Բացահայտեք Volvo քաղաքային ամենագնացների մոդելային շարքը
Բացահայտեք 5 և 7 նստատեղերով համալրված քաղաքային շքեղ ամենագնացների մոդելային շարքը։
Ասեք ՝այո՛ լրացուցիչ հնարավորություններին։
5 և 7 նստատեղերով համալրված քաղաքային ամենագնացներ՝ լրացուցիչ հնարավորություններ ապահովող լայն տարածքով։Ընդարձակ բեռնախցիկ
Տեղավորեք ամենակարևոր իրերը Volvo քաղաքային ամենագնացի ընդարձակ բեռնախցիկում: Այն հարմարավետ է շնորհիվ հետևի կախոցի, ինչը թույլ է տալիս հեռացնել անվակամարները և ունենալ ավելի շատ տարածք:
Ճկուն և հեշտ բեռնվող
Բեռնախցիկի հարթ եզրը, հատակը և կառավարվող հետևի դուռը զգալիորեն հեշտացնում են բեռնումը և բեռնաթափումը։ Հատուկ իրեր պահելու համար օգտագործեք ներկառուցված դռնակները և քողարկված բաժանմունքները: Ընդլայնեք Ձեր քաղաքային ամենագնացի տարողունակությունը՝ ծալելով հետևի նստատեղերի թիկնակները։
Սկանդինավյան ոճի հարմարավետություն
Volvo-ի երկու կամ երեք շարքերից բաղկացած քաղաքային ամենագնացի սրահը ոգեշնչված է սկանդինավյան տների դիզայնով։ Դրանք ընդարձակ են, առանց ավելորդությունների և ունեն լայն տարածք գլխի և ոտքերի համար։ Հասանելի է նաև համայնապատկերային տանիքը, որը հաղորդում է թեթևության և հանգստության զգացողություն։
Պատրա՞ստ եք էլեկտրիֆիկացնել Ձեր ուղևորությունը:
Ահա, թե ինչ է Ձեզ հարկավոր իմանալ վստահաբար անցում կատարելու դեպի էլեկտրական մոդելները և ճիշտ Volvo էլեկտրական ավտոմեքենա գտնելու համար:
Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներ
Մեր ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներն առաջարկում են զրոյական արտանետումներով շահագործում՝ միևնույն ժամանակ չզիջելով հեռավորություն անցնելու և հզորության հարցերում:
Ամբողջովին էլեկտրական ավտոմեքենաներՎերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներ
Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաները համատեղում են էլեկտրական և ներքին այրման շարժիչները՝ ապահովելով անհոգ երթևեկությունը:
Վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաներԷլեկտրական լիցքավորում
Ձեր էլեկտրական ավտոմեքենայի լիցքավորումը տանը և ճանապարհին կարող է լինել հեշտ, արագ և մատչելի:
Ձեր ավտոմեքենայի լիցքավորումըՄեր քաղաքային ամենագնացների ավելի մեծ ճանապարհային գետնահեռությունն օգնում է բարելավել ճանապարհի տեսանելիությունը։ Երթևեկության ավելի մեծ բարձրությունը կարող է օգնել Ձեզ և Ձեր մտերիմներին զգալ ավելի ապահով և հարմարավետ ցանկացած տեղանքում։
Մեր ամբողջովին էլեկտրական և հիբրիդային քաղաքային ամենագնացներն ապահովում են համակողմանիություն՝ չզոհաբերելով վարելու հարմարավետությունը։ Վայելեք սահուն արագացումը և հզորությունը բոլոր արագություններում, ինչպես նաև ավելացված քարշուժը և լիաքարշ ռեժիմի (AWD) կայունությունը։
Առավելագույնս օգտագործեք Ձեր քաղաքային ամենագնացի քարշակման հնարավորությունները Trailer Stability Assist, որոնք օգնում են Ձեզ մանևրել անբարենպաստ պայմաններում և քարշակելիս զգալ ավելի վստահ։
Ոճային քաղաքային ամենագնաց:
Ճանապարհային ուղևորություններ։ Հանպատրաստից շրջագայություններ: Արագ այցելություններ տարբեր սրահներով։ Քաղաքային ամենագնացները պետք է լինեն համակողմանի։ Մեր ամբողջովին էլեկտրական և հիբրիդային քաղաքային ամենագնացները ոճային են և համակողմանի։
Համեստ և ճանաչելի։
Սկանդինավյան ոճի շքեղություն և հարմարավետություն։Նրբագեղ ոճ
Մեր քաղաքային ամենագնացի արտաքին և սրահի ոճավորման զուսպ, սակայն արտահայտիչ դիզայնը հիմնված է սկանդինավյան դիզայնի ժառանգության վրա։ Դա նշանակում է կատարյալ հավասարակշռություն շքեղ հարմարավետության և հուսալի շահագործման միջև՝ հասանելի ողջ մոդելային շարքի համար։
Պրեմիում ոճի էրգոնոմիկ նստատեղեր
Volvo-ի նստատեղերը ապահովում են առավելագույն աջակցում, նվազեցնում են ճնշումը, ուսերի լարումը, կանխում՝ սապատի առաջացումը: Պրեմիում նյութերով պաստառապատված նստատեղերը էրգոնոմիկ են և ոճային։
Ժամանակակից ձայնային համակարգ
Տվեք ձայնային հրահանգներ կամ հպվեք կենտրոնական էկրանին քաղաքային ամենագնացի բարձրորակ ձայնային համակարգը կառավարելու համար։
Քաղաքային ամենագնացի անվտանգության գործառույթները
Ավելի քան 95 տարի մենք առաջատարն ենք անվտանգության նորամուծությունների ոլորտում:Բացահայտեք անվտանգության գործառույթները, որոնք հասանելի են ամբողջովին էլեկտրական և հիբրիդային քաղաքային ամենագնացներում։
Ընտանեկան քաղաքային ամենագնացներ
Volvo քաղաքային ամենագնացները դառնում են ընտանիքի մի մասը, քանի որ նախատեսված են հարմարավետության համար: Իմացեք ավելին ամբողջովին էլեկտրական և հիբրիդային ընտանեկան քաղաքային ամենագնացների մասին։
Ամբողջովին նոր EX30
Տեսեք, թե ինչ է տեղավորվում այս կոմպակտ ամբողջովին էլեկտրական ամենագնացի բեռնախցիկում
Իմացեք ավելին մեր ամբողջովին էլեկտրական և հիբրիդային քաղաքային ամենագնացների մասին։
Volvo քաղաքային ամենագնացներն ունեն նստատեղերի երկու՞, թե՞ երեք շարք։
Փոքր և միջին չափի քաղաքային ամենագնացի սրահներն ունեն նստատեղերի երկու շարք՝ նախատեսված հինգ չափահաս ուղևորների համար։ Ամենախոշոր քաղաքային ամենագնացի սրահն ունի նստատեղերի երեք շարք՝ նախատեսված յոթ չափահաս ուղևորների համար։
Volvo-ի խոշոր քաղաքային ամենագնացներում կարո՞ղ է տեղավորվել յոթ չափահաս անձ։
Այո, մեր ամբողջովին էլեկտրական EX90, վերալիցքավորվող հիբրիդային XC90 և մեղմ հիբրիդային XC90 մոդելները համալրված են երեք շարք նստատեղերով, որոնք նախատեսված են յոթ չափահաս ուղևորների համար։
Volvo-ի ո՞ր քաղաքային ամենագնացն ունի ամենատարողունակ բեռնախցիկը։
Ամբողջովին էլեկտրական և հիբրիդային քաղաքային ամենագնացների մոդելային շարքում յոթ նստատեղով համալրված Volvo EX90 մոդելն ունի ամենատարողունակ բեռնախցիկը՝ մինչև 655լ տարողունակություն։ Հաջորդ ամենատարողունակ մոդելը XC90-ն է, որի բեռնախցիկի տարողունակությունը 640 լիտր է։ Իմացեք ավելին մոդելների տարողունակության մասին Volvo քաղաքային ամենագնացների այն մոդելի տեխնիկական բնութագերերի էջում, որը Ձեզ հետաքրքրում է։
Volvo քաղաքային ամենագնացները լիաքա՞րշ են։
Volvo-ի որոշ քաղաքային ամենագնացներ որպես ստանդարտ լիաքարշ են։ Այն մոդելներում, որտեղ AWD-ն ներառված չէ ստանդարտ կոմպլեկտացիայի մեջ, կարող է ավելացվել որպես այլընտրանք։ Իմացեք ավելին Volvo քաղաքային ամենագնացների այն մոդելի տեխնիկական բնութագերերի էջում, որը Ձեզ հետաքրքրում է։
Google-ի ո՞ր հավելվածներն ու ծառայություններն են հասանելի Volvo քաղաքային ամենագնացներում։
Google-ի ներկառուցված ծառայությունների օգնությամբ Google Assistant-ը հեշտացնում է ընկերներին զանգելը կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկելը, հիշեցումներ դնելը և ավտոմեքենայի ջերմաստիճանի կառավարումը։ Օգտագործեք Google Maps-ը՝ ստանալու անհրաժեշտ տեղեկություններ Ձեր երթևեկության մասին, հիշեցումներ և կանխարգելիչ նախազգուշացումներ։ Ինչպես նաև օգտագործեք Google Play-ը Ձեր նախընտրած երաժշտությունը, աուդիոգրքերը և ավելին ներբեռնելու համար։*
* Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Ժամկետի ավարտից հետո, եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Դուք կարո՞ղ եք օգտագործել Apple CarPlay-ը Volvo-ի քաղաքային ամենագնացում։
Այո։ Apple CarPlay-ը ստանդարտ է ամբողջովին էլեկտրական, վերալիցքավորվող հիբրիդային և մեղմ հիբրիդային Volvo քաղաքային ամենագնացներում։
Apple CarPlay-ը կարող է օգտագործվել միայն 5-րդ կամ ավելի նոր մոդելի iPhone-ների հետ։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:
Որքա՞ն է Volvo-ի մեղմ հիբրիդային քաղաքային ամենագնացների վառելիքի միջին ծախսի ցուցանիշը:
Ձեր Volvo մեղմ հիբրիդային քաղաքային ամենագնացի վառելիքի սպառումը կախված է մոդելից, վարելու ոճից և այլ գործոններից։ Իմացեք ավելին Volvo քաղաքային ամենագնացների այն մոդելի տեխնիկական բնութագերերի էջում, որը Ձեզ հետաքրքրում է:
Կարո՞ղ եմ քաղաքային ամենագնացի վրա տեղադրել հեծանիվը տեղափոխող հարմարանք։
Այո: Որոշ մոդելների համար առկա է տանիքի լայնակի ձողերին ամրակապվող հարմարանքը: Ուսումնասիրեք Ձեր շուկայում հասանելի աքսեսուարները։
Ի՞նչ է նշանակում SUV հապավումը։
SUV հապավումը բացվում է որպես Sports Utility Vehicle (քաղաքային ամենագնաց):
Ո՞րն է տարբերությունը քրոսովերի և քաղաքային ամենագնացի միջև։
Քրոսովերը իր մեջ համատեղում է թեթև մարդատար ավտոմեքենայի և քաղաքային ամենագնացի գործառույթները։ Թեթև մարդատար ավտոմեքենաներին բնորոշ հարթակը թույլ է տալիս նվազեցնել քրոսովերների կողմից էներգիայի ծախսը և դրա վարումը դարձնել ավելի դյուրին՝ խոշոր քաղաքային ամենագնացների համեմատ։ Քրոսովերները ունեն նաև ավելի ցածր ճանապարհային գետնահեռություն։ Դա թույլ է տալիս քրոսովերները դարձնել ավելի հարմար քաղաքային պայմաններում և վարել որոշ բարդ տեղանքներում։
Միջին և մեծ չափի քաղաքային ամենագնացները ավելի բարձր են և ուղղահայաց։ Դրանք ունեն ավելի բարձր ճանապարհային գետնահեռություն և դրա շնորհիվ ավելի բազմաֆունկցիոնալ են։ Քրոսովերների համեմատ դրանք կարող են տեղափոխել ավելի շատ ուղևորներ և ուղեբեռ։
Ո՞րն է տարբերությունը բազմանպատակային տրանսպորտային միջոցների (MPV), բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոցների (MUV) և քաղաքային ամենագնացների (SUV) միջև։
Բազմանպատակային տրանսպորտային միջոցները (MPV) և բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոցները (MUV) նախատեսված են ավելի շատ ուղևորներ և ուղեբեռ տեղափոխելու համար, քան թեթև մարդատար ավտոմեքենաները։ Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ բազմանպատակային տրանսպորտային միջոցները կառուցված են թեթև մարդատար ավտոմեքենայի հարթակի վրա և վարման բնութագրերով նման են թեթև մարդատար ավտոմեքենաներին։ Բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոցները կառուցված են բեռնատար ավտոմեքենաների հարթակի վրա և կառավարվում են ինչպես խոշոր ավտոմեքենաները։
Քաղաքային ամենագնացները կարող են լինել ինչպես բազմանպատակային, այնպես էլ բազմաֆունկցիոնալ և ունենալ ավելի բարձր ճանապարհային գետնահեռություն։ Դա թույլ է տալիս քաղաքային ամենագնացները դարձնել վարելու համար ավելի հարմար։ Քաղաքային ամենագնացները նաև կարող են տեղափոխել ավելի շատ ուղևորներ և ուղեբեռ, քան թեթև մարդատար ավտոմեքենաները, սակայն այդ առումով սովորաբար զիջում են բազմանպատակային և բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաներին։
Ո՞րն է տարբերությունը հեչբեք ավտոմեքենայի և քաղաքային ամենագնացի միջև:
Հեչբեք ավտոմեքենայի և քաղաքային ամենագնացի միջև հիմնական տարբերությունը կայանում է դրանց չափերի և օգտագործման եղանակների միջև։ Հեչբեք ավտոմեքենաները ավելի փոքր են և կարող են տեղափոխել առավելագույնը հինգ ուղևոր, ինչը հարմար է քաղաքային պայմաններում վարելու համար։ Թափքի այս տեսակը ունի հետևի դուռ, որը բացվում է դեպի վեր՝ ապահովելով բեռնախցիկի հասանելիությունը։ Քաղաքային ամենագնացները ավելի խոշոր ավտոմեքենաներ են, որոնք նախատեսված են տարբեր տեղանքներով երթևեկելու համար։ Ունեն ավելի բարձր ճանապարհային գետնահեռություն և ավելի շատ տարածք ուղևորների և ուղեբեռի համար։
Բացահայտեք Volvo մարդատար ունիվերսալ և սեդան ավտոմեքենաները
Սեդաններ
Երբ ոճը և արդյունավետությունը հանդիպում են շքեղ հարմարավետության և խելացի տեխնոլոգիաների հետ։
Սեդաններ
Երբ ոճը և արդյունավետությունը հանդիպում են շքեղ հարմարավետության և խելացի տեխնոլոգիաների հետ։
Գնումների գործիքներ
Հնարավոր է, որ գործառույթները հասանելի չլինեն բոլոր շուկաներում կամ ստանդարտ չլինեն բոլոր շուկաների կամ մոդելների համար:
Google, Google Play, Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: