Լուսանկարը ցույց է տալիս Volvo PV831-4-ը

Volvo PV831-4. Համարվում է պինդ և դիմացկուն մեքենա:

1950 թվականին Volvo-ն սկսեց 800 շարքի տաքսիների թարմացված տարբերակի արտադրությունը: Հիմնական նորույթ էր հանդիսանում առջևի հատվածի դիզայնը, որն ուներ ավելի ցածր տեսք:

PV830-ի նոր տարբերակը հայտնվեց 1953 թվականին: Այն նախատեսված էր որպես բացառիկ մոդել խոշոր ընկերությունների համար, որոնք ցանկանում էին տեղափոխել կարևոր հյուրերի: Այս տարբերակի հիմնական արտաքին առանձնահատկությունը մուգ բալագույն կամ մուգ կապույտ գույնն էր:

Սրահն ուներ բացառիկ պաստառապատում: Երկրորդ շարքի նստատեղում առկա էր կենտրոնական արմնկակալ, իսկ հատակին՝ տեքստիլից գորգեր:

Ստանդարտ լրակազմը ներառում էր նաև ռադիոընդունիչ:

Որպես տաքսի օգտագործվող այս մեքենաները գրեթե հավերժ էին: Այս սերիայի մի քանի մոդել օգտագործվել է մինչև 1980-ական թվականներ:

Տաքսու տարբերակից բացի 800 շարքի մոդելները մատակարարվում էին նաև որպես շասսի՝ շտապ օգնության:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ PV 831-4
Տարբերակները՝ PV 831 (ապակե միջնապատով տաքսի), PV 832 (առանց ապակե միջնապատի տաքսի), PV 833 շասսի, PV 834 շասսի, ընդլայնված
Արտադրության տարեթվերը՝ 1950 - 1958թթ
Արտադրության ծավալը՝ 6216 հատ
Թափքը՝ 7 կամ 8 տեղանոց տաքսի կամ շասսի տարբեր տեսակի թափքերի՝ օրինակ շտապ օգնության թափքի տեղադրման համար:
Շարժիչը՝ 6 միաշարք գլաններով և կողային փականներով, 3 670 խսմ, 84,14x110 մմ, 90 ձիաուժ հզորություն 3 600 պտույտ/րոպեի դեպքում։
Փոխանցատուփ՝ 3 արագություն, մեխանիկական, ղեկասյունակի վրա տեղադրված փոխանցումների փոխարկման լծակ:
Արգելակները՝ հիդրավլիկ, բոլոր անիվների վրա:
Չափսերը՝
Լրացուցիչ տեղեկություններ՝ անվային բազա 3250 կամ 3550 մմ: