Լուսանկարը ցույց է տալիս PV445 Duett-ը

Volvo PV445/PV445 DUETT. Այսօրվա բացառիկ, հարմարավետ, անվտանգ և հզոր Volvo ունիվերսալ մեքենաների նախահայրը:

PV445-ը հանդիսանում էր PV444 մոդելի «շասսի» տարբերակը: PV445 մոդելն իր ունիտար կառուցվածքի պատճառով չէր կարող արտադրվել «միայն շասսի» տարբերակով: Այս մոդելի մեխանիկական բաղադրիչները և առջևի հատվածի արտաքին տեսքը նույնն էին, ինչ PV444 մոդելում՝ բացառությամբ ռադիատորի վանդակացանցի վրա առկա լրացուցիչ ձողի:

1949-ից մինչև 1953 թվականները PV445 մոդելը ծառայել է որպես հիմք փոքր բեռնատար մեքենաների, ֆուրգոնների, ունիվերսալների և մի քանի սքանչելի կաբրիոլետների համար: Սակայն Volvo-ն այդ թափքերի արտադրությամբ չի զբաղվել. դրանք բոլորն արտադրվել են անկախ ընկերությունների կողմից:

1953 թվականին ներկայացվեց հանրահայտ Duett-ը (DH տարբերակը), որը ստեղծվել էր PV445-ի հիման վրա: Այդ մոդելը դարձավ առասպել և սկիզբ դրեց ժամանակակից բացառիկ, հարմարավետ, ապահով և հզոր Volvo ունիվերսալ մեքենաների ստեղծմանը:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ PV 445 / PV 445 Duett
Տարբերակները՝ PV 445 A, շասսի PV 445 B, շասսի PV 445 Ֆուրգոն՝ DS, GS, LS, P-44505 - 1957, P-4405 M PV 445 Ունիվերսալ՝ DH, GL, LL, P-44506 - 1957, P-44506 M PV 445 Մարդատար ունիվերսալ՝ PH, GP, LP, P-44507 - 1957, P-44507 M
Արտադրության տարեթվերը՝ 1949 - 1960
Արտադրության ծավալը՝ 29409
Թափքը՝ ունիվերսալ և առաքումների համար նախատեսված ֆուրգոն
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով, վերևի փականներով, 1 414 խսմ; 75x80 մմ, 85 ձիաուժ հզորություն կամ 1 583 խսմ, 79,37x80 մմ, 60 ձիաուժ հզորություն 4500 պտույտ/րոպեի դեպքում:
Փոխանցատուփ՝ 3 արագություն մեխանիկական՝ փոխանցումների փոխարկման հատակին ամրացվող լծակով:
Արգելակները՝ հիդրավլիկ, թմբկագլաններ բոլոր անիվների վրա:
Չափսերը՝ անվային բազա 2 600 մմ: