Լուսանկարը ցույց է տալիս Volvo 850 Sedan-ը:

Volvo 850 Սեդան Աշխարհում առաջին ավտոմեքենան, որը 1994 թվականի աշնանն առաջարկեց կողային հարվածի անվտանգության բարձիկները:

1991 թվականի հունիսին Volvo-ն ներկայացրեց ամբողջովին նոր մոդելային շարքը՝ Volvo 850 GLT: Volvo 850 GLT մոդելը թողարկվեց «Համաշխարհային մակարդակի չորս հեղափոխական լուծումներով դինամիկ ավտոմեքենա» կարգախոսի տակ:

Այդ չորս նոր լուծումները հետևյալն էին՝ առջևի քարշակով և 5 գլաններով լայնական շարժիչ , Delta-link հետևի կամրջակ, որը համատեղում էր անկախ կախոցի հիանալի դինամիկան և երթևեկության հարմարավետությունը հետևի տանող սռնու անվտանգության հետ, կողային հարվածներից պաշտպանության SIPS համակարգը և առջևի նստատեղի ամրագոտու ինքնակարգավորվող մեխանիզմը:

850 մոդելի դիզայնը կատարվել էր Volvo-ի ճանաչելի ոճով, որում ակնհայտորեն զգացվում էր 740 և 940 մոդելների ազդեցությունը:

Volvo 850 GLT-ն շուկայում ստացավ ջերմ ընդունելություն: Նոր մոդելները շատ հազվադեպ էին ստանում նույնքան պարգևներ, որքան 850 մոդելը:

Հաջորդ տարիների ընթացքում 850 շարքը համալրվեց նոր մեքենաներով, որոնք ներառում էին տուրբոմղիչով բենզինային և ուղիղ ներցայտման համակարգով տուրբո-դիզելային տարբերակները:

1994 թվականի աշնանը Volvo 850-ը դարձավ աշխարհում առաջին մեքենան, որը համալրված էր անվտանգության կողային բարձիկներով:

1997 մոդելային տարում 850 Sedan-ը փոխարինվեց S70 մոդելով:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 850 Սեդան
Տարբերակները՝ AWD (լիաքարշ), T5 R
Արտադրության տարեթվերը՝ 1991 - 1996թթ
Արտադրության ծավալը՝ 390 835 հատ
Թափքը՝ 4-դռնանի սեդան
Շարժիչը՝ միաշարք 5 գլաններով և երկու վերևի բաշխիչ լիսեռներով՝ 1984 մ3- 2435 մ3, կամ միաշարք 5 գլաններով և մեկ վերևի բաշխիչ լիսեռով՝ 2461 մ3, տուրբո-դիզելային
Փոխանցատուփ՝ 5 աստիճան՝ մեխանիկական, կամ 4 աստիճան՝ ավտոմատ, առջևի քարշակ կամ լիաքարշ
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա սկավառակային արգելակներով
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 467 սմ, անվային բազան 267 սմ