Նկար, որը ցույց է տալիս Volvo Caravan/Trailer-ը

Volvo Caravan/Trailer Վագոն-տնակից սովորական կցասայլի վերածելու հնարավորությամբ։

«Ճամփորդիր քո սեփական հյուրանոցով»՝ 1957 թվականին արշավային թրեյլերի բրոշյուրի վերնագիրն էր։Հիսունականներին նորույթ էր արձակուրդների ժամանակ ավտոմեքենաներով ճամփորդելը:
Եթե մեքենայի սրահը կարող էր վերածվել երկու հոգու համար նախատեսված մահճակալի, դրա վաճառքը բառացիորեն բազմապատկվում էր: Ճկունությունը բազմակողմանիության հետ համատեղող ավտոմեքենաները Volvo Cars-ի հին ավանդույթն են: Այսօր, օրինակ, մենք կարող ենք առաջարկել ճկուն (բացվող) սեղան որպես V70, XC70 և XC90 մոդելների աքսեսուար: 1957 թվականին մենք արդեն իսկ հոգ էինք տանում մեր գնորդների ընտանեկան կյանքի մասին:

Ավելի բարձր ճկունություն ապահովելու համար ավտոտնակը ուներ սովորական կցասայլի վերածվելու հնարավորություն: 1957 թվականին այս ավտոտնակը վաճառվում էր 2 700 շվեդական կրոնով: Ցավոք, ներկայումս այս մոդելի ոչ մի նմուշ չի պահպանվել:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ CARAVAN / TRAILER
Արտադրության տարեթվերը՝ 1957 - 1957թթ
Արտադրության ծավալը՝ 53 հատ
Թափքը՝ ծալովի, պատերը՝ երկշերտ նրբատախտակից, տանիքը և ստորին մասը՝ ալյումինից կամ PVC գործվածքից, հատակը՝ թիթեղից։
Շարժիչը՝ N/A
Փոխանցման տուփը` N/A
Արգելակները՝ բացակայում են
Չափսերը՝ բարձրությունը՝ 180 սմ, բարձրությունը շահագործման համար պատրաստ վիճակում՝ 103 սմ, լայնությունը՝ 180 սմ, ընդհանուր երկարությունը քարշակման կեռիկի հետ միասին՝ 310 սմ, թափք՝ 225 սմ, քաշը՝ 320 կգ:
Տարբեր. Linells Vagn AB-ը պատկանում է AB Volvo-ին 1974 թվականից և այսօր հայտնի է որպես VAH, Volvo Articulated Haulers AB: