Լուսանկարը ցույց է տալիս Volvo 142-ը

Volvo 142. 140 սերիայի երկդռնանի տարբերակը։

140 շարքի մեքենաների երկդռնանի տարբերակը՝ Volvo 142-ը, ներկայացվել է 1967 թվականի ամռան սկզբին, այլ կերպ ասած՝ 144-ից հետո մեկ տարուց պակաս ժամանակում:

Այս մոդելն ուներ նույն տեխնիկական բնութագրերը, ինչ 4-դռնանի մոդելը: Միակ տարբերությունը դռների քանակն էր: Դռները բնականաբար ավելի երկար էին, իսկ առջևի նստատեղերի թիկնակները ծալվում էին առաջ հետևի նստատեղին նստելը հեշտացնելու համար:

144-ի համեմատ 142 մոդելի հիմնական տարբերությունը կայանում էր նրանում, որ 2-դռնանի տարբերակն ուներ միայն երկու կողային ապակի, մինչդեռ 144 մոդելում դրանք երեքն էին:

Volvo 142-ի գինը 4-դռնանի մոդելի համեմատ ավելի ցածր էր, իսկ քաշը՝ 40 կգ-ով պակաս:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 142
Արտադրության տարեթվերը՝ 1967 - 1974թթ
Արտադրության ծավալը՝ 412 986 հատ
Թափքը՝ երկդռնանի սեդան
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով, վերևի փականներով, 1 778 խս, 84,14x80 մմ և 1 986 խս, 88,9x80 մմ, հզորության մի քանի տարբերակներով:
Փոխանցատուփ՝ 4 արագությամբ մեխանիկական, 4 արագությամբ մեխանիկական՝ թափի էլեկտրական ուժգնացումով, կամ 3 արագությամբ ավտոմատ:
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր չորս անիվների վրա սկավառակային արգելակներով:
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը՝ 464 սմ, անվային բազան՝ 260 սմ: