Volvo C70 Cabriolet/Convertible. Բաց մեքենա Volvo-ի շրջվելուց պաշտպանության համակարգով:
Բացվող տանիքով Volvo մեքենաների պատմությունը նույնքան հին է, որքան ընդհանուր առմամբ Volvo մեքենաների պատմությունը: 1927 թվականին արտադրված Volvo-ի առաջին մոդելը՝ ÖV4-ը բաց մեքենա էր: 1930-ականներին թափքի անկախ մասնագիտացված արհեստանոցների կողմից ստեղծվեցին մի շարք կաբրիոլետներ Volvo-ի տարբեր շասսիների հիման վրա: 1956 – 57 թվականներին շատ սահմանափակ քանակությամբ (67 հատ) թողարկվեց հանրահայտ Volvo Sport (P1900) մոդելը: Այդ մեքենաներից շատերը մինչ օրս պահպանվել են:
1997 թվականին C70 Convertible մոդելի հայտնվելը շատերի համար անակնկալ էր, քանի որ այդ պահի դրությամբ տվյալ մոդելը իր բացառիկությամբ և արժեքով գերազանցում էր Volvo-ի՝ նախկինում թողարկված բոլոր մոդելները:
Սակայն C70 Convertible մոդելն ապշեցնում էր ոչ միայն իր գեղեցկությամբ: Այն առաջին հերթին աչքի էր ընկնում բարձր արագությամբ և արագացմամբ, որոնք զգալիորեն գերազանցում էին այսպես կոչված «սպորտային մեքենաներից» շատերի ցուցանիշները, ընդորում դրա ճանապարհային կայունությունը նույնքան բարձր էր, որքան C70 Coupé մոդելինը:
Անվտանգության նկատառումներից ելնելով Volvo ընկերությունը երկար ժամանակ բաց տանիքով մեքենաներ չէր արտադրում: Սակայն այդ մտահոգությունները վերացան, երբ հայտնաբերվեց Volvo-ի Շրջվելուց պաշտպանության համակարգը (ROPS), որը բաց տանիքով մեքենայի շրջվելու դեպքում ավտոմատ կերպով ակտիվացնում է ուղևորներին պաշտպանող աղեղը:
Volvo C70 Convertible-ը նախ և առաջ նախատեսված էր Հյուսիսային Ամերիկայի շուկայի համար, սակայն շատ շուտով լայն տարածում ստացավ նաև այլ երկրներում, որոնց կլիմայական պայմանները բարենպաստ էին բաց տանիքով մեքենա վարելու համար:
Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ Volvo C70 Cabriolet/Convertible
Արտադրության տարեթվերը՝ 1997-2013թթ
Արտադրության ծավալը՝ արտադրությունը շարունակվում է
Թափքը՝ երկդռնանի կաբրիոլետ
Շարժիչը՝ 5 միաշարք գլաններով և երկու վերևի բաշխիչ լիսեռներով՝ 1 984, 2 319, 2 435 խս
Տրանսմիսիան՝ 5 արագությամբ, 5 արագությամբ ավտոմատ
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա սկավառակային արգելակներով
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 472 սմ, անվային բազան 266 սմ
Volvo Cars-ն անվտանգ ընտանեկան մեքենաներին առաջնահերթություն տալու երկար պատմություն ունի: Նայելով առաջ՝ մենք նպատակ ունենք լինել ամբողջությամբ էլեկտրական մեքենաների ընկերություն: Խնդրում ենք միանալ մեզ այս ճամփորդությանը և ստորև բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաների, Plug-in հիբրիդների և ընտանեկան մեքենաների մեր տեսականին:
Բացահայտեք ամբողջովին էլեկտրական մեքենաները
Բացահայտեք ամբողջովին էլեկտրական մեքենաներըԲացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելները
Բացահայտեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելներըԲացահայտեք ընտանեկան մեր ավտոմեքենաները
Ուսումնասիրեք ընտանեկան ավտոմեքենաները