Volvo PV544. Անվտանգության նոր ստանդարտներով համալրված ավտոմեքենա:
1958 թվականին ներկայացվել է Volvo PV544-ը՝ PV444 մոդելի ավելի ժամանակակից տարբերակը: Նոր մոդելում իրագործվել էին 1944 թվականին PV444 մոդելն առաջին անգամ ներկայացնելուց ի վեր կատարված ամենանշանակալի փոփոխությունները: Թափքը ուներ ավելի մեծ, ուռուցիկ դիմապակի և ավելի խոշոր հետևի ապակի, որը թույլ էր տալիս բարելավել տեսանելիությունը: Սրահում տեղադրվել էր վերևի հատվածի փափուկ ծածկույթով նոր գործիքավահանակ, որը թույլ էր տալիս բարձրացնել սրահի անվտանգությունը: Արագաչափն իրագործվել էր «ջերմաչափի» տեսքով. կարմիր շերտը ցույց էր տալիս մեքենայի արագությունը: Հետևի նստատեղը նույնպես ձևափոխվել էր հարմարավետությունը բարելավելու և նախորդ՝ PV444 մոդելի համեմատ ևս մեկ լրացուցիչ ուղևորի համար տարածք ապահովելու նպատակով:
Ավտոմեքենան տեխնիկական իմաստով նույնպես արդիականացվել էր: Volvo PV444 մոդելը մատակարարվում էր միայն մեկ շարժիչով (բացառությամբ Հյուսիսային Ամերիկայի շուկայի համար նախատեսված տարբերակի): PV544 մոդելում ավելացավ նաև երկրորդ շարժիչը: Առաջին անգամ առաջարկվում էր նաև 4 արագությամբ մեխանիկական փոխանցատուփ:
PV544 մոդելը շարունակաբար արդիացվում էր: Հիմնական փոփոխությունները տեղի ունեցան 1961 թվականին, երբ ավտոմեքենայի վրա տեղադրվեց հանրահայտ «B18» շարժիչը և միաժամանակ որոշում կայացվեց անցում կատարել 12 Վ լարմամբ էլեկտրական համակարգին:
Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ PV 544
Տարբերակները՝ Special I, II և Sport (հիմնականում կոչվող) PV 544 A PV 544 B PV 544 C PV 544 D PV 544 E PV 544 F PV 544 G
Արտադրության տարեթվերը՝ 1958 - 1965
Արտադրության ծավալը՝ 243990
Թափքը՝ երկդռնանի սեդան
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով, վերևի փականներով, 1 583 խսմ; 79,37x80 մմ, 60 ձիաուժ հզորություն 4 500 պտույտ/րոպեի դեպքում կամ 85 ձիաուժ հզորություն 3 500 պտույտ/րոպեի դեպքում։
1961՝ 1 778 խսմ, 75 ձիաուժ հզորություն՝ 4 500 պտույտ/րոպեի դեպքում կամ 90 ձիաուժ հզորություն՝ 5 000 պտույտ/րոպեի դեպքում, հետագայում ավելացված մինչև 95 ձիաուժ
Տրանսմիսիան՝ 3 կամ 4 արագություն, մեխանիկական, փոխանցումների փոխարկման հատակին ամրացվող լծակով
Արգելակները՝ հիդրավլիկ, թմբկագլաններ բոլոր անիվների վրա:
Չափսերը՝
Լրացուցիչ տեղեկություններ՝ 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին Volvo PV544-ը դարձավ մրցարշավների համար օգտագործվող ամենահաջող մոդելներից մեկը:
Volvo Cars-ն անվտանգ ընտանեկան մեքենաներին առաջնահերթություն տալու երկար պատմություն ունի: Նայելով առաջ՝ մենք նպատակ ունենք լինել ամբողջությամբ էլեկտրական մեքենաների ընկերություն: Խնդրում ենք միանալ մեզ այս ճամփորդությանը և ստորև բացահայտեք ամբողջությամբ էլեկտրական մեքենաների, Plug-in հիբրիդների և ընտանեկան մեքենաների մեր տեսականին:
Բացահայտեք ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաները
Բացահայտեք ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներըԲացահայտեք մեր Plug-in հիբրիդները
Բացահայտեք Plug-in հիբրիդային մոդելներըԲացահայտեք մեր ընտանեկան մեքենաները
Բացահայտեք ընտանեկան մեքենաները