Լուսանկարը ցույց է տալիս Volvo 480-ը:

Volvo 480. Առաջին շարքի արտադրության Volvo մեքենան առջևի քարշակով:

Volvo 480ES-ը ներկայացվել է 1985 թվականին, իսկ դրա արտադրությունը մեկնարկել է 1986-ին: Volvo 480 ES-ն ունեցել է կարևոր դերակատարում, քանի որ հանդիսացել է առջևի քարշակով առաջին սերիական Volvo մեքենան: Այն համալրված էր 4-գլանանոց լայնական շարժիչով:

480ES-ը (որը վաճառվել է նաև 480S և 480 Turbo անվան տակ) 4 նստատեղով փակ սպորտային մեքենա է, որի հետևի հատվածի դիզայնը ոգեշնչվել է 1970-ականների սկզբի 1800ES դասական մոդելով:

Յուրահատուկ «դուրսքաշովի» լապտերներով առջևի հատվածի դիզայնը տարբերվում էր Volvo-ի բոլոր նախկին մոդելներից:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 480
Տարբերակները՝ 480 Turbo, 480 S
Արտադրության տարեթվերը՝ 1985 - 1995թթ
Արտադրության ծավալը՝ 76 375 հատ
Թափքը՝ երկդռնանի սպորտային հեչբեք
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով, 1 721 խս, վերևի բաշխիչ լիսեռով, տուրբոմղումով կամ առանց կամ 1 998 խս, վերևի բաշխիչ լիսեռով:
Փոխանցատուփ՝ 5 արագությամբ, մեխանիկական, 4 արագությամբ, ավտոմատ:
Արգելակները՝ հիդրավլիկ՝ սկավառակային արգելակներ առջևի անիվներին և թմբկագլաններ հետևի անիվներին կամ սկավառակային արգելակներ բոլոր անիվներին
Չափսերը՝ անվային բազան 250 սմ
Լրացուցիչ տեղեկություններ՝ 480 մոդելը առջևի քարշակով Volvo-ի առաջին սերիական մեքենան էր: