Volvo 262. Հազվագյուտ տարբերակ 260 ընտանիքում։
Volvo 262-ը Volvo 260 ընտանիքի հազվադեպ հանդիպող տարբերակն էր: Այն ուներ նույն երկդռնանի թափքը, ինչ 242 մոդելը, սակայն բաղադրիչները և առջևի հատվածի արտաքին տեսքը ժառանգել էր 260 շարքի մեքենաներից:
Երկու տարիների ընթացքում արտադրվել է այս մեքենաների սահմանափակ խմբաքանակ հատուկ Հյուսիս Ամերիկայի շուկայի համար:
Ի տարբերություն Bertone-ի կողմից արտադրված 262C (կուպե) մոդելի, 262-ն ուներ տանիքի նույն ուրվագծերը, ինչ 242 մոդելը:
Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 262
Արտադրության տարեթվերը՝ 1975 - 1977թթ
Արտադրության ծավալը՝ 3 329 հատ
Թափքը՝ երկդռնանի սեդան
Շարժիչը՝ V6` վերևի բաշխիչ լիսեռով, 2,664 խս:
Փոխանցատուփ՝ 4 արագությամբ մեխանիկական, 4 արագությամբ մեխանիկական՝ թափի էլեկտրական ուժգնացումով, կամ 3 արագությամբ ավտոմատ: Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր չորս անիվների վրա սկավառակային արգելակներով:
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 490 սմ, անվային բազան 264 սմ:
Volvo Cars-ն անվտանգ ընտանեկան մեքենաներին առաջնահերթություն տալու երկար պատմություն ունի: Նայելով առաջ՝ մենք նպատակ ունենք լինել ամբողջությամբ էլեկտրական մեքենաների ընկերություն: Խնդրում ենք միանալ մեզ այս ճամփորդությանը և ստորև բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաների, Plug-in հիբրիդների և ընտանեկան մեքենաների մեր տեսականին:
Բացահայտեք մեր ամբողջությամբ էլեկտրական մեքենաները
Բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաներըԲացահայտեք մեր Plug-in հիբրիդները
Բացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելներըԲացահայտեք մեր ընտանեկան մեքենաները
Ուսումնասիրեք ընտանեկան մեքենաները