Ստեղծման առաջին իսկ օրվանից Volvo Cars ապրանքանիշը նախատեսված է եղել այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում շրջակա միջավայրի և մեզ շրջապատող մարդկանց մասին: Մեր առաքելությունն է կյանքը դարձնել ավելի հեշտ, կատարյալ և անվտանգ:
Կյանքի համար: Մենք ցանկանում ենք ապահովել անհատական, էկոլոգիապես մաքուր և ապահով երթևեկություն:
Մենք ձգտում ենք ավելի հեշտացնել Ձեր կյանքը՝ առաջարկելով նոր անհատական մոդելներ և ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում հասանելի գրավիչ ծառայություններ:
Մեր շրջակայքը պաշտպանելու համար մենք պետք է անենք ավելին, քան պարզապես էլեկտրական ավտոմեքենաներ արտադրելը: Մենք պարտավորվում ենք դառնալ ամբողջովին էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերություն և մինչև 2040 թվականը հասնել զրոյական արտանետումների: Մենք վերանայում ենք կայունությունը մեր գործունեության մեջ, մեր մեքենաներում և հասարակության մեջ:
Մենք արտադրում ենք ավտոմեքենաներ այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում իրենց շրջապատող մարդկանց մասին: Ուստի, անվտանգության մասին խոսելիս, մենք հավասարաչափ մտածում ենք ինչպես Ձեր և Ձեր ուղևորների, այնպես էլ մոտակայքում գտնվող այլ մարդկանց մասին:
Օպերացիոն շահույթ (EBIT) (SEK)
EBIT margin
Մանրածախ վաճառքը 2023թ․-ին (հատ)
Եկամուտ (SEK)
Մենք ցանկանում ենք հիմնովին փոխել ավտոմոբիլային արդյունաբերությունը, դառնալ ոլորտի առաջատարը անվտանգության, կայունության, առցանց բիզնեսի կառավարման ոլորտներում և մարդկանց համար սահմաներ գլոբալ չափորոշիչներ: Մեր նպատակները մեզ համար նախանշել են հստակ ուղի մեր և հանրության առջև ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու համար:
Մեր նպատակն է դառնալ ամբողջովին էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերություն: 5 ամբողջովին էլեկտրական մեքենաներ արդեն շուկայում են, իսկ ևս 5 մոդելներ՝ մշակման փուլում: Լիարժեք էլեկտրաֆիկացումը մեր արտադրանքի ռազմավարության հիմնական սյունն է:
2025 թվական
50-60% էլեկտրիֆիկացված
2030թ․
90-100% էլեկտրիֆիկացված
2025 թվական
30-35% C0₂ արտանետումներ յուրաքանչյուր մեքենայում
2030թ․
65-75% C0₂ արտանետումների նվազեցում յուրաքանչյուր մեքենայում
2021թվականից Volvo Cars-ը պաշտոնապես գրանցված է Ստոկհոլմի Նասդաք ֆոնդային բորսայում։ Մեր ընկերությունը իր մեջ ներառում է Volvo Cars-ը, Zenseact ծրագրային ապահովման մշակման ընկերությունը և Volvo On Demand տրանսպորտային ընկերությունը:
Volvo Car Group-ը նաև զգալի մասնաբաժիններ ունի մեր ռազմավարական դուստր ձեռնարկություններում՝ արագ զարգացող LYNK & CO ապրանքանիշը (30%-ը պատկանում է Volvo Cars-ին) և էլեկտրական մեքենաների Polestar ապրանքանիշը (18%):
Volvo Cars-ը, ECARX-ի հետ մեկտեղ հանդիսանում է նաև HaleyTek ընկերության սեփականատերը: Այն այլ ընկերությունների համար Android Automotive-ի հիման վրա մշակում է տեղեկատվական-զվարճանքային հարթակներ: NOVO Energy-ն Volvo Cars-ի և Northvolt-ի համատեղ ձեռնարկությունն է (50%-ը պատկանում է Volvo Cars-ին), որն ապահովում է կայուն, բարձրորակ լիթիում-իոնային մարտկոցներ, որոնք սնուցում են ամբողջովին էլեկտրական Volvo և Polestar ավտոմեքենաները:
Էլեկտրական ավտոմեքենաների ապրանքանիշ:
Ճկուն, բարձր տեխնոլոգիաներով համալրված ավտոմեքենա:
Ինքնավար շարժաբերի ծրագրային ապահովման մշակման մասնաճյուղ:
Ավտոմեքենայի համատեղ օգտագործման մեր ընկերությունը:
1927 թվականից ի վեր համաշխարհային մեր ընկերության գլխամասային գրասենյակը մնացել է մեր հարազատ քաղաքում՝ Գյոթեբորգում: Ամերիկյան մայրցամաքի մեր գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Մավա քաղաքում, իսկ Ասիական և խաղաղօվկիանոսային տարածաշրջանի գլխամասային գրասենյակը՝ Շանհայում:
Մենք արտադրում ենք ավտոմեքենաներ Գյոթեբորգում (Շվեդիա), Գենտում (Բելգիա), Չարլսթոնում (ԱՄՆ), Չենդուում, Դաքինգում (Չինաստան): Մեր ավտոմեքենաները վաճառվում են ավելի քան 100 երկրներում:
Դիտեք այս ֆիլմը մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:
Մեր ժառանգությունը ձևավորում է ընթացիկ անելիքները և ապագա մտածելակերպը: Ուսումնասիրեք մեր «Պատմական մոդելներ» էջը և իմացեք ավելին մեր հարուստ պատմության և լեգենդար ավտոմեքենաների մասին:
Մեր «Ներդրողներ»-ը բաժնում կարող եք գտնել տեղեկատվություն մեր ընկերության ղեկավարության, հաշվետվությունների, կառավարման մասին, ինչպես նաև այլ կորպորատիվ տեղեկություններ: