Անվտանգությունը միայն ապրանքի վրա պիտակի առկայությունը չէ: Մեր Volvo Cars-ի մշակույթը հետապնդում է մի նպատակ, որ ընկերության յուրաքանչյուր անձ և յուրաքանչյուր թիմ հաստատակամորեն հավատարիմ լինի այն մտքին, որ անվտանգությունը իրենց ամենակարևոր առաջնահերթությունն է:
Գուստաֆ Լարսոն՝ Volvo-ի համահիմնադիր
Տասնամյակներ շարունակ լինելով ոլորտում առաջատարը՝ անվտանգությունը դարձել է մեր ժառանգության մի մասը և մեր ընկերության ողնաշարը: Մենք միշտ եղել ենք մարդու կարիքներին նպատակաուղղված ապրանքանիշ, որը հոգ է տանում մեզ շրջապատող մարդկանց մասին:
Մարդկանց համար կարևոր արժեքները պաշտպանելու համար մենք միշտ ձգտում ենք լրացնել մեր մեքենաները անվտանգ և խելացի տեխնոլոգիաներով: Հենվելով մեր ժառանգության վրա՝ մենք այժմ ձգտում ենք անվտանգության նոր դարաշրջանի:
2007 թվականին մեր տեսլականն ասում էր, որ ոչ ոք չպետք է լուրջ վիրավորվի կամ մահանա նոր Volvo ավտոմեքենայում: Այս պարտավորությունը դրդեց մեզ որոշ համարձակ որոշումներ կայացնել: Այսօր մենք մեկ քայլ առաջ ենք գնում՝ նպատակ ունենալով, որ ընդհանրապես ոչ մի բախում չլինի:
Քանի որ վթարների հետազոտման մեր Volvo թիմը ստեղծվել է 1970թ.-ին, մենք ուսումնասիրել ենք ավելի քան 43,000 ավտոմեքենա, որոնք իրական կյանքում ենթարկվել են վթարների, որոնցում եղել է մոտ 72,000 մարդ: Այս հետազոտությունների շնորհիվ ստեղծվել են ավտոմեքենայի անվտանգության պատմության մեջ ամենակարևոր համակարգերից և գործառույթներից մի քանիսը:
Առաջատար նորարարություններ
Մտքերը, որոնք փոխում են աշխարհը, հաճախ ենթարկվում են քննադատության: Երբ մենք ներկայացրեցինք եռակետ անվտանգության գոտին, մենք հանդիպեցինք բուռն քննադատության և դիմադրության: Շատերը կարծում էին, որ այս նորարարությունը սահմանափակում է իրենց ազատությունը։ Այս պահի դրությամբ այն փրկել է ավելի քան մեկ միլիոն կյանք։
Մենք բոլորս կարծում ենք, որ լավ վարորդներ ենք, բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մեզանից նույնիսկ լավագույնները կարող են սխալներ թույլ տալ: Ահա թե ինչու մեր հաջորդ քայլը մոտ ապագայում սպասվող Volvo EX90-ում սրահի սենսորների ավելացումն է, որպես ստանդարտ համալրում. սա մեկ քայլ է դեպի առաջ և աջակցություն՝ Ձեզ համար, երբ դուք լավ վիճակում չեք:
Volvo Cars-ի անվտանգության առանձնահատկություններով համալրված ավտոմեքենաները նախատեսված չեն խախտումներով, ագրեսիվ, անապահով վարելու համար: Բոլոր դեպքերում ավտոմեքենայի անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը: Նկարագրված գործառույթները կարող են ընտրովի լինել, և կախված երկրից հասանելիությունը կարող է տարբեր լինել: