Լուսանկարը ցույց է տալիս Volvo P210 Duett-ը

Volvo P210 Duett. Մեքենա, որը հիմնականում վաճառվում էր սկանդինավյան շուկաներում:

P210 մոդելը PV445-ի շարունակությունն էր: Մոդելի անվանումը փոխվել էր 1960 թվականի աշնանը, երբ այն ստացել էր նույն կորացված դիմապակին և նոր գործիքավահանակը, որոնք տեղադրվում էին PV544 մոդելում 1958 թվականի օգոստոսից:

Հատուկ տարբերակների համար շասսիների արտադրությունն այդ ժամանակ դադարեցվեց: Տարիների ընթացքում թափքի հատուկ տարբերակների կառուցման նկատմամբ հետաքրքրությունը նվազեց, իսկ գինը՝ կտրուկ բարձրացավ: Այնուամենայնիվ, P210-ը դեռ հասանելի էր ֆուրգոնի կամ ավելի ճկուն ունիվերսալի տեսքով:

1962 թվականի ձմռանը P210 մոդելը ենթարկվեց զգալի փոփոխությունների: Այս մոդելը նույնպես համալրվեց 75 ձիաուժ հզորությամբ B18 շարժիչով: Եվս մեկ կարևոր փոփոխություն էր 12 Վոլտ լարմամբ էլեկտրական համակարգին անցումը:

P210 Duett մեքենան հիմնականում վաճառվում էր Սկանդինավյան երկրների շուկաներում: Այս շարքի վերջին մեքենան արտադրվել է 1969 թվականի փետրվարին:

Տեխնիկական բնութագրեր
Մոդել՝ P 210
Դուետի տարբերակներ՝ P 210 Դուետ և ֆուրգոն՝ A, B, C, D, E, F, M, P
Արտադրության տարեթվերը՝ 1960 - 1969թթ
Արտադրության ծավալը՝ 60100 հատ
Թափքը՝ ունիվերսալ և առաքումների համար նախատեսված ֆուրգոն
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով, վերևի փականներով, 1 583 խսմ; 79,37x80 մմ, 60 ձիաուժ հզորություն 4500 պտույտ/րոպեի դեպքում։ 1968` 1778 խսմ, 84,14x80 մմ, 75 ձիաուժ հզորություն 4,500 պտույտ/րոպեի դեպքում։
Փոխանցումատուփ՝ 4 արագություն՝ մեխանիկական՝ փոխանցումների փոխարկման հատակին ամրացվող լծակով:
Արգելակները՝ հիդրավլիկ թմբկագլաններ՝ բոլոր անիվների վրա:
Չափսերը՝ անվային բազա 2 600 մմ: