Բացահայտեք՝ ինչպես են կապակցվածությունը, հարմարավետությունը և անվտանգության գործառույթները կերտում XC60 քաղաքային ամենագնացի առանձնահատուկ բնութագիրը:
XC60-ում ինտեգրված Google Maps-ի շնորհիվ՝ ճանապարհային երթևեկության մասին տվյալների փոխանցումը և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթը օգնում են Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:
Ձեր XC60-ում ձեռնազատ օգնություն ստանալու համար Google-ին տվեք ձայնային հրամաններ: Հեշտությամբ ստացեք ուղղություններ, զվարճացեք և կապի մեջ մնացեք ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ՝ պարզապես ասելով «Hey Google»։
Եղեք կապակցված Ձեր թվային աշխարհին: Ձեր XC60-ի Google Play-ը թույլ է տալիս օգտվել այն հավելվածներից և ծառայություններից, որոնք կարող են յուրաքանչյուր ճանապարհորդություն դարձնել ավելի հաճելի և հարմարավետ:
XC60-ում ինտեգրված Google Maps-ի շնորհիվ՝ ճանապարհային երթևեկության մասին տվյալների փոխանցումը և երթուղու ավտոմատ փոփոխման գործառույթը օգնում են Ձեզ հասնել նպատակակետին առանց ավելորդ ջանքերի:
Google ծառայություններն ակտիվացվում են Թվային ծառայությունների փաթեթի միջոցով, որը ներառված է չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Ներառելով բոլոր տվյալները՝ մեր Թվային ծառայությունների փաթեթն ապահովում է հարմարավետ ներդաշնակություն Ձեզ, Ձեր XC60-ի և Ձեր թվային աշխատանքի համար։
Օգտակար, անհատականացված և սահուն մեքենավարման համար Google Play-ից անմիջապես Ձեր ավտոմեքենայում կարող եք ներբեռնել Ձեր նախընտրելի հավելվածները, օրինակ՝ Google Assistant-ը, Google Maps-ը և այլն:
Ստացեք ավելին Ձեր Volvo-ից: Մեր Թվային ծառայությունների փաթեթը ներառում է հեռակառավարվող ծառայություններ Volvo Cars app հավելվածի միջոցով:
XC60-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
XC60-ը մատակարարվում է Թվային ծառայությունների փաթեթի չորս տարվա բաժանորդագրությամբ: Եթե որոշեք շարունակել բաժանորդագրությունը, այդ ժամկետի ավարտից հետո կկիրառվեն նոր պայմաններ և վճարներ:
Օդի որակի բարելավման նախադեպը չունեցող համակարգի՝ օդի արդյունավետ զտիչը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 95% ներթափանցումը սրահ: Դրա շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը՝ անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից: Դուք կարող եք նույնիսկ հետևել ավտոմեքենայից դուրս առկա փոշու մասնիկների և ծաղկափոշու մակարդակին:
Վարորդին աջակցող մեր կատարելագործված տեխնոլոգիան առավել հանգիստ մեքենավարման հնարավորություն է տալիս։ Այն կարող է օգնել Ձեզ պահել անվտանգ հեռավորություն առջևից ընթացող ավտոմեքենաներից՝ հարմարեցնելով ավտոմեքենայի արագությունը և այն պահելով երթևեկության գոտու կենտրոնական հատվածում՝ նրբորեն կառավարելով ղեկանիվը: Այն նաև օգտակար է տրանսպորտային միջոցների ընդհատումներով հոսքի դեպքում և կարող է նույնիսկ զգուշացնել, եթե կանգառից հետո երթևեկությունն առաջ է ընթանում առանց Ձեզ:
Ավտոմեքենայի պնևմատիկ կախոցով ակտիվ շասսին մշտապես կարգավորում է վարման բարձրությունը և հարմարեցնում կափույրները՝ կայունությունը բարձրացնելու և բարձր արագության դեպքում առավելագույն էներգախնայողությամբ դինամիկ ու կատարելագործված վարում ապահովելու համար: Իսկ երթևեկության պայմաններից ելնելով՝ կարող եք ակտիվացնել արտաճանապարհային ռեժիմը՝ ավելի բարձր ճանապարհային գետնահեռության համար։
Դիմապակու պրոյեկտորը թույլ է տալիս Ձեզ հետևել արագությանը, նավիգացիային և կատարել այլ գործողություններ՝ և այդ բոլորը առանց ուշադրությունը ճանապարհից շեղելու: Այդ պրոյեկտորի պայծառությունն ավտոմատ կերպով հարմարվում է լույսի պայմաններին, և Դուք կարող եք կարգավորել համակարգը Ձեր անձնական նախասիրություններին համապատասխան:
Օդի որակի բարելավման նախադեպը չունեցող համակարգի՝ օդի արդյունավետ զտիչը կանխում է PM 2.5 վտանգավոր մասնիկների մինչև 95% ներթափանցումը սրահ: Դրա շնորհիվ Դուք և Ձեր ուղևորները կարող եք վայելել օդի բարելավված և ավելի առողջարար որակը՝ անկախ շրջակա միջավայրի արտաքին պայմաններից: Դուք կարող եք նույնիսկ հետևել ավտոմեքենայից դուրս առկա փոշու մասնիկների և ծաղկափոշու մակարդակին:
Նախատեսված է նրանց համար, ովքեր փնտրում են գերազանց ձայնային բնութագրեր։ Այս 1400Վտ բարձրակարգ ընտրովի աուդիո համակարգը վերարտադրում է երաժշտությունը բացառիկ հստակությամբ և իրական ձայնով՝ թույլ տալով ունկնդրել երգը օրիգինալ կատարման հնչողությամբ։
Ճշգրիտ կարգավորված 15 բարձրորակ բարձրախոսները և Volvo-ի սրահի կառուցվածքին հարմարեցված նորարարական սաբվուֆերն ապահովում են տպավորիչ ձայն՝ անկախ նրանից, թե որտեղ եք նստած: Լիակատար երաժշտական վայելք, որն իրապես կարող եք զգալ։
"Room Transformation" յուրահատուկ տեխնոլոգիան վերստեղծում է կոնկրետ տարածքի ակուստիկան: Ընտրեք չորս տարբեր ռեժիմներից, այդ թվում՝ "Studio", "Individual Stage", "Concert Hall" և "Jazz Club":
Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգը ավտոմատ արգելակման գործառույթով աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելիս: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:*
Անվտանգության աջակցման տեխնոլոգիան կարող է օգնել տրանսպորտային միջոցների հանդիպակաց հոսքը հատելիս՝ բախման վտանգ հայտնաբերելու դեպքում ավտոմեքենան ավտոմատ արգելակելու միջոցով:
Անվտանգության աջակցման խելացի տեխնոլոգիան օգնում է Ձեզ նկատել այլ ավտոմեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին և խուսափել դրանց հետ բախումից գիշեր թե ցերեկ: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:**
Կույր գոտիների վերահսկողության համակարգը (blind spot information system, BLIS) ակտիվ աջակցություն է ցուցաբերում երթևեկության գոտիները փոխելիս։ Հարակից երթևեկության գոտիներով երթևեկող ավտոմեքենաների հետ բախման վտանգի առկայության դեպքում BLIS-ը կարող է թեթևակի շտկել ղեկանիվի կառավարումը՝ ապահովելով Ձեր, Ձեր ավտոմեքենայի և մտերիմների անվտանգությունը։
Կենտրոնական գծից շեղվելու դեպքում առաջանում է հանդիպակաց ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցին բախվելու վտանգ: Ձեր ավտոմեքենան կարող է հայտնաբերել նման իրավիճակները և շտկել անվաղեկի կառավարումը՝ օգնելով վերադառնալ ճանապարհի ավելի անվտանգ հատված:***
360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկների համակարգը կօգնի ավտոմեքենան հեշտությամբ կայանել նույնիսկ շատ սահմանափակ վայրերում։
Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգը ավտոմատ արգելակման գործառույթով աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելիս: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:*
* Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
** Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
*** Վարորդին աջակցման գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ղեկանիվի կառավարմանը աջակցող համակարգը ակտիվ է 60-140 կմ/ժ արագության սաահմաններում:
Վերալիցքավորվող հիբրիդային
Վայելեք ավելի շատ էլեկտրական հզորություն մեր առաջատար վերալիցքավորվող հիբրիդային մոդելներում։
Վերալիցքավորվող հիբրիդային
Վայելեք ավելի շատ էլեկտրական հզորություն մեր առաջատար վերալիցքավորվող հիբրիդային մոդելներում։
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: