Volvo 245 Օգտագործվում է ԱՄՆ իշխանությունների կողմից որպես ստանդարտ անվտանգության մեքենա:
1974 թվականի օգոստոսին Volvo-ն ներկայացրեց ավտոմեքենաների նոր սերունդ՝ 240 և 260 շարքերը։
Այս նոր մոդելները մշակվել էին 140 շարքի մեքենաների հիման վրա և նման էին դրանց։ Փոփոխությունները ներառում էին հետևյալը՝ նոր առջևի հատված, մեծ թափարգելներ և Մակֆերսոն տեսակի առջևի կախոցով վերամշակված շասսի:
240 շարքի ներկայացման կապակցությամբ ներկայացվեց նաև վերևի բաշխիչ լիսեռով նոր 4-գլանանոց շարժիչը: Նախորդ 4-գլանանաոց տարբերակն անցումային ժամանակահատվածում դեռ օգտագործվում էր 240 շարքի բազային տարբերակների համար:
245 մոդելը 244-ի նման որոշ ժամանակ մատակարարվում էր V6 շարժիչով: Մարդատար մեքենաների վրա տեղադրվող առաջին 6-գլանանոց դիզելային շարժիչը շուկայում հայտնվեց 1978 թվականի աշնանը Volvo 240 մոդելում: Դա այլընտրանք էր այն շուկաներում, որտեղ դիզելային վառելիքը կարևոր դեր էր խաղում:
Volvo մեքենաների ընտանիքը մշակվել է անվտանգության խիստ պահանջներով: Այդ պահանջներն իրականում այնքան խիստ էին, որ ԱՄՆ-ի պետական մարմինները սկսեցին այն օգտագործել որպես անվտանգության ստանդարտ:
Volvo 245-ը սահմանել էր կատարողականության նոր ստանդարտներ: 1981 թվականին ներկայացված 245 շարքի տուրբոմղիչով մոդելը աշխարհի ամենաարագ ունիվերսալներից մեկն էր:
Երկու անգամ մեքենան ենթարկվել է զգալի փոփոխությունների՝ 1981 և 1986 մոդելային տարիներին: Արտադրության ժամկետի վերջում 245 մոդելն ապրեց վերածնունդ: Իսկ Polar անվան տակ հայտնի մոդելը Իտալիայում դարձավ պաշտամունքային մեքենա:
Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 245
Արտադրության տարեթվերը՝ 1974 - 1993թթ
Արտադրության ծավալը՝ 959 151 հատ
Թափքը՝ 5-դռնանի ունիվերսալ ,Շարժիչը՝ 4 մխոց, ներգծային OHV, 4 մխոց, ներգծային OHC, 4 մխոց, ներգծային OHC տուրբո լիցքավորմամբ։ V6՝ վերևի բաշխիչ լիսեռով և միաշարք 5 կամ 6 գլաններով և վերևի բաշխիչ լիսեռով դիզելային շարժիչներ:
Փոխանցատուփ՝ 4 աստիճան՝ մեխանիկական, 4 աստիճան՝ մեխանիկական՝ թափի էլեկտրական ուժգնացումով, 5 աստիճան՝ մեխանիկական, 3 կամ 4 աստիճան՝ ավտոմատ:
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր չորս անիվների վրա սկավառակային արգելակներով:
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 490 սմ, անվային բազան 264 սմ:
Volvo Cars-ն անվտանգ ընտանեկան մեքենաներին առաջնահերթություն տալու երկար պատմություն ունի: Նայելով առաջ՝ մենք նպատակ ունենք լինել ամբողջությամբ էլեկտրական մեքենաների ընկերություն: Խնդրում ենք միանալ մեզ այս ճամփորդությանը և ստորև բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաների, Plug-in հիբրիդների և ընտանեկան մեքենաների մեր տեսականին:
Բացահայտեք մեր ամբողջությամբ էլեկտրական մեքենաները
Բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաներըԲացահայտեք մեր Plug-in հիբրիդները
Բացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելներըԲացահայտեք մեր ընտանեկան մեքենաները
Ուսումնասիրեք ընտանեկան մեքենաները