![Շենքի կապույտ ճակատամասի երկայնքով կայանված Volvo XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի պրոֆիլ։](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc40-hybrid/xc40-recharge-hero-21x9.jpg?h=1096&iar=0&w=2560)
Unplug and play։
Բացահայտեք կոմպակտ սկանդինավյան վերալիցքավորվող հիբրիդային քաղաքային ամենագնացը՝ նախատեսված վարելու քաղաքում և ոչ միայն:
Հիբրիդային
Վերալիցքավորվող
Մինչև46կմ
Էլեկտրական վազք*
360°
Տեսախցիկ
Ամենագնաց
Կարողություն
* Ցուցանիշները հիմնված են Ցածր բեռնունակությամբ տրանսպորտային միջոցների փորձարկման համաշխարհային համաձայնեցված ընթացակարգի (WLTP)՝ փորձարկման որոշակի պայմաններում ձեռք բերված տվյալների վրա: Վազքի, վառելիքի և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել՝ վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված:
![Volvo XC40 Recharge-ի հետևի լուսարձակներ:](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc40-hybrid/xc40-recharge-gallery-2-1x1.jpg?h=1080&iar=0&w=1080)
![Volvo XC40 Recharge-ի առջևի ուղևորի դուռը բաց է:](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc40-hybrid/xc40-recharge-gallery-3-1x1.jpg?h=1080&iar=0&w=1080)
Դիմավորեք XC40 Recharge-ը։ Կոմպակտ, վերալիցքավորվող հիբրիդային քաղաքային ամենագնացը ստեղծվել է մեր մոլորակի մասին հոգ տանելու՝ նախագծվել քաղաքային պայմաններում վարելու համար:
Անզիջում
Ձեր շարժիչին էլեկտրական ուժ հաղորդելու միջոցով ստեղծվել է վերալիցքավորվող հիբրիդային մոդել, որը միտված է վաղվա օրվան՝ չզիջելով արդեն իսկ ձեռք բերածը։
Դարձրեք այն Ձերը
Սա Ձեր կյանքն է, ուստի համոզվեք, որ XC40 Recharge-ն ինտուիտիվ արտացոլում է դա: Եթե նախընտրում եք ավելի սպորտային տեսք, ընտրեք R-Design մոդելը կամ ընտրեք Inscription-ը, եթե Ձեր նպատակը շքեղությունն է:
Իրապես մաքուր
Ամբողջովին էլեկտրական ռեժիմում Ձեր XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենան կարող եք վարել առանց բանեցրած գազի արտանետումների: Ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով կարող եք Ձեր ամենօրյա ուղևորությունները կատարել էկոլոգիապես մաքուր եղանակով՝ օգտագործելով միայն ավտոմեքենայի էլեկտրական շարժիչը:
Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։
Աջակցվող անվտանգություն։ Դա մեր ԴՆԹ-ում է։
360° տեսադաշտ ապահովող չորս տեսախցիկների համակարգը կօգնի ավտոմեքենան հեշտությամբ կայանել նույնիսկ շատ սահմանափակ վայրերում։
Անվտանգության աջակցման խելացի տեխնոլոգիան կարող է գիշեր ու ցերեկ օգնել Ձեզ նկատել այլ ավտոմեքենաներին, հետիոտներին, հեծանվորդներին և խոշոր կենդանիներին և խուսափել դրանց հետ բախվելուց: Համակարգը նախ զգուշացնում է վարորդին, ապա արգելակում է ավտոմեքենան կամ միացնում վթարային արգելակման համակարգը, եթե վարորդը չի արձագանքում տվյալ իրավիճակին:*
Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաների մասին զգուշացման համակարգը, ավտոմատ արգելակման գործառույթով, աջակցում է վարորդին սահմանափակ տեսադաշտով հետընթաց կատարելու ժամանակ: Համակարգը կարող է հայտնաբերել ավտոմեքենայի հետևից ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենաները և, անհրաժեշտության դեպքում, ակտիվացնել ավտոմատ արգելակման գործառույթը:**
* Ավտոմեքենայի հետ նույն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցները, հետիոտները և հեծանվորդները կարող են հայտնաբերվել որոշակի արագության սահմաններում և որոշակի պայմաններում: Հայտնաբերման համակարգերի աշխատանքը կախված է օբյեկտի լուսավորությունից, օրինակ՝ օրվա մութ ժամանակ ավտոմեքենայի առջևի և հետևի լուսարձակները պետք է միացված լինեն: Բոլոր դեպքում, անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը:
** Վարորդին աջակցող գործառույթները չեն կարող փոխարինել վարորդի ուշադրությանը և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությանը: Ուղղահայաց ուղղությամբ ընթացող ավոմեքենաների մասին զգուշացման համակարգի գործառույթները որոշ իրավիճակներում կարող են սահմանափակ լինել: Արգելակման համակարգի ազդեցությունն ակտիվ է միայն ցածր արագության սահմաններում:
Ձևավորեք Ձեր կյանքը Վերահսկեք ուղևորության յուրաքանչյուր կիլոմետրը՝ հարմարության և հարմարավետության ինտուիտիվ գործառույթների շնորհիվ։
![Կինը կանգնած է սպիտակ XC40 Recharge վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենային հենված, նրա հետևում պատկերված է ռեստորան:](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc40-hybrid/xc40-recharge-comfort-1-4x3.jpg?h=1440&iar=0&w=1920)
![Պահեստավորման խելացի ընտրանքներ Volvo XC40 Recharge մոդելի համար:](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc40-hybrid/xc40-recharge-comfort-2-4x3.jpg?h=1440&iar=0&w=1920)
![Սպիտակ XC40 Recharge-ի բաց և թեք համայնապատկերային տանիք, տեսք վերևից։](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc40-hybrid/xc40-recharge-comfort-3-4x3.jpg?h=1440&iar=0&w=1920)

Բացառիկ դիզայն
Ամենագնացի թափքի համարձակ և արտահայտիչ դիզայնը համատեղվել է կոմպակտ արդյունավետության հետ։ Բացահայտեք ցանկացած քաղաքի սիրտը՝ առանձնանալով ամբոխից:
![Պահեստավորման խելացի ընտրանքներ Volvo XC40 Recharge մոդելի համար:](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc40-hybrid/xc40-recharge-comfort-2-4x3.jpg?h=1440&iar=0&w=1920)
Խելացի պահեստավորում
Մեքենայի ներսում Դուք կգտնեք պահեստավորման խելացի լուծումներ ջրի շշերի, սպորտային պայուսակների, հեռախոսների, դյուրակիր անհատական համակարգիչների համար, ինչպես նաև՝ կախիչներ գնումների պայուսակները և պատրաստի սնունդը կախելու համար:
![Սպիտակ XC40 Recharge-ի բաց և թեք համայնապատկերային տանիք, տեսք վերևից։](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc40-hybrid/xc40-recharge-comfort-3-4x3.jpg?h=1440&iar=0&w=1920)
Բաց երկինք
Բաց և թեք համայնապատկերային տանիքի շնորհիվ դուք կարող եք ջնջել սահմանները սրահի և արտաքին աշխարհի միջև և միաժամանակ վայելել թարմ օդը և բաց երկինքը ։
Դիտել այլ մոդելներ
![Շենքի մոտ կայանված սպիտակ XC40։](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc40-fuel/xc40-hero-4x3.jpg?h=1440&iar=0&w=1920)
![Սպիտակ ֆոնին լիցքավորվող արծաթագույն Volvo XC60 Recharge](https://www.volvocars.com/images/v/-/media/project/contentplatform/data/media/my22/xc60-hybrid/xc60-recharge-hero-4x3.jpg?h=1440&iar=0&w=1920)
Volvo XC60 Recharge
Միջին չափի, դինամիկ, վերալիցքավորվող հիբրիդային քաղաքային ամենագնաց է, որը դիզայնի թարմացված դետալների և ներկառուցված Google համակարգերի շնորհիվ ավելի խելացի է, քան երբևէ: