Լուսանկարը ցույց է տալիս Volvo 760 Estate-ը:

Volvo 760 Estate. Շարժիչի առաջադեմ տարբերակներով և նշանակալի թարմացումներով

1985 թվականի սկզբին Volvo-ն ներկայացրեց 760 ունիվերսալը, որը այդ պահի դրությամբ աշխարհում լավագույններից մեկն էր:

760GLE ունիվերսալ մոդելի «բազային» տարբերակը համալրվել էր նախկինում 260 շարքի մեքենաներում օգտագործվող ֆրանսիական V6 շարժիչի կատարելագործված տարբերակով։ Դրան ավելացավ նաև միջանկյալ հովացուցիչով չափազանց արագ 4-գլանանոց Տուրբո տարբերակը և միջանկյալ հովացուցիչով 6-գլանանոց դիզելային տարբերակը, որն իր հիանալի բնութագրերի և վառելիքի խնայողական ծախսի շնորհիվ ապահովում էր բարձր հարմարավետություն երկարատև ուղևորությունների ժամանակ, ինչպես նաև ընթացքի հիանալի պաշար։

760GLE սեդանի ամենազգալի փոփոխությունները տեղի ունեցան 1987 թվականին, երբ փոխվեց դրա առջևի հատվածի դիզայնը: Սակայն ի տարբերություն սեդան տարբերակի, 760 ունիվերսալը հետևի բազմալծակ կախոցով չհամալրվեց:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 760 Estate
Արտադրության տարեթվերը՝ 1985 - 1990թթ
Արտադրության ծավալը՝ 37 445 հատ
Թափքը՝ 5-դռնանի ունիվերսալ
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով և վերևի բաշխիչ լիսեռով, 2 316 խս կամ V6 վերևի բաշխիչ լիսեռով, 2 849 խս կամ 2 383 խս Տուրբո դիզելային Փոխանցատուփ՝ 4 արագությամբ մեխանիկական՝ թափի էլեկտրական ուժգնացումով, կամ 4 արագությամբ ավտոմատ:
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա սկավառակային արգելակներով
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 478,5 սմ, անվային բազան 277 սմ: