
Ստացեք հիշեցում, թե ով կա ավտոմեքենայում, որպեսզի հնարավոր լինի կանխել իրավիճակները, երբ ուղևորները պատահաբար մոռացվում են ավտոմեքենայում: Սրահում ճիշտ դիրքավորված ռադարային սենսորների շնորհիվ ուղևորների նոր սենսորային համակարգը կարող է հայտնաբերել ենթամիլիմետրային շարժումները սրահի ներսում։ Եթե EX90-ը զգում է, որ դռները կողպելիս ավտոմեքենայում մնացել է մարդ կամ կենդանի, այն կարող է չկողպվել և ձեզ ազդանշանով ծանուցել, որ ստուգեք սրահը: Կլիմայի կառավարման համակարգը կարող է միացված մնալ, եթե սրահում մարդիկ կամ կենդանիներ հայտնաբերվեն՝ նրանց հարմարավետությունը բարելավելու և հիպոթերմիայի կամ ջերմահարության վտանգը նվազեցնելու համար:
Թույլ տվեք ձեր Volvo-ին կառավարել ղեկը ավտոմեքենան կայանելու համար: Park Pilot Assist-ը կարող է գտնել հարմար կայանատեղիներ 16 կմ/ժ արագությունից ցածր արագությամբ վարելու դեպքում, որոնք կարող եք ընդունել կոճակի հպումով: Մեղմորեն դրեք ոտքը արագացուցիչի վրա՝ մինչ EX90-ն օգնում է պտտվել, փոխել արագությունը, արգելակել զուգահեռ և ուղղահայաց կայանատեղիներում: Ձեզնից պահանջվում է պարզապես զգոն լինել միջամտելու համար, եթե ինչ-որ անսպասելի բան պատահի: Այն կարող է նաև աջակցել, երբ մեքենան դուրս է գալիս խիտ կայանանատեղիից։
Ավտոմեքենայի դռները բացելիս խուսափեք չնախատեսված վթարներից: Ձեր Volvo-ի հետևի ռադարները կարող են նկատել հետևից մոտեցող հեծանվորդներին, այլ վարորդներին և զգուշացնել սրահում գտնվող այն ուղևորներին, ովքեր պատրաստվում են բացել իրենց դուռը: Ավտոմեքենան ծանուցումներ է ուղարկում երկու փուլով: Նախ լուսավորվում է համապատասխան դռան հայելու նախազգուշական լույսը, եթե բախումն անխուսափելի է լույսը կարող է թարթել նախազգուշացնող ազդանշանով:
Նեղ կայանատեղիներում օգտագործեք կենտրոնական էկրանի 3D պատկերը։ Ավտոմեքենայի առջևի, հետևի, ձախ և աջ կողմերի չորս տեսախցիկները ստեղծում են ձեր շրջակայքի պատկերը: Ավելի մեծ տեսանելիության համար ընտրեք տրոհված էկրանի տարբերակներից մեկը: Եթե կատարում եք հետընթաց կայանում, հետևի տեսախցիկը ցույց է տալիս ուղղորդող գծերը՝ օգնելով հեշտությամբ կայանել կայանատեղիում: Մեկ հպումով խոշորացրեք տեսադաշտը ավելի լավ տեսնելու համար։ Այս գործառույթը հատկապես օգտակար է, երբ հետընթաց շարժվում եք կցորդ կցելու համար:
Մեծացրեք հարմարավետությունը գիշերը վարելիս և նվազեցրեք ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին կուրացնելու հավանականությունը։ Volvo EX90-ում տեղադրված պիքսելային լուսարձակների առաջադեմ տեխնոլոգիան պարունակում է 1,3 միլիոն պիքսել, որոնք կարող են փոխել իրենց արձակած լույսի ձևն ու ինտենսիվությունը: Այս տեխնոլոգիան ավտոմեքենայի առջևի տեսախցիկների հետ միասին կարող է հայտնաբերել մինչև հինգ ավտոմեքենա և երեք այլ առարկաներ և ավտոմատ կերպով կարգավորել դրանց վրա ուղղված լույսը օպտիմալ տեսանելիության համար: Այն օգնում է նվազեցնել կուրացնող լույսը և խուսափել ճանապարհի մյուս վարորդներին կուրացնելուց:
Ձեր EX90-ի սենսորները և հպազգայուն ղեկը հետևում են ձեր աչքերի և գլխի շարժումներին, վարելու ոճին: Եթե որևէ պատճառով ձեր ուշադրությունը կենտրոնացած չէ ավտոմեքենա վարելուն, սենսորները կարող են միջամտել ձեր անվտանգությունն ապահովելու համար: Կախված իրավիճակից՝ դա արվում է մի քանի տարբեր մակարդակներում: Օրինակ, եթե սենսորները հայտնաբերեն, որ դուք քնկոտ եք, ավտոմեքենան կուղարկի հաղորդագրություն՝ առաջարկելով դադարեցնել վարումը: Իրավիճակի լրջության հետ մեկտեղ նախազգուշացնող ազդանշաններն ուժեղանում են։ Եթե դուք չպատասխանեք, այն կարող է ապահով կերպով կանգնեցնել ավտոմեքենան երթևեկության գոտում և միացնել վտանգի լույսերը: Այն կարող է նաև օգտագործել այդ տեղեկատվությունը ճանապարհին հնարավոր բախումներ հայտնաբերելիս և միջամտել ավելի վաղ փուլում:
Զգացեք հանգստություն ավտոմեքենայի մեջ՝ ակտիվացնելով Pilot Assist-ը: Այն կարգավորում է ավտոմեքենայի արագությունը և ապահովում մեղմ ղեկակառավարում՝ օգնելով ձեզ մնալ երթևեկության գծի վրա և պահպանել անվտանգ հեռավորություն դիմացի ավտոմեքենայից:
Lane Change Assist-ի օգնությամբ ձեզ զգացեք ավելի ապահով երթևեկության գոտին փոխելիս: Ակտիվացրեք թարթիչը, և ավտոմեքենան երթևեկության ընթացքում կգտնի անվտանգ ազատ տարածություն՝ օգնելով անցնել մյուս երթևեկության գոտի:
Pilot Assist-ն ապահովում է հանգիստ, սակայն կենտրոնացված մեքենավարում՝ տրամադրելով ղեկի, արգելակման և արագացման մեղմ կարգավորումներ, մինչդեռ ձեռքերը պահում եք ղեկի վրա:
Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:

Երբ թվային բանալիով մոտենաք EX90-ին, լուսարձակներն ու հետևի լուսադիոդային լամպերը կողջունեն ձեզ լույսերի հաջորդականությամբ և թարթումով։ Դռների բռնակները դուրս կգան և կբացվեն, կակտիվանա հատակի լուսավորությունը։ Դուռը բացելիս սրահի լույսերի հետ մեկտեղ կմիանան ավտոմեքենայի էկրաններին ցուցադրվող անձնական ողջույնի հաղորդագրությունները :
Երրորդ շարքի նստատեղերն առաջարկում են հարմարավետ ուղևորություն երկու ուղևորի համար՝ նախատեսված գլխակալներով և ոտքերի լայն տարածությամբ: Լրացուցիչ ուղեբեռի տարա՞ծք է անհրաժեշտ: Դուք կարող եք մեկ կոճակի հպումով հեշտությամբ ամբողջովին հարթ դիրքով ծալել դրանցից յուրաքանչյուրը:
Ակտիվ պնևմատիկ կախոցի շնորհիվ սահուն կերպով մեքենավարեք մայրուղիներում, կտրուկ շրջադարձերում և գյուղական ճանապարհներում: Բոլոր չորս անիվների համար նախատեսված երկխցիկ պնևմատիկ կախոցը աշխատում է օդով, այլ ոչ թե զսպանակներով՝ շարունակաբար կարգավորելով շասսին մեքենայի սահուն ընթացքն ապահովելու համար՝ նույնիսկ ծանր ուղեբեռով կամ խորդուբորդ ճանապարհներին վարելիս։ Այն ձեզ տալիս է բարձրակարգ հարմարավետությամբ պրեմիում ուղևորության հնարավորություն: Երբ մեծացնում եք արագությունը, այն ավտոմատ կերպով իջեցնում է ավտոմեքենայի դիրքը բարելավված աերոդինամիկայի և ավելի երկար վազքի համար: Էլեկտրոնային եղանակով կառավարվող ամորտիզացիոն համակարգը վայրկյանում 500 անգամ ստուգում է ձեր վարելու ոճը, արագությունը և ճանապարհի պայմանները, որպեսզի ճշգրտումներ կատարի, որոնք կբարելավեն հարմարավետությունը՝ մեծացնելով անվտանգության զգացումը մեքենայի ներսում: Դուք կարող եք նաև իջեցնել ավտոմեքենայի հետնամասը, եթե բեռնախցիկում տեղադրում եք ծանր իրեր կամ քարշակ եք կցում:
Volvo EX90-ի սրահում հայտնվեք լռության մեջ, որը նախատեսված է շրջապատող աղմուկն ու թրթռոցներն արգելափակելու համար: Աերոդինամիկ պատյանը, բարձրակարգ պնևմատիկ կախոցը, հատուկ անվադողերը և ժամանակակից ձայնամեկուսացումը ապահովում են բարձր մակարդակի լռություն ձեր EX90-ում: Այսպիսով, կարող եք հանգիստ լսել հետևի նստատեղերի ուղևորներին, լիովին օգտվել ձեր Bowers & Wilkins բարձրորակ աուդիո համակարգից կամ վերականգնել ձեր ներքին հանգստությունը:
Կտրվեք արտաքին աշխարհից EX90-ի լամինացված պատուհաններով և համայնապատկերային տանիքով: Սրահում ձեր հարմարավետությունը մեծացնելու համար լամինացիան նպաստում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանությանը և լրացուցիչ ձայնամեկուսացմանը: Այն ապակին ավելի ամուր է դարձնում՝ ստեղծելով անվտանգության լրացուցիչ շերտ բախման կամ կոտրման դեպքում:
Apple CarPlay-ի միջոցով կատարեք զանգեր, ուղարկեք հաղորդագրություններ, մուտք գործեք քարտեզներ և վայելեք երաժշտություն՝ առանց հայացքը ճանապարհից կտրելու: Ձեր սիրած հավելվածներն ու գործառույթները կառավարելու համար անմիջապես կենտրոնական էկրանից կարող եք անլար կերպով միացնել ձեր iPhone-ը :* Ձեր iPhone-ի հավելվածները հատուկ հարմարեցված են CarPlay-ով վարելու համար: Siri-ի ձայնային հրամաններով ուղարկեք հաղորդագրություններ, կատարեք զանգեր, ունկնդրեք ձեր սիրած երաժշտությունը և Maps-ի միջոցով ձեր ընկերներին հայտնեք ձեր ժամանման մոտավոր ժամը:
Երբ թվային բանալիով մոտենաք EX90-ին, լուսարձակներն ու հետևի լուսադիոդային լամպերը կողջունեն ձեզ լույսերի հաջորդականությամբ և թարթումով։ Դռների բռնակները դուրս կգան և կբացվեն, կակտիվանա հատակի լուսավորությունը։ Դուռը բացելիս սրահի լույսերի հետ մեկտեղ կմիանան ավտոմեքենայի էկրաններին ցուցադրվող անձնական ողջույնի հաղորդագրությունները :
*Անլար Apple CarPlay-ը համատեղելի է iPhone 6s կամ ավելի նոր մոդելների հետ՝ օգտագործելով iOS14 կամ ավելի նոր տարբերակներ։ Վերը նշված հատկանիշների և ծառայությունների առկայությունը կարող է երաշխավորված չլինել, երբ հաճախորդները վերցնեն իրենց EX90-ը: Հնարավոր բացակայող գործառույթներն ու ծառայությունները կթողարկվեն հեռակա կարգով՝ օդային ռեժիմով, մինչդեռ ոմանք կարող են պահանջել դիլերային այցելություն:
Պահեք ձեր սմարթֆոնը ձեռքի տակ՝ հատուկ նախատեսված լիցքավորման տակդիրի վրա: Տակդիրը հեռախոսը ամուր պահում է իր տեղում։
Ավտոմեքենայում որտեղ էլ որ նստած լինեք, լիցքավորեք հեռախոսը սրահի յուրաքանչյուր շարքում տեղակայված երկու USB-C վարդակների միջոցով:
Միշտ պատրաստ եղեք բացօթյա արկածների ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված 12Վ լարմամբ հոսանքի վարդակի օգնությամբ: Էներգասնուցեք ձեր հովացուցիչը, գեներատորը, ներքնակի պոմպը կամ շարժական սարքերը:
Ստացեք ձեր էներգասպառման ընդհանուր նկարագրությունը և ձեր մեքենայի վազքի տարածությունը բարելավելու ուղիները կենտրոնական էկրանի Range Assistant գործառույթի միջոցով: Արդյոք բավարար էներգիա ունե՞ք ձեր նպատակակետին հասնելու համար։ Range Assistant-ը կարող է ձեզ տրամադրել մոտավոր վազքի տարածություն, որը հիմնված է այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են՝ վարման ոճը, ճանապարհային պայմանները և իրական ժամանակում էներգիայի օգտագործումը: Այն կարող է նաև տրամադրել նվազագույն և առավելագույն վազքի տարածության գնահատում՝ հիմնված ձեր մարտկոցի ընթացիկ մակարդակի վրա: Ակտիվացրեք Range Optimiser գործառույթը հավելվածում, և ձեր ավտոմեքենան կարող է կարգավորել կլիման, վարման ռեժիմը և մարտկոցի նախապես հովացման կամ տաքացման կարգավորումները՝ առավելագույնի հասցնելով այն տարածությունը, որը կարող եք անցնել մեկ լիցքավորման ընթացքում:
Ընտրեք լիցքավորման կայանը, և արագ լիցքավորման համար ձեր Volvo-ն նախապես տաքացնելու կամ հովացնելու միջոցով կսկսի նախապատրաստել մարտկոցը: Այս գործընթացն ավտոմատ է, ուստի կարիք չկա հիշել դրա մասին:
Ձեր EX90-ի Plug & Charge գործառույթի միջոցով առանց դժվարությունների օգտվեք հանրային կայանների լիցքավորման հնարավորությունից: Դուք կարող եք կառավարել մուտքը, վճարումը և լիցքավորումը` կարգավորելով ձեր հաշիվը Volvo Cars հավելվածում: Կարգավորումից հետո ձեր մեքենան կճանաչի հաշիվը, և կարող եք միացնել այն լիցքավորումը սկսելու համար: Plug & Charge-ի միջոցով ձեր առաջին լիցքավորումից հետո այլևս կարիք չի լինի կատարել ո'չ ավտոմատ նույնականացման շարունակական ստուգումներ, ո'չ հավելվածների լրացուցիչ ներբեռնումներ:
Ստացեք ձեր էներգասպառման ընդհանուր նկարագրությունը և ձեր մեքենայի վազքի տարածությունը բարելավելու ուղիները կենտրոնական էկրանի Range Assistant գործառույթի միջոցով: Արդյոք բավարար էներգիա ունե՞ք ձեր նպատակակետին հասնելու համար։ Range Assistant-ը կարող է ձեզ տրամադրել մոտավոր վազքի տարածություն, որը հիմնված է այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են՝ վարման ոճը, ճանապարհային պայմանները և իրական ժամանակում էներգիայի օգտագործումը: Այն կարող է նաև տրամադրել նվազագույն և առավելագույն վազքի տարածության գնահատում՝ հիմնված ձեր մարտկոցի ընթացիկ մակարդակի վրա: Ակտիվացրեք Range Optimiser գործառույթը հավելվածում, և ձեր ավտոմեքենան կարող է կարգավորել կլիման, վարման ռեժիմը և մարտկոցի նախապես հովացման կամ տաքացման կարգավորումները՝ առավելագույնի հասցնելով այն տարածությունը, որը կարող եք անցնել մեկ լիցքավորման ընթացքում:
Ձեր EX90-ը լիովին պատրաստ է էներգիայով ապահովելու ձեր տունը և աջակցելու ձեզ հոսանքազրկման ժամանակ: Այս տեխնոլոգիան կարող է թույլ տալ ձեզ աջակցել ավելի հավասարակշռված էներգացանցին, օրինակ՝ ավելի շատ էներգիա սպառելով, երբ կա վերականգնվող էներգիայի ավելցուկ կամ էլեկտրաէներգիան վաճառելով պիկ ժամերին, երբ պահանջարկն ավելի մեծ է:
Երկու ուղղությամբ լիցքավորումը, որն ի սկզբանե հասանելի կլինի միայն որոշ շուկաներում, կարող է օգնել էլեկտրաէներգիա մատակարարել ձեր տանը, սարքավորումներին և նույնիսկ էլեկտրաէներգիա վերադարձնել էներգացանցերին:
Ձեր Volvo-ի բոլոր գործառույթները կառավարվում են ավտոմեքենայում ներկառուցված երկու հզոր հիմնական համակարգիչների, այլ ոչ թե հարյուրավոր փոքր համակարգիչների միջոցով: Այն ձեզ տրամադրում է թեթև, բայց կատարելագործված և սահուն թվային ներկառուցված ցանց, որը նախագծված է հետագա թարմացումների համար, ինչպիսին է ինքնավար վարումը։
Ունենալ ծրագրակազմի վրա հիմնված ավտոմեքենա նշանակում է, որ ծրագրակազմի հեշտ թարմացումների միջոցով դուք կարող եք շարունակաբար բարելավել ձեր ավտոմեքենայի արտադրողականությունը, կապակցելիությունը և անվտանգությունը․ ճիշտ այնպես, ինչպես կանեիք ձեր սմարթֆոնում կամ նոութբուքում:
Ծրագրակազմի պարբերական թարմացումները բարելավում են օպերացիոն համակարգը և ավելացնում նոր հնարավորություններ: Ձեզ անհրաժեշտ է ընդամենը կենտրոնական էկրանի միջոցով ընդունել ծանուցումը, որպեսզի այն սկսի թարմացումը, երբ ձեր մեքենան դատարկ է և կողպված:
EX90-ը պատկանում է ծրագրակազմով հագեցած ավտոմեքենաների նոր սերնդին, որոնք առաջարկում են նոր տեսակի մեքենավարում և ավելի հարուստ, կապակցված փորձառություն:
Ամբողջովին էլեկտրական
Բացահայտեք ոչ կաշվեպատ սրահով և Google-ի ներկառուցված ծառայություններով համալրված մեր առաջին ամբողջովին էլեկտրական քրոսովերը:
Ամբողջովին էլեկտրական
Խելացի: Ճկուն: Արտահայտիչ: Դիմավորեք մեր ամբողջովին էլեկտրական կոմպակտ քաղաքային ամենագնացը՝ հասանելի Ձեր ցանկացած տարբերակի համար:

Վերը նշված գործառույթների և ծառայությունների առկայությունը չի կարող երաշխավորվել EX90-ը հաճախորդներին հանձնելու պահին: Հնարավոր բացակայող գործառույթներն ու ծառայությունները կթողարկվեն հեռակա կարգով՝ օդային ռեժիմով, մինչդեռ ոմանք կարող են պահանջել դիլերային այցելություն: Հնարավոր է, որ գործառույթները հասանելի չլինեն բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինեն բոլոր շուկաների կամ բոլոր սարքավորման մակարդակների և շարժաբեր համակարգի տարբերակների համար:
Երկկողմանի լիցքավորման հնարավորությունն ապագայում կգործարկվի ընտրված շուկաներում, ուստի այն բոլոր շուկաներում հասանելի չէ:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը:
Apple CarPlay-ը և CarPlay-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը: