Լուսանկարը ցույց է տալիս Volvo PV36 Carioca-ն

Volvo PV36 Carioca. Ժամանակակից և անվտանգ հիմնակմախքով։

Volvo-ն նույնպես ընդունել է 1930-ականներին մեծ տարածում վայելող թափքի շրջահոսուն ուրվագծերը և 1935 թվականին ներկայացրել PV36 մոդելը, որը հայտնի էր նաև որպես «Carioca»: Այդ ավտոմեքենան ուներ անկախ առջևի կախոց՝ լայնական լծակներով և զսպանակներով, ինչպես նաև չափազանց ամուր պողպատյա թափք՝:

Այս մոդելի թափքը ոչ միայն ժամանակակից տեսք ուներ, այլ նաև շատ անվտանգ էր, ինչը հաստատվել էր մի շարք լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ: Ընդհանուր առմամբ արտադրվել է 500 սեդան, իսկ Ստոկհոլմի Nordbergs Karosseri գործարանում արտադրվել է ընդամենը մեկ շասսի, որն օգտագործվել է կաբրիոլետ տիպի թափքով գեղեցիկ ավտոմեքենայի համար:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ PV36
Տարբերակները՝ PV 36 շասսի
Արտադրության տարեթվերը՝ 1935 - 1938
Արտադրության ծավալը՝ 501 հատ
Թափքը՝ 6 նստատեղով սեդան, շասսի:
Շարժիչը՝ 6 միաշարք գլաններով և կողային փականներով, 3670 խսմ, 84,14x110 մմ, 80 ձիաուժ հզորություն՝ 3300 պտույտ/րոպեի դեպքում։
Փոխանցատուփ՝ 3 արագություն՝ հատակին ամրացվող լծակով:
Արգելակները՝ հիդրավլիկ, բոլոր անիվների վրա:
Չափսերը՝ անվային բազա 2950 մմ:
Լրացուցիչ տեղեկություններ՝ անձայն, հարմարավետ, միևնույն ժամանակ թանկ և հակասական ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ արտադրվել և վաճառվել է ընդամենը 500 հատ «Carioca» սեդան և մեկ կաբրիոլետ: Առավելագույն արագությունը կազմում էր 120 կմ/ժ: