Ո՞վ ենք մենք

Լեգենդար ավտոմեքենաներ

Բացահայտեք մեր լեգենդար Volvo մոդելներից մի քանիսը՝ 1927 թվականին թողարկված առաջին Volvo ավտոմեքենայից մինչև մեր ամենանոր մոդելները։

Ամենաառաջին Volvo-ն դուրս է գալիս գործարանի դարպասներից:

1927 թվական. առաջին ավտոմեքենան դուրս է գալիս գործարանից

1927 թվականի ապրիլի 14-ի վաղ առավոտյան առաջին Volvo ավտոմեքենան դուրս եկավ Շվեդիայի արևմտյան ափին գտնվող Գյոթեբորգ քաղաքի գործարանի դարպասներից: Այն պաշտոնապես անվանվել էր ÖV4 և հանդիսանում էր չորս-գլանանոց շարժիչով բաց «ձիակառք»: Պատմության մեջ ամենաառաջին Volvo-ն պատրաստ էր նվաճել ճանապարհները:

Մոխրագույն Volvo PV 44 բեմի վրա:

1944 թվական. հոսքագծից իջնում է «փոքրիկ Volvo»-ն

1944 թվականի սեպտեմբերի 1-ին Ստոկհոլմում ներկայացվեց մի մոդել, որը Volvo ապրանքանիշը դուրս բերեց միջազգային շուկա: «Փոքրիկ Volvo»-ն, ինչպես կոչեցին այդ ավտոմեքենան, Շվեդիայում դիտարկվում էր որպես հետպատերազմյան բարեկեցության խորհրդանիշ. երկու շաբաթվա ընթացքում 2300 մարդ հայտ ներկայացրեց գնելու PV 444:

1953 թվական. մարդատար ունիվերսալների պատմությունը սկսվում է Duett մոդելից

Volvo Duett-ը թողարկվել է որպես երկու ավտոմեքենա մեկում՝ համատեղելով «Ավտոմեքենա ինչպես աշխատանքի, այնպես էլ զվարճանիք համար» գաղափարները: Այն առաջինն էր մարդատար ունիվերսալ մոդելների շարքում, որը Volvo ապրանքանիշը դարձրեց ավտոմեքենայի կոնկրետ հոմանիշ: Այդ պահից ի վեր արտադրվել է ավելի քան 6 միլիոն Volvo մարդատար ունիվերսալ ավտոմեքենա:

Բեռնատար նավից բեռնաթափվող բազմակի PV 444 մեքենաներ:

1955 թվական. սկսվում է ավտոմեքենաների արտահանումը դեպի ԱՄՆ

1955 թվականի օգոստոսին առաջին PV 444 ավտոմեքենան հասավ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոնգ Բիչ նավահանգիստ: Ականատեսներից շատերը տրամադրված էին հոռետեսական, սակայն երկու տարի անց Volvo Cars-ը դարձավ Կալիֆորնիա նահանգ ներմուծվող ավտոմեքենաների երկրորդ ամենախոշոր ապրանքանիշը, իսկ 1974 թվականին ԱՄՆ-ն դարձավ այդ ժամանակների ամենախոշոր շուկան:

Անվտանգության եռակետ ամրագոտի, որը 1959 թվականին ներկայացվել է հեղինակի՝ Նիլս Բոհլինի կողմից :

1959 թվական. եռակետ ամրագոտի

Եռակետ ամրագոտին առաջին անգամ ներկայացրել է ինժեներ Նիլս Բոհլինը PV544 մոդելի սերիական արտադրության ժամանակ: Այն բոլորին հասանելի դարձնելու համար մենք որոշեցինք հրաժարվել տվյալ գյուտի արտոնագրից: Համաձայն տարբեր գնահատականների՝ եռակետ ամրագոտին մինչ այս պահը փրկել է ավելի քան մեկ միլիոն կյանքեր:

Բլուրի վրա անշարժ կանգնած Volvo 240 մեքենա:

1976 թվական՝ անվտանգության էտալոն ԱՄՆ-ում

Անվտանգության համակարգերով համալրված ավտոմեքենաների մեր միջազգային համբավը էլ ավելի ամրապնդվեց, երբ ԱՄՆ կառավարությունը վթարի թեստեր իրականացնելու համար գնեց Volvo 240 մոդելի 24 ավտոմեքենա: Թեստերի արդյունքում Volvo ապրանքանիշը պաշտոնապես ընտրվեց որպես էտալոն՝ սահմանելով ավտոմեքենաների անվտանգության նոր ստանդարտներ:

Կամուրջի առջև կանգնած կարմիր Volvo 850 մեքենա:

1991 թվական՝ չորս յուրահատուկ նորարարություններով համալրված ավտոմեքենա

Volvo 850 մոդելը ներկայացվել է չորս նորարարություններով՝ լայնական 5 գլանանոց շարժիչ, պաշտպանության համակարգ կողային ազդեցությունից, ամրագոտու ինքնակարգավորվող կոճեր առջևի նստատեղի համար և Delta-link հետևի կախոց: Այն առջևի քարշակով մեր առաջին խոշոր մոդելն էր:

Գյուղական ճանապարհով երթևեկող մոխրագույն Volvo XC90:

2002 թվական՝ մեր առաջին քաղաքային ամենագնացը

Volvo XC90 մոդելը մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում: Այն վերասահմանեց քաղաքային խոշոր ամենագնացների սեգմենտը և մի քանի տարվա ընթացքում դարձավ Շվեդիայից արտահանվող ամենակարևոր ապրանքը:

Գործարանում մեքենայի թափքն ուսումնասիրող կին:

2013 թվական՝ առաջին արտադրական գործարանը Չինաստանում

Պատմության մեջ առաջին անգամ մենք գործարկեցինք արտադրական գործարան Եվրոպայի տարածքից դուրս: Այն բացվեց Չենդու քաղաքում, որտեղ մենք իրականացրեցինք Volvo S60L և XC60 մոդելների նախնական արտադրությունը:

Շարժման մեջ գտնվող սև Volvo XC90, տեսք հետևից:

2015 թվական՝ երկրորդ սերնդի XC90

Երկրորդ սերնդի XC90 մոդելը մեկնարկ տվեց մեր պատմության նոր էջի սկզբին: Այն ուներ ամբողջովին նոր դիզայն, նոր տեխնոլոգիաներ և նոր Scalable Product Architecture (SPA) հարթակ:

Volvo XC40՝ մեր առաջին կոմպակտ քաղաքային ամենագնացը:

2017 թվական՝ մեր առաջին քաղաքային կոմպակտ ամենագնացը

Volvo XC40-ը կոմպակտ մոդուլային կառուցվածքի (CMA) վրա հիմնված առաջին մոդելն էր, որը սահմանեց դիզայնի, կապակցելիության և անվտանգության նոր ստանդարտներ: Այն նաև առաջին մոդելն էր, որը հասանելի էր "Care by Volvo" հաստատուն սակագնով ամսական բաժանորդագրության ծառայության միջոցով:

Արտադրական հոսքագծից դուրս եկող կարմիր Volvo S60 մեքենա:

2018 թվական՝ մեր առաջին արտադրական գործարանը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի Չարլսթոն քաղաքում բացվեց մեր առաջին արտադրական գործարանը, ինչը Volvo Cars-ին թույլ տվեց դառնալ ավտոմեքենաների համաշխարհային արտադրող:

Լիցքավորման տուփին միացված Volvo XC40 Recharge ամբողջովին էլեկտրական քաղաքային ամենագնաց:

2019 թվական՝ մեր առաջին ամբողջովին էլեկտրական քաղաքային ամենագնացը

Volvo EX40-ը մեր երբևէ առաջին ամբողջովին էլեկտրական քաղաքային ամենագնացն էր: Այն ստեղծվել էր մեծ պահանջարկ վայելող XC40 մոդելի հիման վրա և Volvo-ի առաջին մոդելն էր, որն ապահովված էր Android համակարգով աշխատող նորագույն տեղեկատվական-զվարճանքային համակարգով:

Մոխրագույն ամրագոտի, որի ճարմանդին մակագրված է «Since 1959» գրառումը:

Անվտանգության նորարարությունների տասնամյակներ

1927 թվականից ի վեր մենք ստեղծում ենք ավտոմեքենաներ, որոնց կիզակետում մարդն է: Բացահայտեք տարիների ընթացքում ձեռք բերած անվտանգության մեր ամենակարևոր նորարարությունները:

Երկիր մոլորակ, տեսք տիեզերքից:

Էկոլոգիապես մաքուր արտադրության ժառանգություն

Տարիներ շարունակ մենք աշխատել ենք նվազեցնել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Բացահայտեք մեր կողմից մինչ այժմ ձեռնարկված միջոցներից մի քանիսը: