Լուսանկարը ցույց է տալիս Volvo PV651-ը

Volvo PV651. Առաջին մեքենան, որը հագեցած է DB շարժիչով:

Առաջին 6-գլանանոց Volvo շարժիչը ստեղծվել է 1929 թվականին: DB շարժիչով աշխատող առաջին ավտոմեքենան PV651-ն էր: Շարժիչի ծավալը 3 լիտրից փոքր ինչ ավել էր, իսկ հզորությունը՝ ընդամենը 55 ձիաուժ: Այդ շարժիչն առանձնանում էր հուսալիությամբ և ճկունությամբ՝ երկու հատկություններ, որոնք բնորոշ են 6 միաշարք գլաններով շարժիչին:

PV651-ը և դրա հաջորդ մոդելը՝ PV652-ը, նախորդ Volvo ավտոմեքենաների համեմատ ավելի երկար և լայն էին: Ստանդարտ : կոմպլեկտավորման մեջ բոլոր չորս անիվներն ապահովված էին մեխանիկական (PV551) կամ հիդրավլիկ (PV652) արգելակներով:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ PV651
Տարբերակները՝ PV652, PV651 շասսի, 650 հատուկ
Արտադրության տարեթվերը՝ 1929 - 1933
Արտադրության ծավալը՝ 2382 հատ
Թափքը` սեդան
Շարժիչը՝ 6 միաշարք գլաններով և կողային փականներով, 3010 խսմ, 76,2x110 մմ, 55 ձիաուժ հզորություն 3000 պտույտ/րոպեի դեպքում։