Անվտանգություն

Մեր Safe Space Technology-ն, որը ներառում է Volvo ավտոմեքենայի անվտանգության բոլոր գործառույթները, օգնում է պահպանել Ձեր անվտանգությունը և Ձեզ զգալ ապահով։ Փորձարկված և խելացի անվտանգության հատկությունների շնորհիվ մենք ձգտում ենք բացառել որևէ բախում:

Առարկաների թվային ցուցադրումը կապույտ մակերևույթի վրա:

Լույսի և հեռավորության հայտնաբերում

Առաջնորդվելով զրո բախումների տեսլականով՝ մենք պատրաստում ենք lidar գերհամակարգչային ստանդարտը մեր հաջորդ սերնդի էլեկտրական Volvo EX90-ի համար: Այն թույլ է տալիս բարելավել անվտանգության հատկությունները և խթանել ինքնավար մեքենավարումը:

Երկու մեքենաների թվային ցուցադրումը ճանապարհի վրա:

Ինքնավար վարում

Մեր հաջորդ սերնդի Volvo ավտոմեքենաները կկարողանան ապահովել լիովին անվտանգ և չվերահսկվող ինքնավար մեքենավարում՝ թույլ տալով հաճախորդներին խնայել ժամանակը և զբաղվել երկրորդական գործողություններով:

Մեքենայի վարորդի նստատեղում գտնվող անձի թվային արտապատկերումը:

Վարորդին աջակցող համակարգ

2 տեսախցիկներով համալրված այս համակարգը կարող է հայտնաբերել վարորդի շեղված, քնկոտ,նույնիսկ գինովցած վիճակում լինելը: Համակարգը կակտիվացնի պաշտպանիչ վահանը և կձեռնարկի համապատասխան պաշտպանիչ քայլեր՝ արագության նվազեցումից մինչև արգելակում, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահովի ձեր անվտանգությունը:

Մանկական նստատեղին նստած և դուրս նայող երեխա:

Ուղևորների ներկայության սենսոր

Ուղևորների հայտնաբերման սենսորային տեխնոլոգիան, որը համալրված է ներքին ռադարներով, նախագծված է, որպեսզի թույլ չտա՝ որևէ փոքրիկ երեխա կամ նույնիսկ ընտանի կենդանի պատահաբար մնա մեքենայի մեջ:

Ձեր պաշտպանությունն այսօր: Անվտանգության մեր ներկայիս հատկությունները կարող են օգնել կանխել վթարը կամ մեղմել դրա ազդեցությունը:

Խուսափում բախումից

Խելացի համակարգերը թույլ են տալիս ձեզ խուսափել կամ մեղմել այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների և հեծանվորդների հետ բախումը լսելի, տեսանելի և արգելակային նախազգուշացումների միջոցով: Եթե բախումն անխուսափելի է, մեքենան կարող է ավտոմատ կերպով արգելակել:

Երթևեկության գոտու պահպանման համակարգ

Եթե դուք պատրաստվում եք հատել գծանշումը առանց թարթիչը միացնելու, ձեր մեքենան կարող է նրբորեն հետ վերադառնալ նախկին դիրքին:Անհրաժեշտության դեպքում դուք կստանաք նաև զգուշացումներ ղեկի թրթռումների միջոցով:

Ճանապարհից դուրս գալու հետևանքների մեղմացում

Եթե դուք հատում եք արտաքին գծանշումը 65 կմ/ժ-ից մինչև 140 կմ/ժ արագությամբ, ապա այս համակարգը կօգնի ձեզ մեքենան վերադարձնել դեպի ճանապարհ: Այն կարող է նաև ակտիվացնել արգելակները, որոնք թույլ կտան ձեզ մնալ ճանապարհին:

Խաչաձև երթևեկության ժամանակ ավտոմատ արգելակման գործառույթով բախման կանխարգելման համակարգ

Այս համակարգն աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելիս: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ընթացող այլ ավտոմեքենաներին և անհրաժեշտության դեպքում ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:

Կույր գոտիների վերահսկողության համակարգ (BLIS)

Կույր գոտիներում այլ ավտոմեքենաների հետ բախման վտանգի առկայության դեպքում BLIS-ը կարող է ձեզ զգուշացնել ձախ կամ աջ հայելիների վրա տեղադրված լույսի միջոցով՝ ապահովելով Ձեր և Ձեր մտերիմների անվտանգությունը:

Շրջանածիր տեսադաշտի տեսախցիկ (360 աստիճան)

360 աստիճան կայանման տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկների համակարգը կօգնի ավտոմեքենան հեշտությամբ կայանել նույնիսկ շատ սահմանափակ տարածքներում:

Volvo մեքենա, որն ընթանում է լճի սահմանակից ճանապարհով:

Արագության սահմանափակում

Սկսած 2020 թվականի արտադրությունից Volvo-ն ամբողջ մոդելային շարքի համար առաջարկում է արագության սահմանափակում մինչև 180 կմ/ժ արագությամբ:

Volvo-ի նարնջագույն բրելոկ

Պահեստային բանալի

Volvo-ի սեփականատերը պահեստային բանալու միջոցով ստանում է հնարավորություն սահմանելու առավելագույն արագության շեմ, օրինակ, ընկերոջը, ընտանիքի անդամներին կամ քիչ փորձառու վարորդին ավտոմեքենան ժամանակավոր տրամադրելիս:

Volvo XC90-ը շրջում է բնակավայրերով գիշերային ժամերին՝ թվային արտապատկերմամբ պատկերակներով:
Հեռահար հաղորդակցման անվտանգության համակարգ

Եթե ձեր առջևից ընթանում է Volvo ավտոմեքենա և այն առնչվում է ճանապարհային ինչ-որ խնդիրների հետ, օրինակ՝ մերկասառույց կամ այլն, ապա այն կարող է հեռահար հաղորդակցման անվտանգության համակարգի միջոցով վարորդի էկրանին ուղարկել զգուշացնող հաղորդագրություն:

Անվտանգության բարձիկներով մեքենայի ընթացային մասի տեսքը:
Անվտանգության բարձիկներ

Մենք նպաստել ենք անվտանգության բարձիկների զարգացմանը նորարարությունների միջոցով, ինչպիսիք են իրանի անվտանգության բարձիկները և կողային վարագույրները: Մեր ավտոմեքենաները հագեցած են մի շարք անվտանգության բարձիկներով, որոնք օգնում են պաշտպանել ուղևորներին բախման ժամանակ:

Volvo Cars-ի անվտանգության առանձնահատկություններով համալրված ավտոմեքենաները նախատեսված չեն խախտումներով, ագրեսիվ, անապահով վարելու համար: Բոլոր դեպքերում ավտոմեքենայի անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը: Նկարագրված գործառույթները կարող են ընտրովի լինել, և կախված երկրից հասանելիությունը կարող է տարբեր լինել: