Մենք ընտրում ենք նյութեր, որոնք հաղորդում են հաճելի զգացողություններ և օգտակար են։
Մեր կողմից ընտրված նյութերը ցույց են տալիս, թե ինչն է մեզ համար կարևոր, և որտեղից ենք մենք սկիզբ առնում: Մենք օգտագործում ենք բնական, վերամշակված և վերականգնվող հումքից ստացված նյութեր։ Նյութեր, որոնք հաղորդում են հաճելի զգացողություններ և նվազեցնում են մեր բացասական ազդեցությունը մոլորակի վրա: Դրա հիմքում ընկած է պատասխանատու դիզայնը։
Մեր բրդյա խառնուրդով պաստառները փափուկ և ջերմ զգացողություններ են հաղորդում: Պատրաստված են 30% բնական բրդյա մանրաթելից և 70% վերամշակված պոլիեսթերից: Մեր օգտագործած բրդի ծագման աղբյուրը հայտնի է, և այն ստացված է պատասխանատու կերպով:
Վուշը կտավատի բույսից ստացված բնական և վերականգնվող մանրաթել է, որի աճի համար շատ քիչ ջուր է անհրաժեշտ։ Վուշի արտադրության համար քիչ էներգիա է պահանջվում և ավելի քիչ արտանետումներ են կատարվում, քան սովորական պլաստիկի դեպքում։
Շուրջ 100 տարի մենք օգտագործում ենք փայտ մեր ավտոմեքենաներում: Մեր ներքին հարդարանքի համար կիրառված փայտե բոլոր երեսպատումները պատասխանատու կերպով ստացվում են Forest Stewardship council-ի չափանիշներին համապատասխան:
Ինտերիերի տարբերակներ
Մեր մոդելային շարքում առաջարկում ենք ինտերիերի լայն տեսականի: Դրանք բոլորը նախագծված են ավելի պատասխանատու կերպով՝ արտահայտելով տարբեր ոճեր։ Դիտեք որոշ տարբերակներ, որտեղ ներկայացված են վերականգնվող ու վերամշակվող նյութերից պատրաստված պաստառները և դեկորները:
Կաշվից զերծ Charcoal սրահի նստատեղի բացառիկ և էկոլոգիապես մաքուր նյութերից պատրաստված Tailored Wool Blend պաստառն ընդգծում է բարեհամբույր մթնոլորտը։ Մութն ընկնելուն պես Light Ash դեկորը վառվում է հրակեզ և ջերմ լույսով։
Սրահի դեկորատիվ ներդիր
Nordico-ն հարթ է, դիմացկուն և հեշտ մաքրվող: Այն բաղկացած է պլաստիկ շշերից ստացված վերամշակված պոլիեսթերից և PVC-ից՝ պատրաստված շվեդական և ֆիննական անտառների բիո-հիմքով նյութերից:
Մենք օգտագործում ենք վերամշակված պլաստիկ թափոնները որպես դեկորներ: Դեն նետված PVC պատուհանների շրջանակները և գլանափեղկերը փոշիացվում են, վերածվում փոքր փաթիլների և օգտագործվում են մեր, այսպես կոչված, մասնիկների ձևավորման վերին մակերեսի համար:
Երբ ջինսե գործվածքը մանրացվում է վերամշակման նպատակով, գործվածքի երկար մանրաթելերը վերածվում են մանվածքի: Կարճ մանրաթելերը սովորաբար թափոն են դառնում: Մենք վերօգտագործում ենք այդ կարճ մանրաթելերը մեր «Denim» ինտերիերի դեկորում:
Երբ մեր դիզայներները նախագծում են մեքենաների ինտերիերը, նրանք նպատակ են դնում վերաիմաստավորել շքեղությունը՝ օգտագործելով էկոլոգիապես ավելի մաքուր, թեթև նյութեր։
Ավելորդ և սովորական գործվածքները փոխակերպվում են բնական, վերամշակված և հավաստագրված նյութերի: Նյութեր, որոնք շոշափելիս հաճելի են, ունեն բարձր պրեմիում որակ և թողնում են մնայուն տպավորություններ:
Պատրա՞ստ եք բացահայտել մեր նորարարական ինտերիերների ամբողջական շարքը։
Ամբողջովին էլեկտրական
5 նստատեղերով համալրված քաղաքային փոքր ամենագնաց՝ գերժամանակակից աուդիո ձայնով և վերականգնվող նյութերից պատրաստված նորաձև ինտերիերով:
Ամբողջովին էլեկտրական
7 նստատեղերով համալրված ընդարձակ և շքեղ քաղաքային ամենագնաց՝ հագեցած նորարարություններով, որը նախանշում է անվտանգության նոր դարաշրջան Volvo Cars-ի համար:
Ամբողջովին էլեկտրական
5 նստատեղերով համալրված քաղաքային փոքր ամենագնաց՝ գերժամանակակից աուդիո ձայնով և վերականգնվող նյութերից պատրաստված նորաձև ինտերիերով:
Ամբողջովին էլեկտրական
7 նստատեղերով համալրված ընդարձակ և շքեղ քաղաքային ամենագնաց՝ հագեցած նորարարություններով, որը նախանշում է անվտանգության նոր դարաշրջան Volvo Cars-ի համար: