Լուսանկարը ցույց է տալիս Volvo S70-ը:

Volvo S70 Արտաքին ավելի մեղմ ոճ՝ պահպանելով Volvo-ի ամուր ինքնությունը:

1996 թվականի վերջին ներկայացվեց Volvo-ի նոր՝ Volvo S70 մոդելը:

Volvo S70-ը մշակվեց մեծ հաջողություն ունեցած 850 մոդելի հիման վրա, որը թողարկվում էր 1991 թվականից սկսած:

Նոր S70 մոդելի թափքը նախորդ մոդելների համեմատ ուներ ավելի սահուն ուրվագծեր, սակայն պահպանել էր Volvo-ի ճանաչելի ոճը: Մեքենայում տեղադրվել էր նոր գործիքավահանակ և թարմացվել էր սրահի մեծ մասը: Կատարվել էին նաև անվտանգության համակարգերի մի շարք բարելավումներ:

Volvo S70 մոդելն արտադրվել է մինչև 2000 թվականը:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ S70
Տարբերակները՝ AWD (լիաքարշ), դասական, R
Արտադրության տարեթվերը՝ 1996 - 2000թթ
Արտադրության ծավալը՝ 243 078 հատ
Թափքը՝ 4-դռնանի սեդան
Շարժիչը՝ շարային 5 գլաններով և երկու վերևի բաշխիչ լիսեռներով՝ 1984- 2435 մ3, կամ շարային 5 գլաններով և մեկ բաշխիչ լիսեռով՝ 2 461 մ3, տուրբո-դիզելային
Փոխանցատուփ՝ 5 աստիճան՝ մեխանիկական, կամ 4 աստիճան՝ ավտոմատ, առջևի քարշակ կամ լիաքարշ:
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա սկավառակային արգելակներով
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 467 սմ, անվային բազան 267 սմ