Լուսանկարը ցույց է տալիս Volvo PV444-ը

Volvo PV444. Առաջին Volvo-ն, որն ուներ թափքի հենակ:

1944 թվականի սեպտեմբերին Ստոկհոլմում կայացած խոշոր ցուցահանդեսի ժամանակ Volvo-ն ներկայացրեց PV444 մոդելը: Դրանք խաղաղության և դրական փոփոխությունների հետ կապված հույսերի ժամանակներ էին: Գինը չափազանց գրավիչ էր՝ ընդամենը 4800 շվեդական կրոն: Նույնքան արժեր նաև Volvo-ի առաջին մոդելը՝ ÖV4-ը, որը թողարկվել էր 1927 թվականին:

Ամերիկյան ոճն իր ազդեցությունն է ունեցել 444 մոդելի արտաքին տեսքի վրա: Սա առաջին Volvo ավտոմեքենան էր, որն ուներ թափքի հենակ: Ավտոմեքենան ապահովված էր նաև լամինացված դիմապակիով, ինչը կարևոր անվտանգային նորարարություն էր: Այս մոդելն առաջացրել էր մեծ հետաքրքրություն, ևնախքան PV544 մոդելի վերածվելը, PV444-ի արտադրության ծավալը հասել էր գրեթե 200000-ի, չնայած, որ ի սկզբանե պլանավորվել էր արտադրել ընդամենը 8000 ավտոմեքենա: 444-ը հանդիսանում է Volvo-ի առաջին կոմպակտ ավտոմեքենան և առաջին մոդելը, որը թույլ տվեց զգալիորեն ավելացնել ավտոմեքենաների արտադրության ծավալը:

Տեխնիկական բնութագրեր
Տարբերակները՝ A/AS B/BS/BQ/BQS C/CS/CQ/CSQ D/DS/DQ/DSQ E/ES H/HS/HE K/KS/KE L/LS
Արտադրության տարեթվերը՝ 1946 - 1958թթ
Արտադրության ծավալը՝ 196005 հատ
Թափքը՝ երկդռնանի սեդան
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով, 1414 կամ 1
583 խսմ, 85 ձիաուժ հզորություն:
Փոխանցատուփ՝ 3 արագություն, փոխանցումների փոխարկման հատակին ամրացվող լծակով:
Արգելակները՝ հիդրավլիկ, թմբկագլաններ բոլոր անիվների վրա:
Չափսերը՝ անվային բազա 2 600 մմ: