Անվտանգություն

1970-ականներից սկսած՝ Volvo Cars-ը արտադրում է երեխաների անվտանգությունն ապահովող պարագաներ և ձգտում է անընդհատ բարելավել երեխաների անվտանգությունը ավտոմեքենաներում:

Երեք երեխա ունեցող ընտանիքը պատրաստվում է նստել Volvo-ն

Հաշվի է առնվել յուրաքանչյուրի անվտանգությունը

Յուրաքանչյուրի անվտանգությունը` վարորդի, ուղևորների, այլ վարորդների, և իհարկե, հետիոտների մեր թիվ մեկ առաջնահերթությունն է: Մենք միշտ եղել ենք նորարարությամբ առաջատարը անվտանգության հարցում, և երեխաների անվտանգությունը բացառություն չէ:

Նախատեսված է կյանքի բարելավման համար

Երեխաների անվտանգության մեր եզակի մոտեցումը ներառում է թեստեր, որոնք հիմնված են իրական կյանքում երթևեկության իրավիճակների վրա: Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս չորս և ավելի փոքր տարիքի երեխաների համար դեմքով դեպի հետ ուղղված մանկական նստատեղեր:

Մանրամասն

Երեխայի անվտանգությունը առջևի նստատեղին

Անվտանգության բարձիկների տեխնոլոգիայի վերջին ձեռքբերումների շնորհիվ մենք թարմացրել ենք մեր առաջարկությունները առջևի նստատեղում նստած երեխայի անվտանգության վերաբերյալ: Ըստ ձեր Volvo-ի մոդելային տարվա, կիրառվում են տարբեր առաջարկություններ:

Մանրամասն
Մանկական նստատեղի պրոֆիլի լուսանկար:

Մանկական նստատեղեր

Մեր մանկական նստատեղերը, պատրաստված լինելով 80%-անոց շնչող բրդյա գործվածքից, համատեղում են ոչ միայն այն ամենը, ինչը մենք գիտենք անվտանգության մասին, այլ նաև՝ գեղեցիկ սկանդինավյան դիզայնը:

Մեքենայի նստատեղում նստած երեխան ժպտում է

Երեխայի անվտանգության նորարարությունների ժառանգություն

1970-ականներից ի վեր մենք ենք երեխաների անվտանգության և հետազոտությունների իրականացման առաջատարը: Բացահայտեք տարիների ընթացքում ձեռք բերած՝ երեխայի անվտանգության մեր ամենակարևոր նորարարությունները:

Մի մեծահասակ մարդ գրկած տանում է մանկանը, իսկ մյուսները սպասում են մեքենայի կողքը:

Մանկական ինտերիերի հաջորդ սերնդի անվտանգություն

Երբ կա կյանք, սխալներ էլ կան: Ուղևորների բացահայտման տեխնոլոգիայով ռադարները սկանավորում են սրահը, որպեսզի թույլ չտան որևէ փոքրիկ երեխա կամ նույնիսկ ընտանի կենդանի մնա մեքենայի մեջ:

Volvo Cars-ի անվտանգության առանձնահատկություններով համալրված ավտոմեքենաները նախատեսված չեն խախտումներով, ագրեսիվ, անապահով վարելու համար: Բոլոր դեպքերում ավտոմեքենայի անվտանգ երթևեկության համար պատասխանատու է վարորդը: Նկարագրված գործառույթները կարող են ընտրովի լինել, և կախված երկրից հասանելիությունը կարող է տարբեր լինել: