Լուսանկարը ցույց է տալիս Volvo P220 Amazon Estate-ը

Volvo P220 Amazon Estate. Դիզայն՝ ոգեշնչված ԱՄՆ-ի կայանային վագոններից։

Այս մոդելը կարող է նկարագրվել որպես 121/122S (Amazon)-ի հիման վրա ստեղծված ունիվերսալ: Այն իր նորամուտը նշեց 1962 թվականին Ստոկհոլմում կայացած Ավտոմեքենաների ցուցահանդեսի ժամանակ: Մոդելային շարքի նման ընդլայնումը Volvo-ին թույլ տվեց իրագործել ամենամեծ մոդելային շարքը մեքենաների միևնույն ընտանիքի շրջանակներում:

P220 մոդելն ուներ չորս դուռ, ինչպես նաև երկու մասի բաժանված հետևի դուռ, որի մի մասը ծալվում էր դեպի ներքև, իսկ մյուս մասը՝ դեպի վերև: Նման դիզայնը ոգեշնչվել էր այդ ժամանակ ԱՄՆ-ում արտադրվող ունիվերսալ ֆուրգոնների դիզայնով:

P220-ի արտադրությունն ընթանում էր P210 մոդելի արտադրության հետ զուգահեռ, և P220-ը սկսեց ավելի հաճախ արտահանվել Սկանդինավյան երկրների շուկաներից դուրս: Այս մոդելն իրենից ներկայացնում էր ընկերության զարգացման ևս մեկ կարևոր ուղղություն, քանի որ այն դիրքավորվում էր որպես ընտանեկան, ոչ թե կոմերցիոն նշանակության ավտոմեքենա: Այդ իմաստով P220-ը կարևոր դերակատարություն ունեցավ Volvo-ի՝ որպես ունիվերսալ մեքենաներ արտադրող առաջատար ընկերության զարգացման համար:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ P 220 Amazon Ունիվերսալ
Տարբերակները՝ P 221, P 222 (SPORT)
Արտադրության տարեթվերը՝ 1962 - 1969թթ
Արտադրության ծավալը՝ 73 169 հատ
Թափքը՝ 4-դռնանի ունիվերսալ
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով, վերևի փականներով, 1 778 խս; 84,14x80 մմ, 75 կամ 90 կամ 95 ձիաուժ հզորություն, իսկ հետագայում՝ 1 986 խս, 88,9x80 մմ, 90 ձիաուժ հզորություն:
Փոխանցատուփ՝ 4 արագություն՝ մեխանիկական (թափի ուժգնացումով կամ առանց դրա)՝ փոխանցումների փոխարկման հատակին ամրացվող լծակով կամ 3 արագություն՝ ավտոմատ՝ փոխանցումների փոխարկման ղեկասյունակի վրա տեղադրված բռնակով:
Արգելակները՝ առաջին տարբերակներում հիդրավլիկ թմբկագլաններ բոլոր անիվների վրա, հետագա մոդելներում սկավառակային արգելակներ առջևի անիվների վրա:
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը՝ 449 սմ, անվային բազան՝ 260 սմ: