Երբ Դուք այցելում եք մեր վեբ կայքը, մենք օգտագործում ենք քուքիներ և նմանատիպ այլ տեխնոլոգիաներ (պիքսելներ, թեգեր, սարքի հիշողություն և այլն) մեր կայքի օգտագործման լավագույն փորձն ապահովելու համար։ Այս տեխնոլոգիաները, որոնք կոչելու ենք «քուքիներ», հավաքագրելու են տեղեկություններ Ձեր, Ձեր նախասիրությունների և Ձեր սարքի մասին։ Նման տեղեկատվությունը թույլ չի տալիս Ձեզ անհատապես նույնականացնել, սակայն օգնում է ստանալ Volvo Cars-ի ավելի անհատականացված առցանց ծառայություններ։ Քանի որ քուքիները կարող են օգտագործվել օգտատերերին նույնականացնելու համար, Volvo Cars-ը դրանք դիտարկում է որպես անձնական տվյալներ, որոնք ենթակա են Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի (GDPR) պահանջներին։
Այս Տեղեկատվական ծանուցագիրը անհրաժեշտ է կարդալ Հաճախորդի գաղտնիության քաղաքականության հետ միասին մեր կողմից Ձեր անձնական տվյալները մշակելու եղանակների մասին ավելի լավ պատկերացում ստանալու համար։
Այս փաստաթուղթը նկարագրում է, թե ինչպես է Volvo Cars-ը (ինչպես սահմանված է ստորև) մշակում Ձեր անձնական տվյալները, երբ Դուք այցելում եք volvocars.com վեբ կայքերը:
Ստորև կարող եք գտնել հետևյալ տեղեկությունները․
Volvo Car Corporation-ը շվեդական իրավաբանական անձ է, 556074-3089 ընկերության գրանցման համարով և գրանցման հետևյալ հասցեով՝ Assar Gabrielssons Väg, SE-405 31, Gothenburg, Sweden (Գյոթեբորգ, Շվեդիա)։ Volvo Car Corporation-ը և խմբի մեջ մտնող ընկերությունները պատասխանատվություն են կրում Ձեր անձնական տվյալների մշակման համար։ Մենք համաշխարհային ընկերություն ենք և մատուցում ենք ապրանքներ և ծառայություններ ամբողջ աշխարհում։ Տարբեր շուկաներում գործող տարբեր ընկերությունների մասին լրացուցիչ տեղեկությունները կարող եք գտնել այստեղ:
«Քուքիների» օգնությամբ հավաքագրված տվյալները մենք մշակում ենք մեր վեբ կայքի լավագույն առցանց փորձը ապահովելու, Ձեզ նույնականացնելու, մեր կայքի վարքագիծը վերլուծելու, մեր հաղորդակցությունը և կայքի կառուցվածքը բարելավելու, Ձեր հետաքրքրությունների պրոֆիլը կառուցելու համար, ինչը մեզ թույլ է տալիս Ձեզ ցուցադրել մեր արտադրանքին և ծառայություններին համապատասխանող գովազդ այլ վեբ կայքերում։ Հնարավորության դեպքում մենք Ձեր համացանցային վարքագծի առցանց տվյալները միավորում ենք այն անձնական տվյալների հետ, որոնք Դուք նախկինում տրամադրել եք մեզ։
Վեբ կայքում Ձեր գործողությունների միջոցով (օրինակ՝ գնումների զամբյուղ) հայցված ծառայությունները, ինչպես նաև անվտանգ և գործող վեբ կայք ապահովելու մեր իրավական հիմքը մեր օրինական շահն է՝ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6 (1) կետի f ենթակետի համաձայն։
Մենք հիմք ենք ընդունում Ձեր կողմից Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի 6 (1) կետի f ենթակետին համապատասխան տրված համաձայնությունը, ըստ որի մեր վեբ կայք այցելելիս Ձեր սարքում պահպանվող տեղեկատվությունը պահպանվելու և հետագայում մշակվելու է, ինչը մեզ թույլ է տալիս վելուծել մեր օգտատերերի վարքագիծը, անհատականացնել օգտատերերին մատուցվող ծառայությունները, կառուցել Ձեր հետաքրքրությունների պրոֆիլը և ցույց տալ Ձեր հետաքրքրություններին համապատասխանող գովազդ։ Ձեզանից կպահանջվի տրամադրել այս համաձայնությունը քուքիների բանների կողմից մեր վաբ կայքն այցելելուց անմիջապես հետո։
Յուրքանչյուր քուքիի պահպանման ժամկետը կարող եք տեսնել նկարագրության մեջ։
Մենք օգտագործում ենք երկու տեսակի քուքիներ՝ ժամանակավոր, որոնք հեռացվում են Ձեր դիտարկիչը փակելիս և մշտական, որոնք, կախված քուքիների սպառման ժամկետից, մնում են սարքի կոշտ սկավառակի վրա մինչև Ձեր կամ դիտարկիչի կողմից ջնջվելը։
Վերլուծական նպատակներով այն տվյալները, որոնք անմիջապես չեն հավաքվում և անանունացվում, կպահպանվեն ոչ ավելի, քան 2 տարի:
Որոշ դեպքերում օգտագործվում է սարքի լոկալ հիշողությունը։ Քանի որ այնտեղ պահպանված տվյալները սպառման ժամկետ չունեն և հասանելի են ամեն անգամ վեբ կայքը բացելիս, սարքի լոկալ հիշողությունը մաքրելու միակ տարբերկաը դիտարկիչի հիշողությունը ձեռքով մաքրելն է (այս գործողությունը հայտնի է նաև որպես քեշի մաքրում)։
Ձեր անձնական տվյալները վերոնշյալ նպատակներով և եղանակներով կմշակվեն մեր դուստր ձեռնարկությունների և բիզնես գործընկերների կողմից։ Մենք Ձեր անձնական տվյալները տրամադրում ենք նաև ՏՏ ծառայությունների մատակարարներին, որոնց հետ կնքված պայմանագրի համաձայն վերջիններս պարտավորվում են Ձեր անձնական տվյալներն օգտագործել բացառապես տվյալների մշակման համաձայնագրին համապատասխան ծառայություններ մատուցելու համար։ Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել Եվրոպական տնտեսական գոտուց դուրս գտնվող երկրներին։ Այդ դեպքերում նման փոխանցումը կատարվում է ԵՄ հանձնաժողովի կողմից հաստատված ստանդարտ պայմանագրային կետերի համաձայն։ Օգտագործվող ստանդարտ պայմանագրային կետերի ընդհանուր տեքստը կարող եք տարբեր լեզուներով գտնել ԵՄ հանձնաժողովի կայքի գլխավոր էջում։
Քանի որ մենք հարգում ենք գաղտնիության ձեր իրավունքը, կարող եք չթույլատրել քուքիները, որոնք խիստ անհրաժեշտ չեն մեր վեբ կայքի աշխատանքն ապահովելու համար։ Սակայն որոշ տեսակի քուքիների արգելափակումը կարող է ազդել կայքից օգտվելու հնարավորության և այն ծառայությունների վրա, որոնք մենք ի վիճակի ենք մատուցել։ Եթե ցանկանում եք կառավարել Ձեր քուքիները, կարող եք օգտվել Քուքիների կարգավորումների էջից։
Խնդրում ենք հիշել, որ եթե Դուք որոշեք անջատել քուքիները, մեր կայքերի որոշ հատվածներ կարող են չաշխատել ինչպես հարկն է։ Որպես այլընտրանք, կարող եք կառավարել քուքիները Ձեր դիտարկիչի կարգավորումների կամ այս երկու հղումներն օգտագործելու միջոցով՝ Ձեր AdChoices (Digital Advertising Alliance) կամ Your Online Choices | EDAA ։ Այդ դեպքում Ձեր կողմից կատարված ընտրությունները կազդեն ոչ միայն volvocars.com կայքի, այլ նաև ողջ Ինտեներտի օգտագործման վրա։ Google Analytics-ի կողմից բոլոր վեբ կայքերում հետագծումը չեղարկելու համար այցելեք http://tools.google.com/dlpage/gaoptout
Մարքեթինգային և գովազդային նպատակներով մշակման դեպքում Meta-ն հանդիսանում է սուբյեկտի իրավունքների իրագործման հետ կապված հարցերով կոնտակտի առաջնային կետ։
Մեր կողմից Ձեր անձնական տվյալների մշակման առնչությամբ Ձեր իրավունքների և դրանց կիրառման մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար տե՛ս Հաճախորդի գաղտնիության քաղաքականությունը
Volvo Car Corporation
Փոստային հասցե՝ Volvo Car Corporation, Assar Gabrielssons Väg, SE-405 31 Gothenburg, Sweden (Գյոթեբորգ, Շվեդիա)
Էլ․ հասցե՝ dataprotection@volvocars.com
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի մեր հայեցողությամբ վերանայել մեր գաղտնիության քաղաքականությունը և թարմացնել ու փոփոխություններ կատարել ծանուցման մեջ։ Այդ նպատակով մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս ժամանակ առ ժամանակ կարդալ գաղտնիության մասին ծանուցումը։ Գաղտնիության մասին ծանուցումն արդիական է փաստաթղթի վերևի մասում նշված ամսաթվի դրությամբ։ Մենք Ձեր անձնական տվյալները կմշակենք գաղտնիության մասին այն ծանուցման համապատասխան, որի շրջանակներում դրանք հավաքագրվել են, բացառությամբ այն դեպքերի, երբ մենք ունենք դրանց այլ կերպ մշակելու վերաբերյալ Ձեր համաձայնությունը։