XC90 մեղմ հիբրիդային ամենագնաց: Ուսումնասիրեք ավելին:
Հետաքրքիր տեղեկատվություն սրահի մասին
XC90-ում զգացեք Ձեզ ինչպես ձեր տանը: Մտածված մանրուքները կօգնեն Ձեզ զգալ հանգիստ և հարմարավետ ցանկացած ճամփորդության ժամանակ:
Բացառիկ դեկորատիվ ներդիրները սրահին հաղորդում են նորաձև տեսք:
Nordico պաստառագործության նուրբ և փափուկ հյուսվածքները XC90-ի լեգենդար նստատեղերին հաղորդում են ավելի մեծ հարմարավետություն և նրբագեղություն:
Չժանգոտվող պողպատից, եռաչափ, կրկնակի փորագրված ցանցը բարեվավում է Bowers & Wilkins բարձրախոսների արտաքին տեսքը:
Մեքենավարման ընթացքում հեռախոսը լիցքավորելու համար կենտրոնական արմնկակալում կա հատուկ, ապահով տարածք:
Կենտրոնական արմնկակալի հորիզոնական շերտավարագույրը ծածկում է երկու բաժակների և մեկ բարակ տուփի համար նախատեսված տարածքը:
Էլեկտրակառավարվող արևապաշտպան համայնապատկերային տանիքը ստեղծում է հաճելի միջավայր՝ նվազագույնի հասցնելով ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Վայելեք XC90-ի լեգենդար նստատեղերը: Անհատական, էրգոնոմիկ յոթ նստատեղերը ապահովում են յուրաքանչյուր ուղևորի հարմարավետությունը բաժակակալների և USB-C վարդակների հասանելիությամբ:
Սրահի պահեստավորում
Պահեստավորման խելացի ընտրանքների շնորհիվ, ներառյալ էլեկտրակառավարվող բեռնախցիկի դուռը և առանձին ծալվող նստատեղերը XC90-ում ամեն ինչ իր տեղն ունի:
Խելացի դիզայն ամեն քայլափոխի։ Ծանոթացեք Google-ով ներկառուցված մեր միջին չափսի քաղաքային ամենագնացին:
Վերալիցքավորվող հիբրիդային
Վայելեք ավելի շատ էլեկտրական հզորություն մեր առաջատար վերալիցքավորվող հիբրիդային մոդելներում։
Խելացի դիզայն ամեն քայլափոխի։ Ծանոթացեք Google-ով ներկառուցված մեր միջին չափսի քաղաքային ամենագնացին:
Վերալիցքավորվող հիբրիդային
Վայելեք ավելի շատ էլեկտրական հզորություն մեր առաջատար վերալիցքավորվող հիբրիդային մոդելներում։
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: