Volvo 940 Ունիվերսալ Խորհրդանշական մոդելների իրավահաջորդը և հետևի քաշող անիվներով վերջին Volvo-ն:
Volvo 940/960 շարքը ներկայացվել է 1990 թվականի աշնանը: Նոր 940 մոդելը փոխարինել է 740-ին, որի արտադրությունը շարունակվել է 740 GL բազային մոդելի տեսքով: 960-ին նման Volvo 940 մոդելում օգտագործվել է 4-գլանանոց բենզինային կամ 6-գլանանոց տուրբո-դիզելային շարժիչ:
Այդ պահի դրությամբ Volvo-ն արդեն հանդիսանում էր ունիվերսալ մեքենաների առաջատար արտադրող, ուստի շարքում 940 ունիվերսալ մեքենայի ներառումը բնական էր։ 940 ունիվերսալը դարձավ գրեթե նույնքան լեգենդար, որքան նախորդ 245/240 ունիվերսալ մոդելը, ինչին զգալիորեն նպաստեց նաև այն փաստը, որ դա հետևի քարշակով Volvo-ի վերջին մոդելն էր (S90/V90 շարքի մոդելների հետ մեկտեղ):
940 Ունիվերսալը շատ նման էր 960 Ունիվերսալին: Այն ապահովեց հարմարավետ և անվտանգ վարելու փորձ՝ լինելով այնպիսի մեքենաների իրավահաջորդը, ինչպիսիք են Duett-ը, P220 «Amazon Estate car»-ը, 145, 245/240 Ունիվերսալը և 740 Ունիվերսալը:
Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 940 Ունիվերսալ
Արտադրության տարեթվերը՝ 1990 - 1998թթ
Արտադրության ծավալը՝ 231 677 հատ
Թափքը՝ 5-դռնանի ունիվերսալ
Շարժիչը՝ միաշարք 4 գլաններով և վերևի բաշխիչ լիսեռով, 1986 սմ3, 88,9x80 մմ, միաշարք 4 գլաններով և վերևի բաշխիչ լիսեռով, 2316 սմ3՝
տուրբոմղիչով կամ առանց դրա և միաշարք 6 գլաններով և վերևի բաշխիչ լիսեռով, 2383 սմ3 Տուրբո-դիզելային:
Փոխանցատուփ՝ 4 աստիճան՝ մեխանիկական, թափի ուժգնացումով, կամ 5 աստիճան՝ մեխանիկական կամ 4 աստիճան՝ ավտոմատ
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա սկավառակային արգելակներով
Չափսերը՝ անվային բազան 277 սմ
Volvo Cars-ն անվտանգ ընտանեկան մեքենաներին առաջնահերթություն տալու երկար պատմություն ունի: Նայելով առաջ՝ մենք նպատակ ունենք լինել ամբողջությամբ էլեկտրական մեքենաների ընկերություն: Խնդրում ենք միանալ մեզ այս ճամփորդությանը և ստորև բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաների, Plug-in հիբրիդների և ընտանեկան մեքենաների մեր տեսականին:
Բացահայտեք ամբողջովին էլեկտրական մեքենաները
Բացահայտեք ամբողջովին էլեկտրական մեքենաներըԲացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելները (Plug-in Hybrid)
Բացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելներըԲացահայտեք ընտանեկան ավտոմեքենաները
Ուսումնասիրեք ընտանեկան ավտոմեքենաները