Ո՞վ ենք մենք

Ստեղծման առաջին իսկ օրվանից Volvo Cars ապրանքանիշը նախատեսված է եղել այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում շրջակա միջավայրի և մեզ շրջապատող մարդկանց մասին: Մեր առաքելությունն է կյանքը դարձնել ավելի հեշտ, կատարյալ և անվտանգ:

Լուսավորված վարդակից լիցքավորվող Volvo մեքենայի մասնակի տեսք՝ վերևից ներքև:

Կյանքի համար: Մենք ցանկանում ենք ապահովել անհատական, էկոլոգիապես մաքուր և ապահով երթևեկություն:

Անհատական

Մենք ձգտում ենք ավելի հեշտացնել Ձեր կյանքը՝ առաջարկելով նոր անհատական մոդելներ և ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում հասանելի գրավիչ ծառայություններ:

Էկոլոգիապես մաքուր

Երկիր մոլորակը պաշտպանելու համար մենք պետք է անենք ավելին, քան պարզապես էլեկտրական ավտոմեքենաներ արտադրելը: Մենք ձգտում ենք վերաիմաստավորել էկոլոգիապես մաքուր արտադրության վերաբերյալ մոտեցումները մեր գործունեության, հանրության սհամաններում:

Ապահով

Մենք արտադրում ենք ավտոմեքենաներ այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում իրենց շրջապատող մարդկանց մասին: Ուստի, անվտանգության մասին խոսելիս, մենք հավասարաչափ մտածում ենք ինչպես Ձեր և Ձեր ուղևորների, այնպես էլ մոտակայքում գտնվող այլ մարդկանց մասին:

2023 թվերով

19.9մլրդ

Օպերացիոն շահույթ (EBIT) (SEK)

5.0%

EBIT margin

708.7

Մանրածախ վաճառքը 2023թ․-ին (հատ)

399.3մլրդ

Եկամուտ (SEK)

Դիմավորեք Volvo Car Group-ի ընտանիքին

2021թվականից Volvo Cars-ը պաշտոնապես գրանցված է Ստոկհոլմի Նասդաք ֆոնդային բորսայում։ Մեր ընկերությունը իր մեջ ներառում է Volvo Cars-ը, Zenseact ծրագրային ապահովման մշակման ընկերությունը և Volvo On Demand տրանսպորտային ընկերությունը:

Volvo Car Group-ը նաև զգալի մասնաբաժիններ ունի մեր ռազմավարական դուստր ձեռնարկություններում՝ արագ զարգացող LYNK & CO ապրանքանիշը (30%-ը պատկանում է Volvo Cars-ին) և էլեկտրական մեքենաների Polestar ապրանքանիշը (18%):

Volvo Cars-ը, ECARX-ի հետ մեկտեղ հանդիսանում է նաև HaleyTek ընկերության սեփականատերը: Այն այլ ընկերությունների համար Android Automotive-ի հիման վրա մշակում է տեղեկատվական-զվարճանքային հարթակներ: NOVO Energy-ն Volvo Cars-ի և Northvolt-ի համատեղ ձեռնարկությունն է (50%-ը պատկանում է Volvo Cars-ին), որն ապահովում է կայուն, բարձրորակ լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք սնուցում են ամբողջովին էլեկտրական Volvo և Polestar ավտոմեքենաները:

Polestar ավտոմեքենա, տեսք առջևից

Polestar

Էլեկտրական ավտոմեքենաների ապրանքանիշ:

Սպիտակ Lynk & Co մեքենա, հետևի կողքի պրոֆիլ

Lynk&Co

Ճկուն, բարձր տեխնոլոգիաներով համալրված ավտոմեքենա:

Մուգ ֆոնի վրա կանգնած մեքենայի թվային ուրվագիծ:

Zenseact

Ինքնավար շարժաբերի ծրագրային ապահովման մշակման մասնաճյուղ:

Երկու ծառերի տակ կայանված երկու Volvo մեքենաների և դրանց շուրջ կանգնած մարդկանց թվային պատկեր:

Volvo On Demand

Ավտոմեքենայի համատեղ օգտագործման մեր ընկերությունը:

Մենք հասանելի ենք ամբողջ աշխարհում

1927 թվականից ի վեր համաշխարհային մեր ընկերության գլխամասային գրասենյակը մնացել է մեր հարազատ քաղաքում՝ Գյոթեբորգում: Ամերիկյան մայրցամաքի մեր գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Մավա քաղաքում, իսկ Ասիական և խաղաղօվկիանոսային տարածաշրջանի գլխամասային գրասենյակը՝ Շանհայում:

Մենք արտադրում ենք ավտոմեքենաներ Գյոթեբորգում (Շվեդիա), Գենտում (Բելգիա), Չարլսթոնում (ԱՄՆ), Չենդուում, Դաքինգում (Չինաստան): Մեր ավտոմեքենաները վաճառվում են ավելի քան 100 երկրներում:

Դիտեք այս ֆիլմը մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

Ամենաառաջին Volvo ավտոմեքենան դուրս է գալիս գործարանի դարպասներից:

Անցյալից մինչև ներկա

Մեր ժառանգությունը ձևավորում է ընթացիկ անելիքները և ապագա մտածելակերպը: Ուսումնասիրեք մեր «Պատմական մոդելներ» էջը և իմացեք ավելին մեր հարուստ պատմության և լեգենդար ավտոմեքենաների մասին:

Տաղավարում կայանված Volvo մեքենայի մասնակի տեսք:

Կորպորատիվ տեղեկություններ

Մեր «Ներդրողներ»-ը բաժնում կարող եք գտնել տեղեկատվություն մեր ընկերության ղեկավարության, հաշվետվությունների, կառավարման մասին, ինչպես նաև այլ կորպորատիվ տեղեկություններ: