Կյանքը հեշտացնելու համար նախատեսված աքսեսուարներ

Մեր աքսեսուարների տեսականին, որը մշակվում է հաշվի առնելով շրջակա միջավայրի կայունության պահանջները, փորձարկված և հարմարեցված է հատուկ Ձեր Volvo ավտոմեքենայի համար՝ ապահովելու դրանց կատարյալ համատեղելիությունը և ավտոմեքենայի անխափան աշխատանքը:

Volvo XC60-ի հետնամասում ամրակապվող հեծանիվը կրող աքսեսուար:
Լիցքավորման մալուխով համալրված Volvo XC60 վերալիցքավորվող հիբրիդային ավտոմեքենա

Դրական էներգիա

Եթե ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ լիցքավորման մալուխ կամ պարզապես պայուսակ լիցքավորման մալուխի պահպանման համար, առաջարկում ենք բացահայտել մեր լիցքավորման աքսեսուարները:​

Չժանգոտող պողպատից պատրաստված ոտնահենակի մանրամասն տեսք:

Կարգավորեք Ձեր խաղի կանոնները

Ավտոմեքենայի ոտնահենակը ոչ միայն ընդգծում է Ձեր ավտոմեքենայի ոճային տեսքը, այլ նաև ունի պրակտիկ նշանակություն. այն հեշտացնում է վարորդի և ուղևորների մուտքն ու ելքը, ինչպես նաև` բեռի տեղադրումը ավտոմեքենայի տանիքին:

Volvo-ի կողմից նախագծված Travel Premier, որն ունի 430 լ տարողունակություն

Ստեղծեք տարածք արկածների համար

Ավտոմեքենայի տանիքին ամրակապվող բեռնախցիկը հիանալի ուղեկից է ցանկացած ուղևորության համար, քանի որ այն թույլ է տալիս ազատել բեռնախցիկի տարածքը, ինչն իդեալական է հանգստյան օրերին քաղաքից դուրս մեկնելու համար:

Շան հետ լողափում խաղացող կին

Արտաքին և ներքին հարդարում

Գորգերից մինչև թափարգելների պաշտպանիչ շերտ: Պաշտպանեք Ձեր Volvo ավտոմեքենայի թափքը և սրահը մեր բացառիկ աքսեսուարների օգնությամբ, որոնք նախատեսված են Ձեր ավտոմեքենան կատարելապես համալրելու համար:

Երկու երիտասարդ աղջիկներ Volvo մեքենայի կողքին

Պաշտպանություն փոքրիկ ուղևորների համար

Մանուկների համար նախատեսված ISOFIX մոդելներից մինչև մեծ երեխաների համար նախատեսված ինտեգրված մանկական նստատեղեր: Յուրաքանչյուր մանկական նստատեղ ստեղծելիս մենք ներդնում ենք տասնյակ տարիների մեր փորձը առավելագույն անվտանգություն և հարմարավետություն ապահովելու նպատակով: Մեր նստատեղերը պատված են բրդյա գործվածքից պատրաստված շնչող պաստառով, որը հեշտությամբ կարելի է հեռացնել և լվանալ լվացքի մեքենայով:

Volvo-ի շան վանդակում գտնվող շուն

Ավտոմեքենայի լավագույն ընկերը

Շների համար նախատեսված վանդակ: Շների համար նախատեսված վանդակն ունի յուրահատուկ դիզայն, որը հնարավորություն է տալիս այն հիանալի կերպով տեղավորել բեռնախցիկում: Այն կարելի է տեղադրել պողպատե պաշտպանիչ վանդակաճաղի և բեռնախցիկի պողպատե բաժանարարի հետ միասին՝ ապահովելով Ձեր հավատարիմ ընկերոջ անվտանգությունը:

Լիցքավորման մալուխի պայուսակ

Միշտ լիցքավորված

Չկա ավելի լավ զգացողություն, քան ամբողջությամբ լիցքավորված ավտոմեքենայի մեջ գտնվելը: Մեր լիցքավորման մալուխի ոճային պայուսակը կատարյալ լուծում է մալուխը հարմարավետորեն պահպանելու, մեքենայի սրահը մաքուր և կոկիկ պահելու համար:

Բացահայտեք հավաքածուն

Բացահայտեք պրեմիում դասի մեր աքսեսուարների ամբողջական տեսականին, որը նախագծված է Volvo-ի հետ Ձեր կյանքը ավելի պարզ, ապահով և հարմարավետ դարձնելու համար:

Երեխայի անվտանգություն

Volvo Cars-ը միշտ եղել է երեխաների անվտանգության համար նախատեսված նորարարությունների մշակման առաջնագծում: Մեր մոտեցումը հիմնված է անվտանգության հետ կապված իրական իրավիճակների ուսումնասիրության, ինչպես նաև Ձեր և Ձեր երեխայի կարիքների խորը ըմբռնման վրա: