Լուսանկարը ցույց է տալիս Volvo PV60-1-ը

Volvo PV60-1. Հարմարավետ և սիրված մեքենա։

PV60-ը Volvo-ի խոշոր մարդատար ավտոմեքենաների վերջին մոդելն էր, որն ուներ ավանդական կողային փականներով 6-գլանանոց շարժիչ:
Ավտոմեքենայի դիզայնը արդեն բավականին հնաոճ էր, քանի որ պատերազմի տարիներին ամերիկյան ավտոմեքենաների ոճը զգալիորեն փոխվել էր:
Այնուամենայնիվ այս մոդելը ստացավ լայն ճանաչում նախ և առաջ չափազանց հարմարավետ լինելու շնորհիվ: Այս մոդելից շատերը վաճառվել են 1940-ականների վերջին:

Volvo-ի՝ հետպատերազմյան առաջին ավտոմեքենան՝ PV60-ը, առաջարկվում էր նաև շասսիի տարբերակով (PV61): 500 նման ավտոմեքենաներ արտադրվել և վերածվել էին առաքման ֆուրգոնների կամ թեթև բեռնատար մեքենաների, և միայն մի քանիսն էին ստացել բացվող տանիքով էլեգանտ թափք:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ PV60-1
Տարբերակները՝ PV 61 շասսի
Արտադրության տարեթվերը՝ 1946 - 1950թթ
Արտադրության ծավալը՝ 3006 հատ
Թափքը՝ սեդան կամ շասսի՝ նախատեսված հատուկ մասնավոր կամ կոմերցիոն նշանակության թափքերի համար:
Շարժիչը՝ 6 միաշարք գլաններով և կողային փականներով, 3670 խսմ, 84,14x110 մմ, 90 ձիաուժ հզորություն 3600 պտույտ/րոպեի դեպքում։
Փոխանցատուփ՝ 3 արագություն՝ թափի ուժգնացումով և ղեկասյունակի վրա տեղադրված փոխանցումների փոխարկման լծակով:
Արգելակները՝ տվյալներ չկան
Չափսերը՝ անվային բազա 2850 մմ: