Volvo 960 Սեդան Անվտանգության նորարարական առանձնահատկություններ, ներառյալ եռակետ ամրագոտին և ինտեգրված մանկական նստատեղը:
1990 թվականի աշնանը թողարկվեց Volvo 960 մոդելը, որն արդեն վերաբերում էր 1991 մոդելային տարվան։ Այն փոխարինեց նախորդ՝ Volvo 760 մոդելին, որն արտադրվում էր 1882 թվականից։
Volvo 960-ն ուներ ամբողջովին նոր՝ 3 լիտր աշխատանքային ծավալով, 6 միաշարք գլաններով շարժիչ: Դա առաջադեմ և հզոր շարժիչ էր՝ գլանների ալյումինե բլոկով, երկու վերևի բաշխիչ լիսեռներով և 4 փականներով՝ յուրաքանչյուր գլանի համար։ Սա միաշարք շարժիչների ամբողջովին նոր սերնդի առաջին շարժիչն էր, որին հետևեց նաև Volvo-ի նոր՝ 5- և 4-գլանանոց շարժիչների շարքը։
Volvo 960-ում ներկայացվել են անվտանգության մի շարք նոր միջոցներ, որոնց թվում՝ իներցիոն կոճով եռակետ ամրագոտի և կարգավորվող գլխակալ հետևի նստատեղի մեջտեղի հատվածում: Բացի այդ, հնարավոր էր լրացուցիչ պատվիրել երկրորդ շարքում ինտեգրվող մանկական նստատեղ:
Այս, ինչպես նաև մի շարք այլ անվտանգության միջոցների օգտագործման համար մեքենան արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, որոնց թվում էր նաև «Ճանապարհային անվտանգության ոլորտում Մայքլ արքայազնի մրցանակը» և անվտանգության լավագույն միջոցների համար «Autocar & Motor» ամսագրի կողմից շնորհվող մրցանակը:
1995 մոդելային տարում Volvo 960 մոդելը ենթարկվեց զգալի փոփոխությունների։ Այն ստացավ նոր առջևի հատված և գրեթե ամբողջովին նոր շասսի, ներառյալ կոմպոզիտային նյութից պատրաստված լայնական զսպանով հետևի բազմալծակ կախոցի կատարելագործված տարբերակը։ Նախկինում օգտագործվող 3-լիտրանոց շարժիչից բացի, առաջարկվեց 6-գլանանոց շարժիչի նոր 2,5-լիտրանոց տարբերակը։
1997 թվականին 960 սեդանը փոխարինվեց Volvo S90 մոդելով։
Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ 960 Սեդան
Արտադրության տարեթվերը՝ 1990 - 1997թթ
Արտադրության ծավալը՝ 112 710 հատ
Թափքը՝ 4-դռնանի սեդան
Շարժիչը՝ միաշարք 6 գլաններով և երկու վերևի բաշխիչ լիսեռներով՝ 2473 սմ3 կամ 2922 սմ3
Փոխանցատուփ՝ 5 աստիճան՝ մեխանիկական, 4 աստիճան՝ ավտոմատ
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա սկավառակային արգելակներով
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 487 սմ, անվային բազան 277 սմ
Volvo Cars-ն անվտանգ ընտանեկան մեքենաներին առաջնահերթություն տալու երկար պատմություն ունի: Նայելով առաջ՝ մենք նպատակ ունենք լինել ամբողջությամբ էլեկտրական մեքենաների ընկերություն: Խնդրում ենք միանալ մեզ այս ճամփորդությանը և ստորև բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաների, Plug-in հիբրիդների և ընտանեկան մեքենաների մեր տեսականին:
Բացահայտեք ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաները
Բացահայտեք ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներըԲացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները (Plug-in Hybrid)
Բացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելներըԲացահայտեք ընտանեկան ավտոմեքենաները
Ուսումնասիրեք ընտանեկան ավտոմեքենաները