Volvo 262C. Նախագծված է Շվեդիայում, արտադրվում է Իտալիայում։
Volvo 262C մոդելը ներկայացվել է Ժնևում 1977 թվականին կայացած Ավտոմեքենաների ցուցահանդեսի ժամանակ:
262C-ն չորս հարմարավետ նստատեղերով երկդռնանի կուպե էր: Դա հնարավոր էր, քանի որ մեքենան ուներ նույն անվային բազան, ինչ Volvo 264-ը: Բացի այդ, տանիքը զգալիորեն տարբերվում էր 4-դռնանի մեքենաներից, որոնց հիման վրա այն կառուցվել էր: Դիմապակու թեքությունն ավելի զառիթափ էր, և մեքենան ուներ չափազանց լայն հետևի սյունակ: Արտադրության առաջին տարիներին մեքենան արծաթագույն էր և ուներ սև վինիլային տանիք: Հետագայում առաջարկվում էին նաև թափքի գույնի այլ տարբերակներ: Սրահի հարդարումն իրականացվում էր բացառիկ նյութերով, այդ թվում նաև կաշվով և փայտով:
Մեքենան նախագծվել էր Volvo-ի կողմից Շվեդիայում, սակայն արտադրությունն իրականացնում էր իտալական Bertone ընկերությունը:
Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 262C
Արտադրության տարեթվերը՝ 1977 - 1981թթ
Արտադրության ծավալը՝ 6 622 հատ
Թափքը՝ երկդռնանի կուպե
Շարժիչը՝ V6` վերևի բաշխիչ լիսեռով, 2 664 խս կամ 2 849 խս:
Փոխանցատուփ՝ 4 արագությամբ մեխանիկական՝ թափի էլեկտրական ուժգնացումով, կամ 3 արագությամբ ավտոմատ:
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր չորս անիվների վրա սկավառակային արգելակներով:
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 490 սմ, անվային բազան 264 սմ:
Volvo Cars-ն անվտանգ ընտանեկան մեքենաներին առաջնահերթություն տալու երկար պատմություն ունի: Նայելով առաջ՝ մենք նպատակ ունենք լինել ամբողջությամբ էլեկտրական մեքենաների ընկերություն: Խնդրում ենք միանալ մեզ այս ճամփորդությանը և ստորև բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաների, Plug-in հիբրիդների և ընտանեկան մեքենաների մեր տեսականին:
Բացահայտեք մեր ամբողջությամբ էլեկտրական մեքենաները
Բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաներըԲացահայտեք մեր Plug-in հիբրիդները
Բացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելներըԲացահայտեք մեր ընտանեկան մեքենաները
Ուսումնասիրեք ընտանեկան մեքենաները