Լուսանկարը, որը ցույց է տալիս Volvo S40 սերունդ 2-ը:

Volvo S40 սերունդ 2. Ժամանակակից ոճ՝ հստակ Volvo-ի ժառանգությամբ:

2003 թվականին Ֆրանկֆուրտում կայացած ավտոմեքենաների ցուցահանդեսի ժամանակ ներկայացվեց Volvo-ի նոր՝ S40 մոդելը: Երկրորդ սերնդի այս Volvo S40 մոդելն ունի ժամանակակից դիզայն և Volvo-ի հեշտ ճանաչելի ոճ: Մեքենայի սրահը ստացել է նոր դիզայն, որում հստակ զգացվում է սկանդինավյան շունչը:

Volvo S40-ը համալրվում է տարբեր չորս-գլանանոց, ինչպես նաև Volvo-ի միջին չափի մեքենաների պատմության մեջ առաջին անգամ հինգ-գլանանոց բենզինային շարժիչներով: Մոդելը համալրվում է նաև չորս-գլանանոց տուրբո-դիզելային շարժիչով:

Բացի այդ, նոր Volvo S40-ը կարող է համալրվել նաև լիաքարշ համակարգով:

Volvo S40-ի թափքի ոլորման կոշտությունը 68%-ով գերազանցում է նախորդ մոդելների ցուցանիշը: Առջևի հատվածի նոր արտոնագրված կառուցվածքը, որն ունի ճմլելու մի քանի գոտիներ, ապահովում է անվտանգության բարձր մակարդակը:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ S40 GENERATION 2
Տարբերակները՝ AWD (լիաքարշ)
Արտադրության տարեթվերը՝ 2003-2012թթ
Արտադրության ծավալը՝ արտադրությունը շարունակվում է
Թափքը՝ 4-դռնանի սեդան
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով և երկու վերևի բաշխիչ լիսեռներով՝ 1 596, 1 798 խս, 5 միաշարք գլաններով և երկու վերևի բաշխիչ լիսեռներով՝ 2 435, 2 521 խս, 4 միաշարք գլաններով և ուղիղ ներցայտման համակարգով տուրբո դիզելային՝ 1 998 խս
Փոխանցատուփ՝ 5 արագությամբ կամ 6 արագությամբ՝ մեխանիկական, 5 արագությամբ՝ ավտոմատ
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա սկավառակային արգելակներով
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 447 սմ, անվային բազան 264 սմ