Հենց այստեղ։ Հենց հիմա։ Ձեր ամենօրյա ճանապարհորդությունները դարձրեք էլեկտրական մեր լյուքս դասի վերալիցքավորվող հիբրիդային քաղաքային ամենագնացով:
Վերափոխեք Ձեր փորձառությունը։ Մեկ քայլ ավելի մոտ առավել պատասխանատու մեքենավարմանը:
73
կմԷլեկտրական վազք
455
ձիաուժՀզորություն
28
գ/կմCO2-ի արտանետումներ
1.2
լ/100կմՎառելիքի սպառում
Հաղորդեք էլեկտրական ուժ Ձեր ամենօրյա մեքենավարմանը և վայելեք վերալիցքավորվող հիբրիդային մոդելը, որը միտված է վաղվա օրվան՝ չզիջելով արդեն իսկ ձեռք բերվածը։
Մեր նոր 6,4 կՎտ հզորությամբ 2-փուլանոց ներկառուցված լիցքավորիչի շնորհիվ Ձեր XC90 Recharge-ը կվերականգնի իր էներգիան ավելի արագ՝ երեք ժամում լիցքավորելով 0-100%, ինչը Ձեզ կտրամադրի ավելի շատ մղոններ մաքուր էլեկտրական մեքենավարման ժամանակ:*
Մեկ ոտնակով կառավարմամբ և լիաքարշ ռեժիմով համալրված XC90 Recharge-ն ունի ճկուն արտադրողականություն՝ միաժամանակ ապահովելով անկաշկանդ կառավարում և սահուն մեքենավարում:
Ամբողջովին էլեկտրական վազքը, CO2-ի արտանետումների ծավալը և վառելիքի սպառման ցուցանիշները հիմնված են Ցածր բեռնունակությամբ տրանսպորտային միջոցների փորձարկման համաշխարհային ընթացակարգի (WLTP)՝ XC90 Recharge T8 AWD վերալիցքավորվող հիբրիդի համար փորձարկման որոշակի պայմաններում ձեռք բերված տվյալների վրա: Վազքի, CO2-ի արտանետումների և էներգիայի սպառման իրական պայմաններում ստացված տվյալները կարող են տարբերվել՝ վարման ոճից և այլ արտաքին գործոններից կախված: Թվերը նախնական են, կարող են փոփոխվել ավտոմեքենայի վերջնական սերտիֆիկացումից հետո։ * Ավելի կարճ ժամանակում լիցքավորելու համար, որը կարող է ապահովել մեր նոր ներկառուցված լիցքավորիչը, դուք պետք է լիցքավորեք 3 փուլային լիցքավորիչով: Լիցքավորման տևողությունը նախնական է և ստացվել է Volvo Cars-ի կողմից կատարված գնահատումների և եզրակացությունների արդյունքում, ուստի այդ տվյալները երաշխավորված չեն: Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ լիցքավորման տևողությունը կարող է տարբերվել և կախված է բազմաթիվ գործոններից, օրինակ՝ արտաքին ջերմաստիճանից, մարտկոցի ընթացիկ ջերմաստիճանից, լիցքավորման սարքից, մարտկոցի և ավտոմեքենայի վիճակից: Սպասվում է տրանսպորտային միջոցի սերտիֆիկացում:
Բավարարում է բոլոր պահանջները։ XC90 Recharge-ի առաջադեմ գործառույթներն ապահովում են սահուն և անխոչընդոտ վարում։
XC90-ում ներկառուցված են Google Maps, Google Assistant և Google Play հավելվածները:
Այո, Apple CarPlay-ը ստանդարտ է XC90 Recharge մոդելներում։*
* Apple CarPlay-ը հասանելի է սկսած 5-րդ սերնդի iPhone-ի համար։ Apple CarPlay-ը և iPhone-ը հանդիսանում են Apple Inc-ի ապրանքանիշերը:
Այո, ծառայությունների մինչև չորս տարվա հասանելիությունը ներառված է: Դրանից հետո, եթե ցանկանում եք շարունակել բոլոր ներառված ծառայությունների օգտագործումը, կարող եք ձեռք բերել բաժանորդագրության երկարաձգում:
Բաժանորդագրությունը տևում է մինչև չորս տարի: Եթե ավտոմեքենան նոր է, բաժանորդագրության ժամկետը սկսվում է ավտոմեքենայի առաքման օրվանից: Բաժանորդագրությունը կապակցված է ավտոմեքենային, ուստի ավտոմեքենայի վաճառքի դեպքում բաժանորդագրության մնացած ժամանակը փոխանցվում է հաջորդ սեփականատիրոջը / օգտատիրոջը:
Ոչ։ Դուք ստիպված կլինեք կապակցվել Ձեր անձնական սարքի միջոցով՝ Bluetooth-ի օգնությամբ, և օգտագործել Ձեր անձնական տվյալների պլանը այդ ծառայություններից օգտվելու համար:
Իմանալ ավելին Volvo վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի վարման մասին։
Որքա՞ն է տևում վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենայի լիցքավորումը:
Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենաների և մեր առաջարկի մասին:
Վերալիցքավորվող հիբրիդային
Խելացի դիզայն ամեն քայլափոխի։ Ծանոթացեք Google-ով ներկառուցված վերալիցքավորվող հիբրիդային միջին չափի քաղաքային ամենագնացին:
Վերալիցքավորվող հիբրիդային
Խելացի դիզայն ամեն քայլափոխի։ Ծանոթացեք Google-ով ներկառուցված վերալիցքավորվող հիբրիդային միջին չափի քաղաքային ամենագնացին:
Հնարավոր է, որ նկարագրված գործառույթները ստանդարտ կամ սարքավորման բոլոր մակարդակների / շարժաբեր համակարգի բոլոր տարբերակների համար հասանելի չլինեն:
Google, Google Play և Google Maps-ը հանդիսանում են Google ՍՊԸ-ի ապրանքանիշերը: