Լուսանկարը ցույց է տալիս Volvo P1900-ը

Volvo Sport P1900. Ի սկզբանե նախատեսված էր արտահանման համար, բայց հիմնականում վաճառվեց շվեդական շուկայում:

1954 թվականին Volvo-ն ներկայացրեց սպորտային կոբրիոլետը, ինչը իրական սենսացիա էր:

Սակայն այդ մոդելի արտադրությունը մեկնարկեց 1956 թվականին և բազմաթիվ խնդիրների պատճառով դադարեցվեց 1957 թվականին: Մինչ այդ ընդհանուր առմամբ արտադրվել էր 67 կամ 68 մեքենա:

Ի սկզբանե այս մեքենան նախատեսված էր միայն արտահանելու համար: Համարվում էր, որ կաբրիոլետը նախատեսված չէ Շվեդիայի կլիմայական պայմաններում շահագործելու համար: Չնայած դրան, մեքենաներից շատերը վաճառվել են Շվեդիայի ներքին շուկայում:

Մեքենան ստեղծվել էր հիմնականում Volvo PV444 մոդելի ստանդարտ բաղադրիչների հիման վրա, սակայն այն հավաքվել էր առանձին խողովակավոր շրջանակով: Այս մոդելն ուներ 1,4 լիտր աշխատանքային ծավալով 4 գլանանոց շարժիչ, որի բազային տարբերակն օգտագործվում էր PV444 մոդելում: Երկու կարբյուրատորների, բաշխիչ լիսեռի հատուկ կառուցվածքի, ավելի մեծ փականների և բարձր կոմպրեսիայի շնորհիվ շարժիչը զարգացնում էր մինչև 70 ձիաուժ հզորություն:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ VOLVO SPORT (P 1900)
Արտադրության տարեթվերը՝ 1956 - 1957թթ
Արտադրության ծավալը՝ 67 հատ
Թափքը՝ երկտեղ կաբրիոլետ
Շարժիչը՝ 4 միաշարք գլաններով, 1414 խսմ, 75x80 մմ, 70 ձիաուժ հզորություն 5500 պտույտ/րոպեի դեպքում
Փոխանցատուփ՝ 3 արագություն՝ մեխանիկական՝ փոխանցումների փոխարկման հատակին ամրացվող լծակով
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա տեղադրված թմբկագլաններով
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը՝ 422 սմ, անվային բազան՝ 240 սմ:
Լրացուցիչ տեղեկություններ՝ 70 ձիաուժ հզորությամբ այս շարժիչը տեղադրվել է նաև 1957 թվականին ԱՄՆ-ի շուկա մատակարարվող Volvo PV444 մոդելում:
Նման շարժիչը PV444-ին օժտում էր բարձր հզորությամբ, ինչի շնորհիվ այդ մոդելը վաճառվում էր որպես «ընտանեկան սպորտային մեքենա»: