Ավտոմեքենայի անվտանգության պատմության մեջ մենք ստեղծել ենք ամենակարևոր գործառույթներից մի քանիսը: Մեր տեխնոլոգիաները բերում են իրական օգուտ, և դա միայն սկիզբն է:
Volvo-ի ինժեներ Նիլս Բոհլինը առաջին անգամ եռակետ ամրագոտին ներկայացրեց PV544 մոդելում, ինչը թույլ տվեց փրկել միլիոնից ավելի կյանքեր, քանի որ Volvo Cars-ը հրաժարվեց տվյալ գյուտի համար իր արտոնագրից անվտանգության այս գործառույթը բոլորին հասանելի դարձնելու համար:
Հիշո՞ւմ եք տիեզերագնացների վաղ լուսանկարները, երբ նրանք տիեզերանավի մեկնարկի պահին պառկած էին մեջքի վրա՝ փորձելով հավասարաչափ բաշխել իրենց մարմնի վրա ազդող ուժը: Երթևեկության ուղղությանը հակառակ շրջված մեր առաջին մանկական նստատեղի հիմքում ընկած էր հենց այդ սկզբունքը, ինչը թույլ էր տալիս հավասարաչափ բաշխել բեռը և նվազեցնել վնասվածքները:
Մենք ստեղծել ենք ամրագոտիով ամրացվող աշխարհում առաջին մանկական նստատեղը, որը թույլ է տալիս 4 տարեկանից բարձր տարիքի երեխաներին ճանապարհորդել երթևեկության ուղղությանը համընթաց ավելի բարձր պաշտպանության և հարմարավետության պայմաններում:
Առաջին մանկական ինտեգրված նստատեղի ներկայացումը ևս մեկ հսկայական քայլ էր երեխաների անվտանգության ապահովման ուղղությամբ: Այն նախագծվել է՝ հաշվի առնելով ավտոմեքենայի սահմանափակումները, և ապահովել պրեմիում դասի պաշտպանությունն ու հարմարավետությունը երիտասարդ ուղևորների համար:
Հաջորդ նշաձողը ավտոմեքենայի դիզայնի անբաժան մասն էր, որն ուներ չափազանց ամուր կառուցվածք և էներգիա կլանող նյութեր, որոնք տեղակայված էին սրահում և նույնիսկ նստատեղերին:
Մեր կողմից ներկայացված ևս մեկ համաշխարհային նորույթ էր կողային ազդեցությունից իրանը պաշտպանող անվտանգության բարձիկները կամ SIPS բարձիկները:
Նստատեղի և գլխակալի խելացի կառուցվածքի շնորհիվ WHIPS-ն ապահովում է հավասարաչափ աջակցում և էներգիայի կլանում հետևից հարվածի դեպքում՝ օգնելով նվազեցնել ողնաշարի վնասվածքներ ստանալու վտանգը:
Բարձիկների առաջին համակարգն էր, որն առաջարկում էր բարելավված պաշտպանություն ինչպես առջևի, այնպես էլ երկրորդ շարքի ուղևորների համար: Թաքնված լինելով ավտոմեքենայի առաստաղի մեջ՝ այն օգնում է պաշտպանել ուղևորի գլուխը կողային հարվածի կամ շրջվելու դեպքում:
Քանի որ քաղաքային ամենագնացները ավելի լայն տարածում են ստանում, մենք ամրապնդել ենք մեր քաղաքային ամենագնացների կայունությունը կողաշրջման կանխարգելման էլեկտրոնային համակարգի օգտագործման շնորհիվ: Բարելավել ենք դրանց թափքի դիզայնը, կառուցվածքը և կրճատել ենք սահմանափակումները կողաշրջմամբ վթարների դեպքում պաշտպանությունը բարելավելու համար:
Կույր գոտիների վերահսկողության համակարգը (BLIS) տեսախցիկների կամ ռադարների օգնությամբ հայտնաբերում է Ձեր ավտոմեքենային մոտեցող այլ ավտոմեքենաները: Կողային հայելիների վրա գտնվող նախազգուշացնող լույսը Ձեզ տալիս է արձագանքելու ավելի շատ ժամանակ:
Առաջին իսկ Volvo XC60 մոդելում մենք ներկայացրեցինք վթարային արգելակման այս ինքնավար համակարգը՝ որպես բոլոր նոր առաջիկա Volvo մոդելների ստանդարտ: Ցածր արագությունների դեպքում այն օգնում է նվազեցնել հետևից հարված ստանալու վտանգը՝ օգտագործելով լազերային հայտնաբերման համակարգը:
Մեր անվտանգության նորարարական համակարգերը ապահովում են նաև ավտոմեքենայից դուրս գտնվող մարդկանց անվտանգությունը: Ավտոմեքենայի առջև հետիոտնի հայտնվելու պարագայում ռադարով և տեսախցիկով համալրված այս համակարգը նախազգուշացնում է վարորդին և կարող է ինքնաարգելակվել վարորդի արձագանքի բացակայության դեպքում:
Լինելով առաջին ընկերություններից մեկը, ով ուսումնասիրել է ճանապարհային վթարները, մենք կենտրոնացել ենք ուղևորներին իրենց տեղերում ամուր ֆիքսելու խնդրի վրա՝ ամրագոտիները ավելի ձիգ կապելու և էներգիա կլանող նյութից պատրաստված նստատեղեր օգտագործելու միջոցով, ինչը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի վնասվածքներ ստանալու վտանգը:
Սայթաքուն ճանապարհի և Վթարային լույսերի մասին նախազգուշացման համակարգերն օգտագործում են ամպային տիրույթը՝ ավտոմեքենաների միջև կարևոր տվյալներ համօգտագործելու, ճանապարհի սայթաքուն հատվածների կամ վթարային լույսերն ակտիվացրած մեքենաների մասին վարորդին նախազգուշացնելու համար։
Եթե հանդիպակաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենան դուրս է եկել Ձեր երթևեկելի գոտի և բախումն անխուսափելի է, այս գործառույթը կարող է օգնել նվազեցնել բախման ուժը ավտոմեքենայի արագությունը նվազեցնելու միջոցով։
1970-ական թվականներից ի վեր մենք հավաքագրել ենք ավտովթարների զանազան տվյալներ՝ ավելի լավ պատկերացում կազմելու, թե ինչ է տեղի ունենում, երբ ավտոմեքենաները բախվում են։ E.V.A. նախաձեռնության շնորհիվ մենք այդ տվյալները հասանելի ենք դարձրել թվային գրադարանի տեսքով ներբեռնելու համար։
Արագության գերազանցման հետ կապված ռիսկերի մասին հստակ ազդանշան ուղարկելու նպատակով մենք նվազեցրել ենք մոր բոլոր նոր մեքենաների առավելագույն արագությունը մինչև 180 կմ/ժ և միաժամանակ վերահաստատել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության դեպքերը զրոյի հասցնելու մեր հանձնառությունը վարորդի գործողություններին աջակցելու միջոցով։
Բարձր զգայունությամբ սենսորների վրա հիմնված lidar տեխնոլոգիան չափազանց կարևոր դեր է խաղում անվտանգ ինքնավար ավտոմեքենաների ստեղծման գործում։ Այն օգնում է նկատել այլ ավտոմեքենաները, հետիոտներին և հեծանվորդներին։
2 տեսախցիկներով համալրված այս համակարգը կարող է հայտնաբերել վարորդի քնկոտ, նույնիսկ գինովցած վիճակում լինելը: Համակարգը, անհրաժեշտության դեպքում, կակտիվացնի պաշտպանիչ վահանը և կձեռնարկի համապատասխան հակամիջոցներ անվտանգ երթևեկությունն ապահովելու համար:
Volvo Cars-ի անվտանգության առանձնահատկություններով համալրված ավտոմեքենաները նախատեսված չեն խախտումներով, ագրեսիվ, անապահով վարելու համար: Բոլոր դեպքերում ավտոմեքենայի անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը: Նկարագրված գործառույթները կարող են ընտրովի լինել, և կախված երկրից հասանելիությունը կարող է տարբեր լինել: