Լուսանկարը ցույց է տալիս Volvo 780-ը:

Volvo 780. Համատեղելով էլեգանտ, հավերժական դիզայնը հստակ Volvo-ի ինքնության հետ:

1985 թվականի Ժնևի միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ բոլորի ուշադրությունը սևեռված էր Volvo-ի նոր մոդելի վրա:

Volvo 780-ը բացառիկ երկդռնանի կուպե էր: Դրա դիզայնը մշակվել էր իտալական Bertone ընկերության կողմից, որը պատասխանատու էր նաև այդ բացառիկ մեքենայի արտադրության համար: Bertone ընկերությունն արդեն ուներ Volvo-ի հետ համագործակցության փորձ, քանի որ նրանք նախկինում համատեղ թողարկել էին Volvo 264TE (Volvo 264-ի լիմուզին տարբերակ) և Volvo 262C (Volvo 260-ի կուպե տարբերակ) մեքենաները:

Volvo 780 մոդելը համատեղում էր ժամանակին չենթարկվող նրբագեղ դիզայնը Volvo-ի հեշտ ճանաչելի ինքնության հետ: Այս մոդելի սրահը նույնպես յուրահատուկ էր, իսկ հետևի նստատեղը հատուկ հարմարեցված էր երկու ուղևորների համար:

Volvo 780-ը տեխնիկական բնութագրերը հիմնականում ժառանգել էր 760 մոդելից:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 780
Արտադրության տարեթվերը՝ 1985 - 1990թթ
Արտադրության ծավալը՝ 8 518 հատ
Թափքը՝ երկդռնանի
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով և երկու վերևի բաշխիչ լիսեռներով՝ 1 986 խս, կամ մեկ վերևի բաշխիչ լիսեռով՝ 2 316 խս, V6 վերևի բաշխիչ լիսեռով՝ 2 849 խս, կամ 6 միաշարք գլաններով՝ 2 383 խս Տուրբո դիզելային
Փոխանցատուփ՝ 4 արագությամբ մեխանիկական՝ թափի էլեկտրական ուժգնացումով, կամ 4 արագությամբ ավտոմատ:
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա սկավառակային արգելակներով
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 479,4 սմ, անվային բազան 277 սմ