Լուսանկարը ցույց է տալիս Volvo V50-ը:

Volvo V50 Ավտոմեքենայի սրահը նախագծված է պարզ սկանդինավյան ոճով։

Volvo ընկերության նոր մոդելի՝ Volvo V50-ի արտադրությունը սկսվել է 2003 թվականի վերջին: Volvo V50-ը փոխարինել է 1995 թվականից արտադրվող Volvo V40-ին:

Նոր Volvo V50-ի թափքի դիզայնը կատարվել է Volvo-ին բնորոշ ոճով, իսկ սրահի ձևավորման մեջ գերիշխում են սկանդինավյան դիզայնին բնորոշ պարզ և հստակ գծերը:

Volvo V50-ը շարունակում է ունիվերսալ մեքենաների արտադրությամբ հայտնի Volvo ընկերության ավանդույթները: Նոր մեքենան ունի հստակ ուրվապատկերով հետևի հատված և բարձր տեղադրված հետևի լուսարձակներ:

Շրջադարձային կոշտությունն ավելացել է գրեթե 70%-ով, ինչը նպաստում է անվտանգության բարձր մակարդակին: Volvo V50-ը ստացել է դիմային հատվածի ամբողջովին նոր, արտոնագրված կառուցվածք՝ մի քանի ճմլվող գոտիներով, ինչի շնորհիվ զգալիորեն բարձրացել է ուղևորների պաշտպանվածության մակարդակը:

Մեքենան մատակարարվում է 5-գլանանոց բենզինային շարժիչով և լիաքարշ տարբերակով:

Տեխնիկական բնութագրեր
Մոդելը՝ Volvo V50
Տարբերակները՝ AWD (լիաքարշ)
Արտադրության տարեթվերը՝ 2003-2012թթ
Արտադրության ծավալը՝ արտադրությունը շարունակվում է
Թափքը՝ 5-դռնանի ունիվերսալ
Շարժիչը՝ միաշարք 4 գլաններով և երկու վերևի բաշխիչ լիսեռներով՝ 1596 սմ3, 1798 սմ3, միաշարք 5 գլաններով և երկու վերևի բաշխիչ լիսեռներով՝ 2435 սմ3, 2521 սմ3, միաշարք 4 գլաններով և ուղիղ ներցայտման համակարգով տուրբո դիզելային՝ 1998 սմ3:
Փոխանցատուփ՝ 5 աստիճան կամ 6 աստիճան՝ մեխանիկական, 5 աստիճան՝ ավտոմատ
Արգելակները՝ հիդրավլիկ՝ բոլոր անիվների վրա սկավառակային արգելակներով
Չափսերը՝ ընդհանուր երկարությունը 452 սմ, անվային բազան 264 սմ