Լուսանկարը ցույց է տալիս Volvo 360 Սեդանը:

Volvo 360 Սեդան. Նախագծվել է 340 մոդելում և աշխատել 4 մխոցանի 2 լիտրանոց շարժիչով:

1983 մոդելային տարին նշանավորվեց Volvo մեքենաների նոր՝ 360 շարքի համալրմամբ։ Volvo 360-ը հիմնված էր 340 շարքի մոդելների վրա և ապահովված էր 4 գլանանոց, 2-լիտրանոց շարժիչով։ Նոր մեքենան ավելի լավ էր սարքավորված, իսկ «360» անվանումը վկայում էր Volvo-ի շարքում այդ մեքենայի ունեցած ավելի բարձր դիրքի մասին։

360 շարքի թողարկումից մեկ տարի անց այն համալրվեց ավանդական բեռնախցիկ ունեցող 4-դռնանի սեդանով։ Այս տարբերակի թափքը ուներ ավելի մեծ ընդհանուր երկարությունը։

340 շարքի շրջանակներում թողարկվել էր նաև 4-դռնանի սեդան որպես 360 սեդանի ավելի խնայողական այլընտրանք (ընդհանուր առմամբ թողարկվել է 340 շարքի 79 964 սեդան)։

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 360 Sedan
Արտադրության տարեթվերը՝ 1983 - 1989թթ
Արտադրության ծավալը՝ 66 207 (360 Sedan) հատ
Թափքը՝ 4-դռնանի սեդան
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով և վերևի բաշխիչ լիսեռով, 1 986 խս, 88,9x80 մմ
Փոխանցատուփ՝ 5 արագությամբ, մեխանիկական
Արգելակները՝ հիդրավլիկ՝ առջևի սկավառակային արգելակներով
Չափսերը՝ ընդհանուր երկարություն՝ 441սմ, անվային բազա՝ 240 սմ