Լուսանկարը ցույց է տալիս Volvo 242-ը

Volvo 242. Արտադրված է բազմաթիվ տարբեր շարժիչներով և փոխանցման տուփերով:

1974 թվականի օգոստոսին Volvo-ն ներկայացրեց ավտոմեքենաների նոր սերունդ՝ 240 և 260 շարքերը։

Այս նոր մոդելները մշակվել էին 140 շարքի մեքենաների հիման վրա և նման էին դրանց։ Փոփոխությունները ներառում էին հետևյալը՝ նոր առջևի հատված, մեծ թափարգելներ և վերամշակված շասսի՝ Մակֆերսոն տեսակի առջևի կախոցով։ Միաժամանակ ներկայացվեց վերևի բաշխիչ լիսեռով նոր 4-գլանանոց շարժիչը: Նախորդ 4-գլանանոց շարժիչը որոշ ժամանակ դեռ առաջարկվում էր այս մեքենայի բազային տարբերակներում։

Երկդռնանի մեքենաները այդ ժամանակ դեռ մեծ պահանջարկ ունեին հատկապես Սկանդինավյան երկրների շուկաներում, ուստի որոշվեց մոդելային շարքում ներառել նաև երկդռնանի մեքենա։ Սակայն ժամանակի ընթացքում շուկայում սկսեց աճել 4-դռնանի մոդելների վաճառքը, և 242 մոդելը արտադրությունից հանվեց շատ ավելի վաղ, քան 244 և 245 մոդելները։

Տարիների ընթացքում Volvo 242-ը արտադրվել է տարբեր տեսակի շարժիչներով և փոխանցման տուփերով։

Ամենադիտարժան տարբերակները 242GT-ն էին, որը ներկայացվել էր 1970-ականների վերջին և 1980-ականների 240 Turbo-ն, որոնք շուկայահանվել էին Հյուսիսային Ամերիկայում, երկուսն էլ տպավորիչ կատարում էին առաջարկում և ամբողջությամբ պատասխանում «գայլը ոչխարի հագուստով» դասական ասացվածքին:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 242
Տարբերակները՝ 242 GT
Արտադրության տարեթվերը՝ 1974 - 1984թթ
Արտադրության ծավալը՝ 242 621 հատ
Թափքը՝ երկդռնանի սեդան
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով և վերևի փականներով, 4 միաշարք գլաններով և վերևի բաշխիչ լիսեռով, 4 միաշարք գլաններով ևվերևի բաշխիչ լիսեռով և տուրբոմղիչով։
Փոխանցատուփ՝ 4 արագությամբ մեխանիկական կամ 4 արագությամբ՝ թափի էլեկտրական ուժգնացումով և փոխանցումների փոխարկման հատակին ամրացվող լծակով: 3 արագությամբ ավտոմատ։
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր չորս անիվների վրա սկավառակային արգելակներով:
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 490 սմ, անվային բազան 264 սմ:
Տարբեր. 1985 թվականին Volvo 242-ը հաղթեց տուրիստական մեքենաների Եվրոպայի առաջնությունում